Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 12-րդ հավաք

                         ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

                          2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր.

Նախակրթարանն  իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով և սույն կարգով:
Նախակրթարանը ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում են նախակրթարաններ 2-5 տարեկանների համար։ Նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների կազմում: Այստեղ ընդունվում են 2-4 տարեկան երեխաները, ում ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին և կնքում են համապատասխան պայմանագրեր:

Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում

  1. Արևելյան դպրոց-պարտեզ
  2. Արևմտյան դպրոց-պարտեզ
  3. Հյուսիսային դպրոց-պարտեզ
  4. Հարավային դպրոց-պարտեզ
  5. Քոլեջ

2-5տարեկան երեխայի(այսուհետ`Սան) խնամքի և զարգացման կազմակերպում մոդել միջավայրում(Ծրագրում),որտեղ սաների թիվը չի անցնում 25-ը:  Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` առավոտյան 09.00-17.00` լրիվ օրով և 9.00-13.00՝ ոչ լրիվ օրով

 Սաների գործունեությունըզարգացումը կազմակերպվում  է `

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դաստիարակները կատարում են սաների հաճախումների հաշվառում ամեն օր մինչև ժամը 09։45 և գրանցում էլեկտրոնային մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09.30:

Սննդի կազմակերպում

Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը։ Նրանք սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝  երկու անգամ: Սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է ծրագրի առողջագետը՝ տնօրենի, դաստիարակների և խոհարարի հետ խորհրդակցելով։ Շաբաթվա կերակրացանկը տեղադրվում է դպրոցի ենթակայքում:

Խմբասենյակը

Երեխայի՝ նախակրթարանային հարմարավետ առօրյայի համար կարևոր գործոններից է ճիշտ միջավայրում ճիշտ պայմաններ ապահովելը։ Խոսքը խմբասենյակի մասին է՝ լուսավոր, ընդարձակ, հարմար  2-4 տարեկանին՝ վազվզելու, թռչկոտելու, չափել-ձևելու, հաշվել-համեմատելու, նկարելու, լուսանկարելու,  եփել-թափելու, մարմինը կոփելու, դիտելու- ուսումնասիրելու, քնելու-հանգստանալու համար: Այստեղ բոլորի համար բաց, տեսանելի ու  հասանելի է հանդերձարանը, սանհանգույցը, խոհանոցը, կահույքը՝ առանց սուր անկյունների, հատակ-հարթակը ՝ առանց խոչընդոտների, ելուստների:

Մյուս կարևոր գործոնը երկու դաստիարակի համատեղ, հավասար իրավունքներով աշխատանքն է․ սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացվում են միասին, ինչն էլ ապահովում է հիգիենիկ, զարգացնող միջավայր:

Դաստիարակը

  • ընդունվում է համապատասխան վերապատրաստումն ու մրցույթն անցնելուց հետո:
  • Խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն  է:
  • Ունի անհատական թվային ուսումնական գործիքներ՝ նոթբուք-նեթբուք, լուսանկարչական ապարատ, ձայնագրիչ, բջջային հեռախոս.
  • ազատ տիրապետում է հայերեն գրավոր և բանավոր խոսքին
  • տանը և դպրոցում ունի համացանցին միացված համակարգիչ (նոթբուք-նոթբուք )
  • տեխնիկապես գրագետ է՝ ազատորեն օգտվում է ՏՀՏ միջոցներից, դրանք կիրառում է  աշխատանքում
  • ունի բլոգ և ամեն օր օգտվում է դրանից
  • համացանցի, բլոգի, skydrive-ի,  hօtmail –ի միջոցով  կազմակերպում է ծնողական կրթություն, տեղեկատվություն, ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում
  • տիրապետում է անհրաժեշտ հմտություններին, բլոգավարությանը, մոնտաժային պարզ ծրագրերին…
  • ապահովում է հիգիենիկ զարգացնող միջավայր.
  • երգում է, պարում է, լողում է, ստեղծագործում է…
  • հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, դիտարկում, թարգմանություն, ուսումնական նյութի ստեղծում).
  • երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողն է:

Նախակրթարանի սանը

  • ինքնուրույն է, ինքնակազմակերպվող, ինքնաբավ, իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները բավարարող.
  • շրջապատն ու շրջակա միջավայրը խնամող
  • երգող է, պարող, խաղացող, ազատ, անկաշկանդ.
  • թվային տեխնիկային սովոր, դրանցից օգտվող (ինքնուրույն կամ մեծի օգնությամբ)
  • զննելու, դիտելու, իր զարգացմանը համապատասխան եզրակացություններ անելու ունակ.
  • առողջ, շարժուն, ճարպիկ, լողացող, հեծանիվ վարող, գլուխկոնծի տվող.
    հիգիենայի պայմաններին ծանոթ, դրանք պահպանող անհատականություն է:

Սաների ամենօրյա պարտադիր գործունեություն.

  • միջավայրի առավոտյան խնամք՝ հիգիենա-օդափոխություն-մաքրություն, բույսերի խնամք, կենդանիների կերակրում
  • անհատական հիգիենայի պահպանում
  • առավոտյան վարժանք՝ ուրախ մարմնամարզություն, երգ-պար-խաղ
  • լող՝ տաք եղանակին կամ հնարավոր բոլոր դեպքերում ամեն օր, ցուրտ եղանակին՝ շաբաթվա որոշակի օրերին
  • տեխնոլոգիա՝ ներառյալ նկարչությունը

Սաների համակողմանի և արդյունավետ զարգացման համար մեծ է ծնողի դերը։

 Ծնող.

Ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը:
Ծնողը ոչ միայն պատվիրատու է, գործընկեր, այլև իր երեխային վերաբերող նյութի յուրացնողը, իրագործողն ու տարածողը: Նախակրթարանային գործունեության արդյունավետ կազմակերպման,  զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են    ծնողական  խորհուրդներ:
Նախակրթարանի ծնողական խորհուրդը կազմավորվում է սաների ծնողներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը դպրոցի ծնողական խորհրդի անդամ է:

Ծրագրի իրականացումը ղեկավարում է Դպրոցի ղեկավարը:

Դպրոցի ղեկավարը

  • սաներին ընդունում է Նախակրթարան.
  • վերահսկողություն է իրականացնում խմբերի գործունեության բովանդակության, սաների զարգացման նկատմամբ.
  • ապահովում է սաների առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում.
  • ապահովում է սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը:

Ծրագրի, Ծրագրի իրականացման, արդյունքների լուսաբանում


Ծրագիրը, Ծրագրի իրականացումը, արդյունքները լուսաբանվում  են ամենամսյա ամփոփման ծեսով,  դաստիարակների ուսումնական բլոգներում, Դպրոցի ենթակայքում, Ծրագրի` «2-4տարեկանների խնամքի և զարգացման» խմբում:

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s