Ամանորի ծես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի տոնակատարությունների ժամանակացույցը.

Լուսանակարը`Սմբատ Պետրոսյանի

Advertisements

Դեկտեմբերի 21. ամփոփում

Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ. դեկտեմբերյան վերապատրաստմանը մասնակցեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 9 հոգիանոց խումբը ( 5 մանկավարժական աշխատող Լոռվա մարզից և 4 ՄՍԿՀ-ի հեռավար ուսանողներ):

Դեկտեմբերի 21:Վերապատրաստման 7-րդ փուլ. հանրապետության մարզերից եկած դաստիարակների վերապատրաստման վերջին օր ։ Օրը շատ հագեցած էր. սկսեցինք Արևելյան դպրոցից տոնական առավոտյան պարապմունքով, որին հաջորդեց 2-5տարեկանների Ամանորի ծեսը ։ Անմիջական մասնակցություն ունեցան թե՛ վերապատրաստվողները , թե՛ մեր գործընկերները Սասունիկից՝ Սասունիկի տնօրեն տիկին Ռուզաննան և դաստիարակները։ Մեզ հետ էր նաև կրթության և գիտության նախարարության տեսուչ Թեհմինե Կարախանյանը։ Տիկին Կարախանյանը զրուցեց վերապատրաստվողների հետ և ողջունեց Սասունիկից եկած մեր գործընկերներին՝ երկկողմանի կապը պահպանելու համար: Հորդորեց լինել ազատ, անմիջական, ստեղծական և ժպտերես։ Այնուհետև քայլքով շարժվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի և ուղիղ ժամը 11-ին մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը: Ապա քայլեցինք դեպի Մեդիա կենտրոն, շրջայց կատարեցինք, ու տիար Բլեյանը հանձնեց հավաստագրերը։