Մարտի 25

Մարտի 25_ի պարապմունք Հյուսիսային դպրոց. «մարզասրահ»
Ժամը`13։30-14:30,

պատասխանատու`Հայկուհի Հովհաննիսյան,
լուսաբանող`Նելի Արղության

 Ծրագրում՝

Մասնակիցներ`

Մարտի 25-ին՝ 

  • Գևորգյան Սաթեն
  • Հայրոյան Աննա
  • Հեքիմյան Մարգարիտա
  • Ուզունյան Արև
  • Առաքելյան Լիլիթ
  • Կարապետյան Սոնա
  • Օսիպովա Վարդ
  • Խաչատրյան Արմինե
  • Ղուլոյան Ելենա
  • Տերտերյան Էմմա
  • Նելի Արղության
  • Էլյա Գրիգորյան
  • Սոնա Նակաշյան

Մարտ ամսվա կատարած աշխատանքները:

Մարտ ամսվա կատարած աշխատանքները:

Մարտի սկզբին հավաք-քննարկում եղավ դաստիարակների հետ։Հավաքի ժամանակ ծանոթացանք նախակրթարանի օրացույցին և ըստ օրացույցի՝ կազմեցինք մարտ ամսվա նախագծերը։

Գարնանային պարտեզ. մարտ ամսվա աշխատանքային նախագծերը քննարկելուց հետո որոշեցինք մարտի 8-ից ապրիլի 7-ը կազմակերպել ամենշաբաթյա ծնողական ակումբ-հավաքներ՝ «Ձոն» ստուգատեսին հենց ծնող- երեխա միասնական մասնակցությունն ապահովելու համար։

  • Առաջին հավաքը նախաձեռնեցին Քոլեջը և Արևելյան դպրոցը մարտի 16-ին։

Մերի Խանջյանի արհեստանոցում իսկական իրարանցում էր. շարֆիկների բատիկա, սան-ծնող-դաստիարակ-տեխնոլոգ՝ մի մեծ ստեղծագործ ընտանիք, ու ծիծաղ, հրճվանք, զարմանք, գույների և հույզերի հրավառություն… Իսկական արվեստանոց-արհեստանոց, որտեղ բոլորը սովորող և սովորեցնող են։ Այս ամենին հաջորդեց հանդիպում կրթահամալիրի շրջանավարտ, ծնող, հոգեբան Արմինե Փաշայանի հետ։ Քննարկվեցին հետևյալ թեմաները ։

  • Երկրորդ հավաքը նախաձեռնեց Հյուսիսային դպրոցը մարտի 23-ին։

«Ձոն մայրիկների» նախագիծ Վիգեն Ավետիսի արվեստանոցում։

«Մարզական մայրիկների ձոնը» նախագիծ Հայկուհի Հովհաննիսյանի մարզասրահում:

Իսկ հետագայում ունենք պայմանավորվածություններ Զառա Ոսկանյանի հետ՝ տիկնիկագործություն, ապա՝ Ջերմոց- լաբորատորիա, կար ու ձևի, երգ ու պարի սեմինարներ, մարզական՝ լող հեծանիվ, քայլք, դե իսկ վերջում՝ ստուգատես բաց երկնքի տակ Քոլեջի լանջերին ու «Ձոն մայրիկին» նախագծի շրջանակներում՝ «Մեծ լվացք» ցուցահանդես-վաճառք։

Դաստիարակների սեմինար-պարապմունք Մերի Խանջյանի արհեստանոցում։ Ստեղծելու ենք մարզական միջավայրի մոդել նախակրթարաններում:

Սկսել ենք «Ռոդարի-Աղայան» շատ հետաքրքիր նախագիծ՝ մարզական Ռոդարիով, հեքիաթասաց Ռոդարիով, «թարս» օրերով հագեցած։ Երբ նախակրթարանում դերերով փոխվում են դաստիարակն ու սանը, որին միանում է Ռոդարին (ստեղծագործական երևակայությունը): Երբ սաների վազվզոցը կրկնօրինակում է դաստիարակը, սաների համար դառնում է «չի կարելի», բայց սեբաստացի դաստիարակների համար դա խաղ է. ինչքան ուզեն, կարող են վազվզել։ Երբ հացի խմորով խաղալը ջղայնացնում է սաներին, բայց դաստիարակների դեպքում դա ստեղծագործական մտքի զարգացում է, քանի որ հացի խմորից կարելի է ստանալ ցանկացած պատկեր։ Այ՜, հաջորդ անգամ կարելի է փորձել ծնողների հետ դերերով փոխվել և հետևել ընթացքին։

Երբ նախակրթարաններում որոշեցինք “Ծննդյան ծեսը” վերածել գործունեության՝ ինքնուրույն նախապատրաստվել , գնալ խանութ, գնումներ կատարել, տորթ կամ բլիթներ թխել: Կամ ծնող-երեխա կեքսիկներ պատրաստեն խմբասենյակում, փորձեն ձևավորել ընկերների հետ։ Նայե՛ք, ի՜նչ հրճվանք, ի՜նչ ուրախություն , իսկական ծննդյան ծես։

Մասնակցել եմ՝

Մարտ ամսվա սեմինարները