Հոկտեմբերի 25

Այսօր կրթահամալիրի 5 նախակրթարաններում «Թթուդրիկ» ծեսն էր , որին մասնակցում էր նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 35 հոգիանոց խումբը: Ծեսից հետո քայլարշավով հանդիպեցինք Բախշյանի այգում, երգեցինք , պարեցինք , խենթացանք և շտապեցինք ուսումնական Ագարակ: Դատարկաձեռն չէինք. մեզ հետ տարել էինք «Թթուդրիկ»-ից ավելացած բանջարեղեն և, իհարկե, նվեր՝ մեր ձեռքով պատրաստած թթուները ։ Կերակրեցինք, լուսանկարվեցինք և շտապեցինք մարզական պարապմունքի ։  Читать далее «Հոկտեմբերի 25»

Реклама