2017-2018թթ. հաշվետվություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2-4 տարեկանների խնամքի և զարգացման լաբորատորիայի ղեկավար աշխատում եմ դեռ 2016թվականից:

2016թ. նոյեմբերին ստեղծվեց 2-4 տարեկանների խնամքի և զարգացման բլոգը, որտեղ հրապարակվում  են 2-4 տարեկանների ուսուցման կարգերը, ծրագրերը, օրացույցը, դաստիարակների բլոգները, սեմինարների , վերապատրաստումների, հաշվետվությունների բաժինները:

Դաստիարակների հետ նախապես քննարկում և որոշում ենք, թե ինչ սեմինարներ պիտի կազմակերպվեն և ըստ դրա՝ բաժանվում ենք երկու խմբի: Յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի՝ 14:00-15:00՝ քնի ժամին, կազմակերպում ենք սեմինար- պարապմունքներ, քննարկում իսկ օրվա վերջում պատասխանատուն լուսաբանում է սեմինար- պարապմունքը պատում-ֆիլմի տեսքով:

Դաստիարակների հետ կազմակերպել ենք հետևյալ սեմինարները հաշվետվությունները՝

 

Մասնակցել են նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների սեմինար-պարապմունքներին  և աշխատել մեր գործընկերների հետ հեռավար: Այսպես՝ Գյումրու «Արձագանք» մանկապարտեզի համար բլոգ բացեցինք և կապը շարունակեցինք հեռավար, առցանց, որից հետո հրավեր ստացանք՝ մեկօրյա վերապատրաստում կազմակերպելու «Արձագանք» մանկապարտեզում։ «Ուսումնական Գյումրի».փոխանակումների ծրագրով մարտի 17-ին Շիրակի մարզ՝ քաղաք Գյումրի, «Արձագանք» ՀՈԱԿ մանկապարտեզում էինք՝ «ԾառզարդարԶատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ -ծեսը միասնական ներկայացնելու –խաղալու, կապը էլ ավելի ամրապնդելու, իսկական բարեկամության կամուրջ ստեղծելու կրթահամալիրի հետ:

Բյուրականի մակապարտեզի համար վերապատրաստվողների հետ բլոգ բացեցինք։  Քիչ թե շատ ծանոթացրինք բլոգավարությանը։ Բյուրականի տնօրեն Քրիստինե Բադալյանի հետ աշխատում էինք նաև հեռավար, և ահա ստացանք երկրորդ հրավերը դեպի Բյուրական՝ փոխայցելության՝ « Զատիկ —  Կանաչ – կարմիր կիրակի կամ Կրկնազատիկ» նախագծով։  Ապրիլի 7-ին տեղի ունեցավ մեկօրյա վերապատրաստում «Բյուրականի մանկապարտեզ» -ում։Ահա դաստիարակների պատում տեսանյութերը և տնօրեն Քրիստինե Բադալյանի արձագանքը։

Երրորդ հրավերը արդեն Սասունիկից էր. Արագածոտնի մարզ գյուղ Սասունիկի՝ «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարան Համբարձման ծեսով: 2017-2018թթ. նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 3բլոգ՝ Գյումրու «Արձագանք» , Բյուրականի ՀՈԱԿ   և Սասունիկի՝ «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների բլոգները։

Հետագայում կաշխատենք , Բյուրականի ՀՈԱԿ   և Սասունիկի՝ «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների հետ՝ ներառելով Բլեյան ցանցի մեջ:

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s