Դաստիարակների մարզական ստուգատես

Մարզական ստուգատես

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց.  «տանիք»-ից քայլքով, վազքով դեպի Մայր դպրոց «մեծ մարզասրահ»

Սկիզբը՝ 

Փետրվարի 7-ին, ժամը՝ 13:30-ից 14:30

Մասնակիցներ` 
Դաստիարակներ, ծնողներ:

Ծրագրի համակարգող`Հայկուհի Հովհաննիսյան

Մարմնակրթության ուսումնական պլան   Շարունակել կարդալ “Դաստիարակների մարզական ստուգատես”

Դեկտեմբերի 27

Դաստիարակների լաբորատորիա

Դեկտեմբերի 27-ի սեմինարը  կանցկացնենք առցանց:

Պատասխանատու՝Նելի Արղության
Լուսաբանող՝ Անահիտ Ամիրխանյան

Ծրագրում՝

Բովանդակությունը`

  1. Ներկայացնում են դեկտեմբեր ամսվա հաշվետվությունները
  2. Հունվար ամսվա նախագծեր. քննարկում-ներկայացնում են դաստիարակները
  3. Ըստ ուսումնական օրացույցի՝ քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը
  4. Ամանորիա ծեսի ամփոփում
  5. Ձմեռային պարտեզ. առաջարկներ
  6. Դիջիթեքը նախակրթարանում
  7. Ծնողական ակումբներ, սեմինար-պարապմունքներ

Ամանորի ծես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի տոնակատարությունների ժամանակացույցը.

Լուսանակարը`Սմբատ Պետրոսյանի

Դեկտեմբերի 21. ամփոփում

Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ. դեկտեմբերյան վերապատրաստմանը մասնակցեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 9 հոգիանոց խումբը ( 5 մանկավարժական աշխատող Լոռվա մարզից և 4 ՄՍԿՀ-ի հեռավար ուսանողներ):

Դեկտեմբերի 21:Վերապատրաստման 7-րդ փուլ. հանրապետության մարզերից եկած դաստիարակների վերապատրաստման վերջին օր ։ Օրը շատ հագեցած էր. սկսեցինք Արևելյան դպրոցից տոնական առավոտյան պարապմունքով, որին հաջորդեց 2-5տարեկանների Ամանորի ծեսը ։ Անմիջական մասնակցություն ունեցան թե՛ վերապատրաստվողները , թե՛ մեր գործընկերները Սասունիկից՝ Սասունիկի տնօրեն տիկին Ռուզաննան և դաստիարակները։ Մեզ հետ էր նաև կրթության և գիտության նախարարության տեսուչ Թեհմինե Կարախանյանը։ Տիկին Կարախանյանը զրուցեց վերապատրաստվողների հետ և ողջունեց Սասունիկից եկած մեր գործընկերներին՝ երկկողմանի կապը պահպանելու համար: Հորդորեց լինել ազատ, անմիջական, ստեղծական և ժպտերես։ Այնուհետև քայլքով շարժվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի և ուղիղ ժամը 11-ին մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը: Ապա քայլեցինք դեպի Մեդիա կենտրոն, շրջայց կատարեցինք, ու տիար Բլեյանը հանձնեց հավաստագրերը։

Դեկտեմբերի 24

Դաստիարակների լաբորատորիա

Դեկտեմբերի 24, ժամը 14.00. Մարմարյա սրահ

Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք

Դեկտեմբերի 24-ին՝ 

  • Գևորգյան Սաթեն
  • Հայրոյան Աննա
  • Հեքիմյան Մարգարիտա
  • Ուզունյան Արև
  • Առաքելյան Լիլիթ
  • Ավետիսյան Անուշ
  • Թորոսյան Գայանե
  • Անտոնյան Ինգա
  • Ամիրխանյան Անահիտ
  • Քարաջյան Սաթեն
  • Եղիազարյան Արմինե
  • Տերտերյան Էմմա

Ձմեռային պարտեզ

Մասնակիցներ՝ 2-4 տարեկանների խմբերի սաներ, դաստիարակներ, ծնողներ:
Ժամկետը՝ հունվար-փետրվար, 2019թ.
«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  12. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  13. Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
  14. Բնագիտատեխնիկական ստուգատես
  15. Դիջիթեք 2019

 

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման մեկնարկ.

Դեկտեմբերի 17

09:00-09:30` Քոլեջում մասնակիցների ընդունելություն, գրանցում, աշխատանքային խմբերի ձևավորում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում:

Վերապատրաստման օրը mskh.am-ում՝ ենթակայքերում, բլոգներում:  

Դեկտեմբերի 18-ի լուսաբանում

 

Դեկտեմբերի 19-ի լուսաբանում

 

Դեկտեմբերի 20-ի լուսաբանում

Հրավեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Դեկտեմբերի 18-ին, ժամը՝14:30
Քոլեջի հյուրը՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Գոհար Ստեփանյան

Մասնակիցներ՝ կրթահամալիրի նախակրթարանի ծնողներ, դաստիարակներ, դասավանդողներ, Քոլեջի նախադպրոցական կրթություն»  բաժնի ուսանողներ,վերապատրաստվողներ։

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր.

2018թ. 7-րդ փուլ. Դեկտեմբերի 17-21

 

«Դպրոցը ատամհատիկի  և ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ

Բովանդակություն   Շարունակել կարդալ “Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում”

Դեկտեմբերի 13

Դոկտեմբերի 13_ի պարապմունքներ. «Աիդա Պետրոսյան» սրահ
Ժամը` 14։00-15։00

Պատասխանատու՝ Աննա Հովհաննիսյան,
Լուսաբանող՝ Անահիտ Ամիրխանյան
Ծրագրում՝    
Մասնակիցները   
Դեկտեմբերի 13_ին՝

  • Արղության Նելի
  • Հայրոյան Աննա
  • Հեքիմյան Մարգարիտա
  • Եղիազարյան Արմինե
  • Առաքելյան Լիլիթ
  • Ավետիսյան Անուշ
  • Պետրոսյան Լուսինե
  • Անտոնյան Ինգա
  • Խաչատրյան Արմինե
  • Տերտերյան Էմմա
  • Սահակյան Տաթև
  • Ամիրխանյան Անահիտ
  • Սարդարյան Շուշան
  • Հարությունյան Գոհար