Շաբաթօրյակ

This slideshow requires JavaScript.

Advertisements

Նոյեմբերի 9

  • Նոյեմբերի 9-ին`ժամը 14։00-15։00
  •  Վայրը՝Արևմտյան դպրոց-պարտեզի հյուրատանը
  • Մասնակիցներ`2-4տարեկանների մանկավարժական աշխատողների սեմինար
  • Պատասխանատու`Շողիկ Սահակյան

ԾՐԱԳՐՈՒՄ`

 

Առավոտյան ծես

Առավոտը նախակրթարանում
Գործունեությունն հիմնականում իրականացնում են բակում, խմբասենյակ մտնում են  անհրաժեշտության դեպքում:
Սաների ընդունելություն  8.45-9.30:
Դաստիարակներն ու սաները բացում են խմբասենյակի դուռ լուսամուտները. չօդափոխված սենյակում արգելվում է որևէ գործունեություն. խնամում են սենյակային բույսերը, հավաքում են  բակի թափթուկները:
Սաների ներկա-բացակա խաղով, ներկա-բացակայի գրանցում ըստ կարգի:
Առավոտյան ուրախ ծափխաղեր, ձայնախաղեր, ոտնախաղեր, հաշվերգեր, բարևախաղեր,  զրույցներ: Ձայնային վարժություններ ձայնավոր հնչյուններով:
Ուրախ մարմնամարզություն. առավոտյան մարմնամարզությունը:
Խաղում – արտասանում են շաբաթվա ոտանավորները:
Օրվա պատումներ՝ նախորդ օրվա, դիտած մուլֆիլմի և այլնի մասին:
Շրխկան-խաղ նոր սովորած երգով կամ ոտանավորով:
Դիտում են կայքի:
Ծնողները սաներին ուղեկցում են մինչև դպրոցի կամ խմբասենյակի մուտքի դուռը. ներս չեն մտնում, եթե դրա կարիքը չկա. Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:
Դաստիարակները ծնողների հետ հաղորդակցվում են էլփոստով,ծնողների Ֆեյսբուքյան խմբով,անհրաժեշտության դեպքում՝ օրվա ավարտին, սանին ճանապարհելիս կամ նախապես պայմանավորված ժամի:
Մրգային նախաճաշ. հերթապահները դաստիարակի հետ միրգը բերում են խոհանոցից,  կտրատում են կամ կտրատված են բերում:

 

 

Նախադպրոցական կրթություն.կարգեր

Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
Նախակրթարանը գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով:
Նախակրթարանն իրականացնում է նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում:

Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում

Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ
Քոլեջ
 Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան երեխաները, որոնց ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են  սահմանված պայմանագիրը դպրոց-պարտեզի ղեկավարի հետ:
Ներկայացվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի պատճեն, համապատասխան տեղեկանք  առողջական վիճակի մասին  և 2 լուսանկար:

 

Նախակրթարանի գործունեության կազմակերպում. աշխատանքի ռեժիմ
Նախակրթարանի և ծնողի հարաբերությունները կարգավորվում են տնօրենի և ծնողի միջև կնքված պայմանագրով:
Պայմանագրով նախատեսված ծնողական վճարները ծախսվում են կրթահամալիրի խորհրդի հաստատած նախահաշվի համաձայն։
Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից`
ժամը 9.00-17.00`լրիվ օրով,
9.00-13.00՝ոչ լրիվ օրով:
Օրվա ռեժիմում  գրանցված են առավոտյան ծեսի՝ 9.00-10.00,  սնվելու`10.30, 12.30, 15.30, քնի՝13.00-ից 15:00 ժամերը:Օրվա մնացած ժամերին սաների գործունեությունը կազմակերպվում է ըստ դաստիարակի աշխատանքային նախագծի՝ ազատ գրաֆիկով:
Սաների բացօթյա գործունեությունը նրանց զարգացման և ուսուցման կազմակերպման ձևերից մեկն է և դիտվում է որպես նրա կրթության իրավունքի իրագործում:
Նախակրթարանն աշխատում է շուրջտարի:Նախակրթարանում գտնվելու ընթաքում երեխայի ապահովության պատասխանատուն դաստիարակն ու տնօրենն են:

Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում է     
Ուսումնական օրացույցով
Աշխատանքային նախագծերով: 

Հաճախումների հաշվառում
Կրթահամալիրում ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցման կարգով սաների հաճախումների հաշվառումը  կատարում է դաստիարակը մինչև 9.30՝ նշելով նաև բացակայողների բացակայության պատճառը:Երեխայի բացակայության կամ ուշացման մասին Ծնողը դաստիարակինտեղյակ է պահում մինչև 9.30:

 Սննդի կազմակերպում
Սաները սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝  երկու անգամ:
Սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է Ծրագրի առողջագետը՝ տնօրենի, դաստիարակների, ծնողների ներկայացուցչի և խոհարարի հետ խորհրդակցելով։
 Եկող շաբաթվա կերակրացանկը տեղադրվում է դպրոցի կայքի առաջին էջում մինչև ընթացիկ շաբաթվա կիրակի օրվա ավարտը: 
Ստացվող սննդամթերքի որակի, ժամկետի, անվտանգության պատասխանատուն ծրագրի ղեկավարն է և խոհարարը:
Սննդի կազմակերպման, կերակրացանկի, որակի, անվտանգության հսկիչ-պատասխանատուն դպրոցի առողջագետն է:
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ:

Ծրագրի, Ծրագրի իրականացման, արդյունքների լուսաբանում
Ծրագիրը, Ծրագրի իրականացումը, արդյունքները լուսաբանվում  են ամենամսյա ամփոփման ծեսով,  դաստիարակների ուսումնական բլոգներում, Դպրոցի ենթակայքում, Ծրագրի «2-4տարեկանների խնամքի և զարգացման» խմբում:

Սաների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով.
  • սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկման, ինքնաբավության ապահովում.
  • սաների զարգացման ապահովում առօրյա, իրական-կենսական գործունեության միջոցով՝ ելնելով նրանց դիտարկման արդյունքներից
  • ստեղծագործական, համագործակցային աշխատանքի կազմակերպում.
  • սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում.
  • բացօթյա գործունեության, ուսումնական ճամփորդությունների  կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների նպատակային կիրառում:

Ծրագրի մասնակիցները
Դաստիարակն ու օգնականը  աշխատում են համատեղ. սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացնում են միասին:
Դաստիարակը և օգնականը (այսուհետ՝ դաստիարակ) մանկավարժական կրթությամբ (բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական) մասնագետներ են, որ բավարարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներին նեկայացվող պահանջները:
Դաստիարակը խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն  է:

Դաստիարակը`
սաների ապահովության, անվտանգ գործունեության երաշխավորն է.
ապահովում է ֆիզիկական և սոցիալական զարգացնող միջավայր…
անընդհատ հարստացնում, ավելի բազմազան է դարձնում այդ միջավայրը` դիտարկելով սաների գործունեությունը, ճշտելով նրանց հետաքրքրությունները` նպաստումց է դրանց բավարարմանը:
Դաստիարակի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում,   սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք (ամենաուշը՝ մի օր առաջ) իր բլոգում տեղադրում է օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում է խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:
Խմբին վերաբերող կամ խմբի ստեղծած նյութերը «Պարտեզ» հանդեսում,  կրթահամալիրի կայքում տեղադրում է  ըստ mskh.am-ի աշխատակարգի:

Դաստիարակներ 2016-2017

  1. Նելի Արղության
  2. Աննա Հայրոյան
  3. Ամալյա Բաբիչ
  4. Սաթեն Քարաջյան
  5. Մարգարիտ Հեքիմյան
  6. Շողիկ Սահակյան
  7. Մելինե Սիմոնյա
  8. Աստղ Իսրայելյան
  9. Լիլիթ Հովհաննիսյան
  10. Լիանա Մկրտչյան
  11. Լիլիթ Առաքելյան
  12. Օվսաննա Ալավերդյան
  13. Օլյա Մանդալյան
  14. Ռուզաննա Աբրահամյան
  15. Լիլիթ Գրիգորյան
  16. Սոնա կարապետյան
  17. Սոնա Աթալյան
  18. Ինգա Անտոնյան
  19.  Օլյա Կիրակոսյան
  20. Վարդուհի Օսիպովա 
  21. Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ