Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դաստիարակների լաբորատորիա .Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի՝ քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը :  

Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ. հոկտեմբերյան վերապատրաստմանը մասնակցեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 35 հոգիանոց խումբը (16 նախակրթարան, 34մանկավարժական աշխատող Արմավիրի մարզից և 1աշխատող Շիրակի մարզից):

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝ տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։

Հոկտեմբեր ամսվա պատասխանատուն Ինգա Անտոնյանն է, իսկ ընտրված նախագիծը՝ «Բարի լույս, Ագարակ»-ը: Նշեմ, որ այս նախագիծը ծնվեց և քննարկվեց տիար Բլեյանի՝ առպատուհան այցից «Առցանց պատուհան» հուշող տեսանյութից հետո: Դաստիարակները ծնողների, վերապատրաստվողների, երաժիշտների հետ նախագծի շրջանակներում սկսեցին պարբերաբար այցելել Ագարակ, այնտեղ իրականացնել իրական լավաշթխիկ, խնամել և կերակրել կենդանիներին՝ հնչեցնելով կոմիտասյան երգեր, պարերգեր:

Լավաշթխիկին այս ամիս, ըստ ուսումնական օրացույցի, հաջորդեց «Թթուդրիկի» ծեսը. նախակրթարանի դաստիարակները նույն ժամին միասին սկսեցին ծեսը, որից հետո ուղիղ ժամը 12:00 բոլոր վերապատրաստվողների հետ հավաքվեցինք Բախշյանի անվան այգում երգեցինք, պարեցինք, լուսանկարվեցինք և՝ քայլքով դեպի Ագարակ՝ խնամելու և կերակրելու մեր Ագարակի բնակիչներին: Հատուկ շնորհակալություն Էդմոն Փաշինյանին՝ ջերմ և բարեհամբյուր ընդունելության և, իհարկե, թոնրի կրակը միշտ թեժ պահելու համար: Որպես շնորհակալություն՝ ագարակցիներին նվեր տարանք մեր ձեռքով պատրաստած թթուները:

Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստվող դաստիարակները ոգևորությամբ և անհամբերությամբ սպասում էին նաև մարզական և երգի պարապմունքներին:

Իսկ հոկտեմբերի 26-ին նախադպրոցական դաստիարակների վերապատրաստման վերջին՝ հինգերորդ՝ ամփոփման և վկայականների հանձնման օրն էր, որն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց. տե՛ս այստեղ:

Հետագայում պայմանավորվածություն ունենք փոխայցելության Էջմիածնի «Ոստան» մանկապարտեզ, Արմավիրի մարզի «Տանձուտ» մանկապարտեզ, Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ «Թթուդրիկի+ լավաշթխիկ ծես» նախագծերով:

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ շվիահար դաստիարակների համույթի հաշվետու ելույթը, որին ներկա էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Շնորհակալություն շվիահար Աննա Հովհաննիսյանին:

Իսկ այստեղ ներկայացնում եմ դաստիարակների՝ հոկտեմբեր ամսվա հաշվետվությունները։

Որպես դաստիարակների մասնախմբի ղեկավար՝ հետևել եմ ճաշացանկին և նախաճաշի ժամերին բոլոր նախակրթարաններում։ Իսկ որպես մենթոր ուսուցիչ` շրջել եմ վերապատրաստվողների հետ կրթահամալիր հինգ դպրոցներում:

Հոկտեմբերի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջում տրվեց նախակրթարանի 2018թ. «Ծնողական ակումբ» նախագծի մեկնարկը: Սեմինարի հյուրը` ԵՊԲՀ դասախոս, սննդաբան, կրահամալիրի ծնող Արմեն Մկրտչյան էր։
Շարունակությունը` նախագծի համակարգող Աննա Հայրոյանի բլոգում:

Սեպտեմբեր ամսվա սեմինար -պարապմունքները։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s