« Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր
Նախակրթարանների 2018-2019թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ
Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4 տարեկանների`խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը :
Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։
- Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ:
- Ամսվա վերջին շաբաթ`ծնողական ակումբ : Ծնողական ակումբ-սեմինարներն այսուհետ կվարեն ծնողները՝նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
- Ամեն երկուշաբթի և հինգշաբթի`ժամը 13:30-14:30, դաստիարակների սեմինար-պարապմունք:
Աշնանային պարտեզ
- Աշնանային պարտեզ լողափ.
- Սեպտեմբերի 4՝ Կրթական շքերթ-համերգ:
- Սեպտեմբերի 3-7՝ նախագծային ուսուցման ստուգատես. հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք.
- Սեպտեմբերի 24-հոկտեմբերի 5՝ «Կոմիտասյան օրեր»:
- Սեպտեմբերի 1- 31`«Նոր սեբաստացիներ »:
- Հոկտեմբերի 1-31`«Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագի:
- Հոկտեմբերի 26`« Թթուդրիկի ծես»:
- Հոկտեմբերի 12-31 «Խնկոյանական օրեր»:
- Նոյեմբերի 5-9՝ նախագծային ուսուցման ստուգատես`«Սեբաստացու օրեր». կրթահամալիրի տոնը կրթահամալիրում
- Դեկտեմբերի 3-28`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
- Դեկտեմբերի 21`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»:
- Դեկտեմբերի 21-26`Ամանորյա նախագծեր-տոնախմբություն
- Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
- Հունվարի 8-փետրվարի 1՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
- Հանրակրթական Դիջիթեք 2018. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների,
- բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի,
- մարմնամարզական նախագծերի,
- ձմեռային մարզական խաղերի անվանակարգերով:
- Փետրվարի 2՝ ստուգատեսային տոն`« Ղափամա»:
- Փետրվարի 7`« Մարզական դաստիարակ ստուգատես»:
- Փետրվարի 3-20`« Թումանյան 150»:
Գարնանային պարտեզ
- Մարտի 4-7`Բարեկենդանի խաղեր
- Մարտի 8-ապրիլի 7`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
- Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
- Ապրիլի 13`պարտեզների գարնանային բարեկարգման նախագծեր.
- Ապրիլի 21՝ Սուրբ Հարության տոն:
- Ապրիլի վերջին շաբաթ`մարզատոն:
- Մայիսի 13-17՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք:
- Մայիսի 27-հունիսի 14` «Հակաբացիլ Կոմիտաս»
- Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա դպրոցի, ամառային լողափնյա պարտեզների գործունեություն:
- Հունիսի 4`«Հակաբացիլ Կոմիտաս»
- Հունիսի 1- 10`«Բա՜րև, ջուր». լողուսուցման ստուգատես: