Հաշվետվություն. սեպտեմբեր

Դաստիարակների լաբորատորիա. Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն:

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի՝ քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, ինչպես նաև 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը։

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝ տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։ Սեպտեմբեր ամսվա պատասխանատուն Աննա Հայրոյանն է , իսկ ընտրված նախագիծը՝ «Մուտք՝ իմ նոր խաղալիքը»։

Որպես նորույթ ծնողական ակումբ-սեմինարներն այսուհետ կվարեն ծնողները՝ նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։Այս ամսվա պատասխանատուն Քոլեջը կլինի, իսկ թեման՝ «Առողջ սնունդ»։ Ցանկալի է՝բոլոր նախակրթարաններից դաստիարակները, խոհարարները, ծնողները ներկա լինեն։

Ահա և սեպտեմբեր ամսվա նախագիծ-գործունեությունները։

Իսկ այստեղ ներկայացնում եմ դաստիարակների՝սեպտեմբեր ամսվա հաշվետվությունները։

Խմբասենյակի հետ կապված՝ որոշեցինք ,որ բոլոր տեղերում լինեն բարակ սպունգներ և միանման ռեզինով սպունգին միացող անկողիներ, որոնք ավելի հիգիենիկ և ավելի կոկիկ տեսք ունեն, քան տարբեր հերոսներով հոգնեցնող անկողինները։

Կցանկանայի , որ խմբերում լինեին փոքրիկ ցնցուղներ՝ ահա այսպիսի, քանի որ 2տարեկանները շատ են խմբասենյակում, իսկ խոնավ անձեռոցիկով երբեմն անհնար է լիարժեք հիգիենան ապահովել։

Ավելացվել է նաև դաստիարակի գրականություն. ինքնակրթություն, և այս անգամ ընտրել են Ջանի Ռոդարիի «Լճակի մեջ նետված քարը», որն էլ դաստիարակների հետ կքննարկենք: Առաջարկում եմ նաև՝ տվյալ ամսվա պատասխանատու-համակարգող դաստիարակին տալ լրավճար։

Որպես դաստիարակների մասնախմբի ղեկավար՝ հետևել եմ ճաշացանկին և նախաճաշի ժամերին բոլոր նախակրթարաններում։ Իսկ որպես մենթոր ուսուցիչ՝ եղել եմ Քոլեջում, Արևելյան և Արևմտյան դպրոցներում ։

Սեպտեմբեր ամսվա սեմինար -պարապմունքները։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s