Խմբասենյակի ղեկավարները (զույգով աշխատող դաստիարակներ):
Խմբասենյակի ղեկավարը դաստիարակն է, ով ընդունվում է համապատասխան վերապատրաստում և մուտքի ճամբար անցնելուց հետո:
Դաստիարակը խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու ծրագրի իրականացման , ինչպես նաև խմբասենյակի և սանի հիգիենայի ու անվտանգ միջավայրի պատասխանատուն է:
Դաստիարակի աշխատանքը կանոնակարգվում է կրթահամալիրում գործող ներքին կարգապահական կանոններով:
Դաստիարակին ներկայացվող պահանջներ՝
Կրթահամալիրի նախակրթարանի՝ 2-5 տարեկանների խմբի դաստիարակը (դաստիարակի օգնականը).
- ունի մասնագիտական կրթություն.
- համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը.
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
- մասնակցում է դաստիարակների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, հանրապետության նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումների կազմակերպմանը.
- կարողանում է.
կազմել խմբի գործունեության ծրագիրը, ստեղծել ուսումնական նյութեր,
կազմակերպել սաների ամենօրյա՝ ինքնասպասարկման հմտությունների զարգացմանն ուղղված գործունեությունը,
կազմակերպել ընտանեկան ուսումնական նախագծեր,
զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել.
կազմակերպել սաների մարզական ամենօրյա գործունեությունը.
զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, սաների հետ մասնակցել երաժշտական նախագծերի.
կազմել և սաների հետ իրականացնել ուսումնական նախագծեր.
կազմակերպել «Լողափնյա պարտեզ», «Ձմեռային պարտեզ», «Ծիսական պարտեզ» նախագծերը: - Հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, թարգմանություն, դիտարկում, ուսումնական նյութերի ստեղծում, տեսադասեր):
- Դաստիարակի ոճ-ճաշակ-ստեղծականություն:
- Խոսքի զարգացում ( այն իրականացվում է հաշվերգերի,խաղիկների, շուտասելուկների, հեքիաթների, խաղ-ներկայացումների, սաների զրույցների, պատմությունների, մեդիանյութերի միջոցով):
- Բնագիտական գործունեություն( ներառում է բույսերի և կենդանիների, շրջակա միջավայրի խնամքը, դիտարկումները և զննումները:
- Նկարչություն-տեխնոլոգիական( գործունեությունը ներառում է ջրանկար, ծեփ, խոհանոցային գործունեություն, տիկնիկագործություն, այլընտրանքային նկարչություն:
- Երաժշտություն( ներառում է երգ, երաժշտական խաղեր,պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկ խաղեր, շրխկանների, երաժշտական այլ պարզ գործիքների գործածում:
- Կազմակերպում է ծնողական կրթություն, տեղեկատվություն, ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում:
- Երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողը: