Թումանյանական օրեր նախակրթարաններում
Նպատակը՝
«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում
Խնդիրները`
- Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
- Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
- ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
- գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում
Սպասվելիք արդյունքներ՝
- Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
- Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
- Թումանյան -150. թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում
- Հ. Թումանայանի ոտանավորները խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:
Ընտանեկան նախագիծ՝
- Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…
Նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ՝
- Թումանյանի տիկնիկային թատրոն
- Թումոյի այգի
Ուսումնական ճամփորդությունից առաջ, դաստիարակները հետազոտում են տարածքը, մի փոքրիկ տեղեկություն հավաքում սպասվելիք տիկնիկային հեքիաթ-ներկայացման մասին, զրուցում, խոսում դերասանների հետ (ինչպես են ստեղծվել տիկնիկները, ինչ երաժշտություն են նեռառել հեքիաթ-ներկայացման մեջ, որ փողոցի վրա է գտնվում տիկնիկայինը, և քանի ներկայացում ունեն Հովաննես Թումանյանից, որն է ներկայացումներից ամենաառաջինը, ամենա սիրելին, ինչ լուսային և ձայնային էֆեկտներ են կիրառում, քանի օր կամ ամիս է պետք հեքիաթը բեմականացնելու համար, չե՞ն լինում շփոթմունքներ, օրինակ՝ խառնեն հեքիաթը մոռանան տեքստը, և ինչպես են դուրս գալիս նման իրավիճակներից):
Թափառումներ դաստիարակների սեմինար-պարապմունքին Թումոյի այգում և Թումանյանի տիկնիկային թատրոնում:
- Թումանյանական ընթերցումներ,
- Թումանյանական խաղերգեր,
- Շվիահար դաստիարակների ելույթ
- Հարցազրույց-քննարկում Թումանյանի տիկնիկային թատրոնում