Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է` ուսումնական «արարողակարգ»: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած:
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում կամ թելադրում, այլ մարդիկ են, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:
Ծեսի իրականացումն անարդյունավետ ու ինքնանպատակ կլինի, եթե այն չլինի կյանքով ուսուցում, որտեղ սանն ինքն է խաղում, բացահայտում, և այս ամենն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:
Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`
- ծեսի նախապատրաստում,
- ծիսակատարություն, որը ներառում է՝
ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր,
ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,
ծիսական տիկնիկներ, կերպարներ,
ծիսական ուտեստներ և այլն։
«Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր» ուսումնական նախագիծ
Օրը՝ օգոստոսի 1
Ժամը՝ 10:00- 13:00
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ
Հասցեն՝ Երևան, Անդրանիկի 92/1, ղեկավար՝ Տաթև Բլեյան
Հեռ.` 010 74 00 22
Նախագիծ՝ «Վարդավառ, Անձրևաբեր ծեսեր»
- 10:00- 10:30 — Ծիսական խնձորնվիրոցի, բարեմաղթանքներ, գովք, խաղերգեր։
- 10:30- 11:00-Ծիսական խոհանոց (խնձորից գաթա, մրգային աղցան, խնձորը ջեռոցում), որին միանում են ծիսական պարերգերը և գովքը։
- 11:00-13:00- Վարդավառի ծես. «Վարդավառի խաղեր»։ Խաղում է դաստիարակների խումբը, որից հետո՝
- ծիսական գործողություն «Ցորենահավաք»,
- ծիսական գործողություն՝ «Խաչբուռ հյուսել»,
- Ծիսական տիկնիկներ՝ Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում,
- ծիսական արարողություն` Վարդավառ,
- ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Չաչանե», «Թռնոցիներ»
- Ծիսական երգեր, ասիկներ, խաղիկներ,
- Վարդավառի ծիսական ուտեստներ՝ խնձոր, վարունգ, նազուկ…
Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր
Ազգային պարերգեր
- «Հոպ, թռի», «Մանդրիկ թփիկ ըռեհան», «Կռունկ ջան, արի, արի», «Վեր, հա վեր, վեր», «Փափուռի»,
- Ազգային պարերգեր,
- Վարդավառի երգեր, պարերգեր -1,
- Վարդավառի երգեր, պարերգեր -2։
Ծեսի նախապատրաստական փուլ
Ընթացք
- Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում են Վարդավառի ծեսը,
- համակարգում են հիմնական գործողությունները,
- որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
- սովորում են Վարդավառի ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
- սովորում են պատրաստել Խաչբուռ, որը կարելի է պատրաստել ինչպես ցորենի հասկերից, ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ), այնպես էլ՝ ծաղիկներից,
- ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ,
- որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը
Մեդիագործիքներ
- Հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:
Նպատակներ
- Ազգային մշակույթի յուրացում-տարածում,
- ազգային ժառանգության փոխանցում:
Խնդիրներ
- Ուսումնասիրել Վարդավառի ծեսը, ծիսական միջավայրը,
- առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
- յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
- ծանոթացում Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին,
- ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրերում:
Ակնկալվող արդյունքներ
- Վարդավառի ծեսի իրականացում 2-4 տարեկանների, ծնողների, համայնքի և գործընկերների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունների թվայնացում, ծիսական փաթեթի ստեղծում, տեղադրում բլոգում, գրադարանում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:
Մասնակիցներ` երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, ծնողներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։