Առաջարկներ

1. Դաստիարակին ներկայացվող պահանջները:

2. Ֆիզարձակուրդ գնացող դաստիարակների փոխարինում. կազմակերպել աշխատանքի դիմած մասնակիցների մուտքի ճամբար և այդ ընթացքում կամավոր գործունեություն իրականացնել խմբասենյակներում:

3. Դաստիարակ, դաստիարակի օգնական. դաստիարակին ներկայացվող պահանջները անցնելուց հետո կարելի է ընտրել դաստիարակների զույգից մեկին՝ որպես համակարգող, պատասխանատու ծրագրերին, որը կվճարվի հավելյալ՝ իհարկե, պահապանելով խմբասենյակում զույգով աշխատելու նորմերը:

4. Հիգիենա. մեկանգամյա օգտագործման անձեռոցիկ-սրբիչների քանակը պետք է ավելացնել կամ փոխարինել սրբիչներով: 1 անձեռոցիկ-սրբիչը պարունակում է 40 թերթիկ և արժե 250դր., իսկ խմբասենյակում 23-25 սան է, օրը երեք և ավելի անգամ լվացվելուց ստացվում է 2սրբիչ-անձեռոցիկ: Ստացվում է ամսական մոտ 50սրբիչ-անձեռոցիկ, ամբողջը կազմում է 12.500դր: Իսկ սրբիչները կարելի է սպիտակեղենի հետ ամեն շաբաթ ուղարկել լվանալու:

5.Դաստիարակի միասնակն հագուստ. մեկ դաստիարակի համար տրամադրվում է մոտավոր 11000դր., որից՝ շապիկ՝ 3000դր., սպորտային տաբատ կամ ջինսե՝ 3000դր., մարզական կոշիկ՝ 4800դր:

6.Մարզական միջավայրի ստեղծում.  պատվիրել մարզական գույք, օրինակ՝ գնդակ,  ցատկապարան, օղակ, հաստ պարաններ, այծիկներ, թունելներ, սղարաններ, փափուկ գնդակներ, կարելի է ստեղծել տեխնոլոգների հետ միասին այսպիսի մարզական միջավայր:

7.  Երկու տարեկանների ուսվճարների փոփոխություն. նոր ուսումնական տարում 2տարեկանների ուսվճարը բարձրացնել և տրամադրել դաստիարակներին որպես հավելավճար:

8. Նոր խմբասենյակ.«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» հինգ մասնաճյուղերում 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերը համալրված են, ուստի առաջարկ կա բացել 2-4 տարեկանների նոր խմբեր կամ առանձնացնել 2014թ. ծնվածներին, որպեսզի խմբերում շարունակվի 2-4 տարեկանների ընդունելությունը:

9. Կրտսեր դպրոցների ղեկավարները պետք է լինեն հետևողական թե՛ բլոգների, թե՛ հիգիենայի, սննդի և թե՛ դաստիարակի ոճին-ճաշակին, գրագիտությանը, խոսքին:

10. Նելլի Հարությունյան. քանի որ երգչախմբում և վոկալի խմբում է ընդգրկված, ուստի առաջարկ կա, որ աշխատի որպես շրջիկ դաստիարակ 3 ամիս փորձաշրջանով, «Ռոդարի-Աղայան» երաժշտախաղային նախագծերով հանդես գա բոլոր նախակրթարաններում։

 

 

Реклама