Նախակրթարանի 2018_19ուստարվա օրագիր

Փորձեմ ներկայացնել այս ամիսների՝ իսկական կյանքով ապրած իմ օրերը փուլերով: Կյանքը, իրոք, մեծագույն պարգև է մարդու համար։ Յուրաքանչյուր տարիք ունի իր համն ու հոտը, բայց սկսել եմ սիրել և ապրել  կյանքի հենց այս փուլը: Մի շրջան ահավոր ափսոսում էի, ու երազում գտնել կյանքի այն պահը, երբ գործում էի որպես դաստիարակ: Երբ արդեն  հրաժարվել էի կամ գուցե կորցրել, անգամ արհեստականորեն փորձում էի  վերագտնել ինձ, դառնալ այն նախկինը՝ հինը, որը կարծես ավելի խենթ էր, բայց…

Պիտի սիրել, ոգևորել ու ազատ արձակել   զգացմունքները, ստեղծական միտքը, արհեստականությունը դեն նետել է պետք պարզապես, սիրել, վայելել և զգալ ներկան և ոչ անցյալը և ոչ էլ, առավել ևս, ապագան: Այդպես զգում և ապրում ես ավելի թեթև, ավելի մեղմ և ավելի պարզ, մաքուր, ինչպես ջուրը, որը հոսում է իր  հունով, ու ինքն է հարթել և բացել իր բնական հոսքով՝ անգամ աջ ու ձախ այլ վտակներ կողքից ստեղծելով, քրքիջ, ծիծաղ և լռություն տարածելով: 

Շնորհակալ եմ փորձություններով և հաջողություններով, թռիչքներով ու անկումներով, ուրախություն-հիասթափություններով, կարոտով, թախիծով լի կյանքիս այս փուլի համար։ Հետաքրքիր էր կյանքին նայել այլ ուղղությամբ, դիտարկել և զգալ կյանքի բոլոր ուղղությունները․ անբացատրելի, աննկարագրելի զգացողություններ են, շնորհակալ եմ:

«Ինչ էլ որ լինի, ամեն ինչ լավ է, որովհետև այդ ամենն օգնում է, որպեսզի աճես, և նպաստում է, որ  ծաղկես»: Օշո

2018թ սեպտեմբերից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերագտա ինձ ոչ թե որպես դաստիարակ, այլ որպես՝

  • մենթոր ուսուցիչ,
  • դաստիարակների ծրագրի ղեկավար,
  • նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման ծրագրի համակարգող, Գոհար Բալջյանի, իսկ հետո էլ Տաթև Աբրահամյանի հետ:
  • «Բլեյան կրթական ցանց»-ի շրջանակներում ցանցային աշխատանքների հեռավար համակարգող (Սասունիկի «Արմինե Կարապետիի» և Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզներ):

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում  դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի՝ քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը,  2-4 տարեկանների` խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը:

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի (նա նաև պատասխանատու է դաստիարակների՝ տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։

Ահա սեպտեմբերից -ապրիլ ամիսների  2-4 տարեկանների` խնամքի և զարգացման խմբերի նախագիծ-գործունեությունների ծրագրերը՝

  1. Սեպտեմբեր ամսվա պատասխանատուն Աննա Հայրոյանն էր , իսկ ընտրված նախագիծը՝ «Մուտք՝ իմ նոր խաղալիքը»։
  2. Հոկտեմբեր ամսվա պատասխանատուն Ինգա Անտոնյանն էր, իսկ ընտրված նախագիծը՝ «Բարի լույս, Ագարակ»-ը: Նշեմ, որ այս նախագիծը ծնվեց և քննարկվեց տիար Բլեյանի՝ առպատուհան այցից «Առցանց պատուհան» հուշող տեսանյութից հետո:
  3. Նոյեմբեր ամսվա պատասխանատուն դաստիարակների խումբն էր, իսկ ընտրված նախագիծը`«ԿոմիտասԹումանյան 150»-ը:
  4. Դեկտեմբեր ամսվա պատասխանատուն  Նելի Արղությանն էր, իսկ ընտրված նախագիծըԱիդապետրոսյանական Ատամհատիկի ծես»-ը:

Աիդապետրոսյանական «Ատամհատիկ» ծես. շատ պատասխանատու և միևնույն ժամանակ շատ ոգևորող և ոգեշնչող նախագիծ։ Այնպես կազմակերպել, որ աիդապետրոսյանական խաղը, ոգևորվածությունը, միշտ մանուկ մնալու ոգին լինեն, ու հենց Աիդա Պետրոսյանն զգար ապրեր իմացումի այդ հրճվանքը։

Երբ 2018թ. ծնված մեր սեբաստացի մայրիկներին ուղարկեցի ծրագիրը, և անմիջապես մեկը մյուսի հետևից ուղարկեցին իրենց՝գեղեցիկ մայրություն զգացած, կրկնակի, եռակի մայրիկ դարձածների արձագանքները, շատ ոգևորվեցի, և էլ ավելի պատրաստակամ սկսեցինք հավաքել և համակարգել ծրագիրը ։

Շատ հավես և հեշտ էր աշխատել Տաթև Բլեյանի հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ահա նախակրթարաններում սկսվեց «Ատամհատիկ» նախագիծը՝ներառելով նաև ծնողներին, վերապատրաստվողներին ։ Բոլոր տեղերում ատամհատիկի իրարանցում էր։ Մեզ հյուր եկավ նաև ազգագրագետ Գոհար Ստեփանյանը (այդ հարցում մեզ օգնեց Լիլիթ Սահակյանը)։ Տիկին Ստեփանյանը շատ հետաքրքիր պատումներով, ավանդազրույցներով և հոդվածներով ներկայացրեց հենց բուն՝հնագույն ժամանակներից ավանդված ատամհատիկի ծեսը և շատ ոգևորված էր կրթահամալիրով, կրթահամալիրյան ծեսերով։

Ահա եկավ դեկտեմբերի 21-ը,ժամը՝17:15-ը Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ մանուկների օրհնություն։ 18։00 բոլոր ատամհատիկները,դաստիարակները և ծրագրի ղեկավարները, տիար Բլեյանի ողջույնի խոսքով, Սյուզի Մարգարյանի գեղեցիկ մոտեցմամբ և տիկին Մարինեի ծիսական երգերի ուղեկցությամբ սկսեցին տոնակատարությունը:

Մայրիկների հրճվանքը, ոգևորությունը, մանուկների լացը միախառնվել և յուրատեսակ հոգևոր երաժշտություն էին ստեղծել: Քոլեջի ողջ տարածքը լցվել էր մանկան մաքուր ճիչերով, մանկան խաղով և չարաճճիությամբ։ Ամեն մեկը մի լույս, կրակ և անծայրածիր մի ծով, երկնքի պես ջինջ աչուկներ և պրպտուն, հետազոտական հայացքներ: Խենթանալ կարելի է։

Ունեցանք է՛լ իրավագետ, է՛լ դերձակ ու երաժիշտ, է՛լ վարչապետ…Իսկ այ Օլյա Կիրակոսյանի տղա Մհեր Մեհրաբյանը մոտ 20տարի անց կլինի կրթահամալիրի տնօրենը: Շնորհակալ եմ սեբաստացի մեծ ու փոքր մասնակիցներին, սեբաստացի մայրիկներին:

Ու թող որ բոլորի տանը միշտ լինեն մանկան խինդ և լաց։ Թող որ մենք բոլորս լինենք մանուկ ու խենթ։ Ինչպես ասում էր տիկին Աիդան. «Եթե մանուկ չես , ինչպե՞ս կարող ես խաղալ»: Խաղալ, հրճվել, խենթանալ, երևակայել, այ սա՛ է կյանքը:

Դաստիարակների ֆիլմ-պատումները

 

Իսկ այստեղ ներկայացնում եմ դաստիարակների՝ սեպտեմբեր-ապրիլ ամիսների հաշվետվությունները՝

  1. Սեպրեմբեր
  2. Հոկտեմբեր
  3. Նոյեմբեր
  4. Դեկտեմբեր
  5. Հունվար
  6. Փետրվար
  7. Մարտ
  8. Ապրիլ

 

Սեպտեմբեր-ապրիլ  ամիսների դաստիարակների սեմինար -պարապմունքները։

Ծնողական սեմինար պարապմունքներ:

Սաների համակողմանի և արդյունավետ զարգացման համար մեծ է ծնողի դերը։ Ծնողը ծանոթ է ծրագրին, տեղյակ է նախակրթարանի գործունեությանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում միշտ առաջնային դերում են եղել ծնողը, ծնող-երեխա-դաստիարակ համագործակցությունը: Ծնողական ակումբում ներկայացվում են ծրագրեր, նախագծեր, որոնք իրականցվում են սաների, դաստիարակների հետ: Հեղինակային կրթական ծրագրում ծնողն էլ է հեղինակ և ներկայացնում է իր հեղինակային ծրագրերը, քննարկում և վերածում խաղ-գործունեության: Այս իրական, ամենօրյա գործող ընտանիք-պարտեզ կամրջով է անցնում սանը, ով պարտեզից տուն, տնից պարտեզ փոխանցողն է և իմացումի հրճվանք ապրողը:

Կազմակերպվում են ծնողական ակումբ-սեմինարներ, որոնք վարում են հենց ծնողները՝ նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։

  1. Հոկտեմբերի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Քոլեջում տրվեց նախակրթարանի 2018թ. «Ծնողական ակումբ» նախագծիմեկնարկը: Սեմինարի հյուրը ԵՊԲՀ դասախոս, սննդաբան, կրթահամալիրի ծնող Արմեն Մկրտչյան էր։
    Շարունակությունը` նախագծի համակարգող Աննա Հայրոյանի բլոգում:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կազմակերպվել են ամենշաբաթյա ծնողական ակումբ-հավաքներ՝ «Ձոն» ստուգատեսին հենց ծնող-երեխա միասնական մասնակցությունն ապահովելու համար։

  1. Երկրորդ հավաքները նախաձեռնեցին Քոլեջը և Արևելյան դպրոցը մարտի 16-ին։ Մերի Խանջյանի արհեստանոցում իսկական իրարանցում էր. շարֆիկների բատիկա, սան-ծնող-դաստիարակ-տեխնոլոգ՝ մի մեծ ստեղծագործ ընտանիք, ու ծիծաղ, հրճվանք, զարմանք, գույների և հույզերի հրավառություն… Իսկական արվեստանոց-արհեստանոց, որտեղ բոլորը սովորող և սովորեցնող էին։ Այս ամենին հաջորդեց հանդիպումը կրթահամալիրի շրջանավարտ, ծնող, հոգեբան Արմինե Փաշայանի հետ։ Քննարկվեցին հետևյալ թեմաները ։
  2. Երրորդ հավաքը նախաձեռնեց Հյուսիսային դպրոցըմարտի 23-ի՝ «Ձոն մայրիկների» նախագիծ Վիգեն Ավետիսի արվեստանոցում։ Հանդիպում-զրույցը Վիգեն Ավետիսի հետ հենց մեծագույն պարգև է։ Ոչ միայն աշխատեցինք կավով, նաև կյանքի փորձի փոխանակում էր ծնող-դաստիարակների հետ :
  3. Չորրորդ հավաքը մարզական էր մարտի 28-ին․ «Մարզական մայրիկների ձոնը» Հայկուհի Հովհաննիսյանի մարզասրահում: Մարզական դաստիարակ, սան, մարզական ընտանիք կապն անընդհատ է կրթահամալիրում, ինչու չէ նաև մարզական մայրիկներ, հայրիկներ, տատիկ-պապիկներ կապն է ձևավորվել: Կրթահամալիրի ծնողը կարողանում է գլուխկոնծի տալ, հեծանիվ վարել, լողալ… Միասնական ընտանեկան կրթական ցանց, որը հյուսվում է, չունի սահմաններ, չունի եզրագծեր․ ազատ, ստեղծական, համարձակ և մարզական ծնողներ՝ սա մեր միասնականության բանաձևը:

2018-2019թթ դաստիարակների հոդվածները, որոնք տպագրվել են «Դպիր» ամսագրում՝

  1. Աննա Հայրոյան՝ «Ինքնուրույնանալով հեշտ էլ ներառվում են նախակրթարանում»,
  2. Աննա Հայրոյան՝ « Չեմ վախենում ունեցածս բաժանելուց. չէ՞ որ ամեն օր նորն է ստեղծվում»,
  3. Աննա Հայրոյան՝ « Մի «խաղալիքի» պատմություն»
  4. Նելի Արղության՝ «Զարգացնում ենք զգայարանները՝ խաղալով, երևակայելով և հրճվելով…»,
  5. Ինգա Անտոնյան՝ ««Ջերմոց-լաբորատորիա» նախագիծը 2-5 տարեկանների հետ»,
  6. Նելի Արղության՝ «Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 13-րդ հավաք. 2-4 տարեկանների խաղադարան»,
  7. Նելի Արղության՝ «Նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման օրագիր»,
  8. Աննա Հայրոյան՝ « «Հեքիաթասաց հայրիկ» նախագիծ»,
  9. Սոնա Կարապետյան՝ « Ընտանիք-պարտեզ համագործակցություն»,
  10. Էլյա Գրիգորյան՝ «Մուտք մանկավարժություն. հաշվետու պատում»,
  11. Մարիամ Պետրոսյան`«Իմ մուտքը նախակրթարան»,
  12. Սոնա Նակաշյան`«Իմ մուտքը նախակրթարան»:

 

 «Բլեյան կրթական ցանց» նախագծային  համագործակցություն .

 Մայիսի 21-ին«Բլեյան ցանց» կրթական ծրագրով  «Համբարձման ծես » ուսումնական նախագիով Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք: Ծաղկահավաք արեցինք, իհարկե, տիկին Մարինեի օգնությամբ՝ ներկայացնելով, թե ինչպես է պետք ծաղիկը քաղել, որ չփչանա, նաև դրանից հետագայում դեղաբույս պատրաստելու համար ճիշտ պահելու ձևը։ Պատրաստեցինք ծաղկե ճակտնոցները և ճամփա ընկանք։

Մտանք գյուղապետարան, գովեցինք գյուղապետին, հետո մշակույթի տուն, դպրոց, սասունիկցիների տներ, գովեցինք-գովեցինք, ստացանք նվերներ, զարմացրինք մեր սեբաստացիական այլընտրանքայնությամբ․․․ 

Նոյեմբերի 1-ին «Բլեյան ցանց» կրթական ծրագրով «Թթուդրիկ-լավաշթխիկ» նախագծով  նորից Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք՝ մեզ շատ ջերմ և սեբաստացիական շունչը կրող ու տարածող միջավայրում։ Իսկ որտեղ մենք, այնտեղ հուր ու կրակ, իսկ երբ կրակին միանում է նաև Սասունիկի համայնքը, տեղի է ունենում բնության զարթոնք։  Երբ մեր խենթություններին համայնքը փորձում էր կամաց-կամաց մոտենալ, ներառվել, հասկանում էինք, որ դա է այլընտրանքային կրթության լավագույն բանաձևը՝ պարգևը: Մեզ անհրաժեշտ չեն սեղան, աթոռ, պահարան, նկարազարդ պատեր. ընդամենը մի մեծ, թեկուզև ամայի, բաց տարածք, որտեղ կարող ես ճախրել, արարել, երևակայել, մտքիդ թռիչքը պարփակված չէ չորս պատերի մեջ: Անկաշկանդ սկսում ես խաղալ, ստեղծագործել այսինքն՝ ապրել կյանքով, կյանքով սովորել՝ ինքնակրթվել: Կյանքով ուսուցում՝ սա անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա է, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանք: Շնորհակա՜լ եմ, Սասունիկի մանկավարժական համայնք, որ ընդունում և փորձում եք նույն ոգով ստեղծագործել և ապրել։

Երբ 68 տարեկան տատիկը անձնական մեծ դժբախտությունից հետո հաց չէր թխել 5 տարի, այս խենթ միջավայրում ոչ միայն թխեց, այլև երգեց, ասմունքեց, հիշեց իր մանկության խաղերը. էլ ինչ է պետք, իհարկե, միայն ժպտալ, հիանալ: Անտանելի ծանր ցավը սրտում՝ մանկացավ և մի պահ մոռացավ հոգսերը՝ ոգևորված հարցնելով, թե որ հեռուստաընկերությունից ենք, լիքը ասելիք ու պատմելիք ունի: Թեկուզ 30 րոպեով վերապրեց իր գունեղ մանկության հուշերը։ Շնորհակա՛լ ենք, տա՜տ ջան, էներգիայով լի մայրիկ, որ խեղդել էր ազատությունը տարիներով իր ներսում, ակամայից մատնվեց։ Թո՛ւյլ տվեք, որ նրանք լինեն երեխաներ, որովհետև նրանք էլ երբեք չեն կարողանա վերադառնալ դեպի մանկություն: Մի՛ խանգարեք երեխային՝ երեխա լինել: Սիրե՛ք ձեր երեխաներին և վայելեք նրանց ազատությունը, թողեք, որ նրանք սխալվեն, հետո օգնեք նրանց՝ հասկանալու՝ որտեղ սխալվեցին: Նրանց ասեք. «Սխալվի՛ր, դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Սխալվելը սովորելու հնարավորություն է տալիս, բայց նույն սխալը մի՛ կրկնիր նորից ու նորից, որովհետև դա հիմարացնում է»:Օշո: Նախապես պայմանավորվել և առցանց քննարկում էինք անցկացնել մանկապարտեզի տնօրեն տիկին Ռուզաննայի և իր անձնակազմի հետ նախագծի շուրջ, որոշել էինք վերածել նախագծի, հրապարակել բլոգներում, քննարկել դաստիարակների հետ ։ Առցանց աշխատանքը տվեց այսպիսի արդյունք: Կեցցե՛ք աղջիկներ և, իհարկե, շնորհակալ եմ տիկին Ռուզաննային՝ կազմակերպված և ջերմ ընդունելության համար։ Կշարունակենք հետագա նախագծերը և ծրագրերը՝ ներառելով նաև Սասունիկի ողջ համայնքը։

Ահա այսպիսին են սեբաստացիները՝ ինքնաբուխ, ազատ, չթելադրող, չպարտադրող, խենթ երևակայությամբ, ինչին միանում է ստեղծականությունը։Համագործակցելով այլ դաստիարակների, երաժշտության ուսուցիչների, տեխնոլոգների, ծնողների, համայնքի, մարզի հետ՝ փոխայցելություններով տարածում և սիրելի ենք դարձնում այն, ինչն ազգային է, հայեցի և շիտակ:

 Իսկ այստեղ ներկայացնում եմ դաստիարակների պատումտեսանյութերը՝

Դեկտեմբերի 21-ի օրը շատ հագեցած էր. սկսեցինք Արևելյան դպրոցից տոնական առավոտյան պարապմունքով, որին հաջորդեց 2-5տարեկանների Ամանորի ծեսը ։ Անմիջական մասնակցություն ունեցան թե՛ վերապատրաստվողները , թե՛ մեր գործընկերները Սասունիկից՝ Սասունիկի տնօրեն տիկին Ռուզաննան և դաստիարակները։ Մեզ հետ էր նաև կրթության և գիտության նախարարության տեսուչ Թեհմինե Կարախանյանը։ Տիկին Կարախանյանը զրուցեց վերապատրաստվողների հետ և ողջունեց Սասունիկից եկած մեր գործընկերներին՝ երկկողմանի կապը պահպանելու համար: Հորդորեց լինել ազատ, անմիջական, ստեղծական և ժպտերես։

Ապրիլի 4-ին «Բլեյան ցանցով» այցելեցինք Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզներ։ Պայմանավորվեցինք դաատիարակների հետ առավոտյան պարապմունք կազմակերպել։ «Ծաղկազարդ-զատիկ» նախագծով ապրիլի 25-ին Աշտարակի ձորի Ջրաղացում միասնական ծես իրականացնել։ Բլոգներում տեղադրվեցին նախագծերը, առավոտյան պարապմունքի երգ-պարերգերը և ոտանավորները։ Ակտիվ սպասարկվեցին նաև բլոգները: Ապրիլի 26-27-ին եղավ նրանց մասնակցությունը «Բլեյան ցանց» նախագծի կլոր սեղան-քննարկումներին: Ելույթ ունեցավ նաև դաստիարակների նորաստեղծ երգչախումբը «Իմ չինարի յարը»,երգով:
Միասնականության, սիրո, ստեղծականության և երևակայության միջավայրում ամեն բան ազատ է ու հասանելի։

Ապրիլի 18-ին «Բլեյան կրթական ցանցով» նորից Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզում էինք: Աշտարակի մակապարտեզում էին   Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզի դաատիարակները և, իհարկե, մենք՝ սեբաստացիներս. այս անգամ մեզ միացավ նաև Արմինե Թոփչյանը՝ նորաստեղծ երգչախմբի փորձ-պարապմունքներին մասնակցելու համար, շտկումներ արվեցին, և պայմանավորվեցինք, որ նորաստեղծ երգչախմբի անդրանիկ ելույթը կլինի ապրիլի 27-ին՝ ժամը 13։30, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Ապրիլի 25-ին կրթական ցանցի փոխանակման զատկական արդյունքների ամփոփումը եղավ Աշտարակի Ջրաղացում: Արևելյան դպրոցի և Քոլեջի 5-6 տարեկաններն ուղիղ ժամը 12:00-ին Աշտարակի Ջրաղացում էին, մեզ էին միացել Սասունիկի և Աշտարակի մանկապարտեզի մեր գործընկերները «Կանաչ-կարմիր կիրակի. Կրկնազատիկ»  ուսումնական նախագծով: Ահա Աշտարակի մանկապարտեզի մեթոդիստ Թամարա Ջանոյանի պատում-տեսանյութը:

Ապրիլի 26-27՝ «Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիա»։  Օրն սկսեցինք մասնակիցներին դիմավորելով- առավոտյան պարապմունքով, շրջայցերով ՀՀ ԿԳ նախարարի և տիար Բլեյանի հետ, նորաստեղծ երգչախմբի փորձ պարապմունքով։ Տոնեցինք Կրկնազատիկն Արևելքի լանջերին, եղավ ընդմիջում, ապա հանդիպում տիար Բլեյանի հետ, հարցուպատասխան, ելույթներ, օրվա լուսաբանումներ, մասնակցություն մեդիաուրբաթ համերգին.․․․  Ապրիլի 27-ին հյուրերը մասնակցեցին ժամերգության Սուրբ Երրորդություն եկեղեցում և քայլքով շարժվեցին դեպի 7 դպրոցներ՝ կլոր սեղանների մասնակցության, պրեզենտացիաների ներկայացումների, որից հետո՝ հավաք Մարմարյա սրահում և նորաստեղծ երգչախմբի և սեբաստացի երգչախմբի  միասնական ելույթ՝ «Արևիկ» մանկապարտեզ. արձագանքում են կրթական ցանցի անդամ մանկավարժական աշխատողները։

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում.

2018թ հոկտեմբերից մինչև  2019թ ապրիլ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում տեղի են ունենում նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման դասընթացներ: Դաստիարակները ներկայացնում են իրենց հեղինակային կրթական ծրագրերն ըստ ուսումնական օրացույցի՝ «Դպրոց- պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագծով: Վերապատրաստվողները հայտագրվում են, ծանոթանում նախապես հրապարակված ծրագրին «Բարեկամություն» շուրջտարյա ճամբարի էջում և 5 օր շարունակ լինում կրթահամալիրի նախակրթարաններում:

Հոկտեմբերյան վերապատրաստմանըմասնակցեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 35 հոգիանոց խումբը (16 նախակրթարան, 34 մանկավարժական աշխատող Արմավիրի մարզից և 1 աշխատող Շիրակի մարզից): Հոկտեմբեր ամսվա ընտրված նախագիծը՝ «Բարի լույս, Ագարակ»-ն էր: Դաստիարակները ծնողների, վերապատրաստվողների, երաժիշտների հետ նախագծի շրջանակներում սկսեցին պարբերաբար այցելել Ագարակ, այնտեղ իրականացնել իրական լավաշթխիկ, խնամել և կերակրել կենդանիներին՝ հնչեցնելով կոմիտասյան երգեր, պարերգեր: Լավաշթխիկին այս ամիս, ըստ ուսումնական օրացույցի, հաջորդեց «Թթուդրիկի» ծեսը. նախակրթարանի դաստիարակները նույն ժամին միասին սկսեցին ծեսը, որից հետո ուղիղ ժամը 12:00-ին բոլոր վերապատրաստվողների հետ հավաքվեցինք Բախշյանի անվան այգում երգեցինք, պարեցինք, լուսանկարվեցինք և՝ քայլքով դեպի Ագարակ՝ խնամելու և կերակրելու մեր Ագարակի բնակիչներին: Հատուկ շնորհակալություն Էդմոն Փաշինյանին՝ ջերմ և բարեհամբյուր ընդունելության և, իհարկե, թոնրի կրակը միշտ թեժ պահելու համար: Որպես շնորհակալություն՝ ագարակցիներին նվեր տարանք մեր ձեռքով պատրաստած թթուները: Նախադպրոցական հաստատությունների վերապատրաստվող դաստիարակները ոգևորությամբ և անհամբերությամբ սպասում էին նաև մարզական և երգի պարապմունքներին: Իսկ հոկտեմբերի 26-ին նախադպրոցական դաստիարակների վերապատրաստման վերջին՝ հինգերորդ՝ ամփոփման և վկայականների հանձնման օրն էր, որն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց. տե՛ս այստեղ: Օրն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, մասնակցեցինք ժամերգությանը և քայլքով դեպի Արևմտյան դպրոց գնացինք։ Արևմտյան դպրոց-պարտեզում սկսեցինք երգեր-պարերգերով, որին հաջորդեց տեխնոլոգիական պլեները։ Ապա՝ սուրճի ընդմիջում, հարց-պատասխան, ամփոփում և, իհարկե, վկայականների հանձնում սփյուռքի նախարարի՝ Մխիթար Հայրապետյանի և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ջերմ բարեմաղթանքներով ողողված:

Ահա և Էջմիածնի «Ոստան» մանկապարտեզի փոխտնօրեն Ամալյա Ավագյանի տպավորությունները։

2018թ. հոկտեմբերի 22-26-ը մասնակցեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վերապատրաստման դասընթացներին։ Այս հինգ օրերի ընթացքում ստացանք շատ գեղեցիկ տպավորություններ, որոնք մեզ հետ կտանենք սիրով։ Կրթահամալիրում մեզ ընդունեցին շատ սիրալիր և ջերմ։ Շնորհակալ ենք յուրաքանչյուրին այս անմիջականության համար։ Այստեղ մեզ շատ դուր եկավ այն, որ ազգային-ծիսական արարողությունները շատ գեղեցիկ մատուցվում են և՛ երեխաներին, և՛ հյուրերին երգերի և խաղիկների միջոցով։ Սովորեցինք մի քանի երգեր, պարերգեր և այդ ամենը մեծ սիրով կաշխատենք փոխանցել մեր մանկական հաստատություններում։

Սիրով՝ Էջմիածնի թիվ 16 «Ոստան»մանկապարտեզի փոխտնօրեն՝ Ամալյա Ավագյան և երաժշտության դաստիարակ՝ Մանուշ Աբրահամյան։

Նոյեմբերյան վերապատրաստումներ մասնակցեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների`16 հոգիանոց խումբը (3 նախակրթարան, 7 մանկավարժական աշխատող Արմավիրի մարզից , 1 աշխատող Շիրակի մարզից և 8 աշխատող Լոռու մարզից):

Դեկտեմբերյան վերապատրաստումներ. դեկտեմբերյան վերապատրաստմանը մասնակցեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 9 հոգիանոց խումբը (5 մանկավարժական աշխատող Լոռվա մարզից և 4 ՄՍԿՀ-ի հեռավար ուսանողներ): Դեկտեմբերի 21: Վերապատրաստման 7-րդ փուլ. հանրապետության մարզերից եկած դաստիարակների վերապատրաստման վերջին օր ։ Օրը շատ հագեցած էր. սկսեցինք Արևելյան դպրոցից տոնական առավոտյան պարապմունքով, որին հաջորդեց 2-5տարեկանների Ամանորի ծեսը ։ Անմիջական մասնակցություն ունեցան թե՛ վերապատրաստվողները , թե՛ մեր գործընկերները Սասունիկից՝ Սասունիկի տնօրեն տիկին Ռուզաննան և դաստիարակները։ Մեզ հետ էր նաև կրթության և գիտության նախարարության տեսուչ Թեհմինե Կարախանյանը։ Տիկին Կարախանյանը զրուցեց վերապատրաստվողների հետ և ողջունեց Սասունիկից եկած մեր գործընկերներին՝ երկկողմանի կապը պահպանելու համար: Հորդորեց լինել ազատ, անմիջական, ստեղծական և ժպտերես։ Այնուհետև քայլքով շարժվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի և ուղիղ ժամը 11-ին մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը: Ապա քայլեցինք դեպի Մեդիա կենտրոն, շրջայց կատարեցինք, ու տիար Բլեյանը հանձնեց հավաստագրերը։

Փետրվարյան վերապատրաստումներ .մարզերից եկած տնօրենների, դաստիարակների, երաժիշտների, պարուսույցների։ 2019թ. 1-ին փուլին մասնակցում էր վեցհոգանոց խումբ՝ 3 դաատիարակ Տաշիրի թիվ 1 մանկապարտեզից , Տաշիրի թիվ 4 մանկապարտեզի տնօրենը և դաստիարակ, Գյումրու մեր շատ սիրելի «Արևի երկիր» նախակրթարանի դաստիարակ Անուշ Ադիբեկյանը, ինչպես նաև Զովունու նախակրթարանի պարուսույցը։ Նրանցից 4-ը բնակություն էին հաստատել Արևմտյան դպրոցի կացարանում։ 5օր շարունակ մեր ազատ ուխենթ միջավայրում էին շրջում, երգում-պարում, սնվում, մարզվում և ստեղծագործում էին խմբերում, իսկ առավոտյան մասնակցում ընդհանուր պարապմունքներին, երեկոյան էլ աշխատում էինք առցանց, ամրապնդում -յուրացնում էինք երգեր-պարեր-պարերգեր։ Նշեմ, որ Գյումրու նախակրթարանն ունի իր յութուբյան էջը, բլոգը, և Անուշ Ադիբեկյանի հետ հետագայում կաշխատենք առցանց։ 5 օր շարունակ նրանք պտտվեցին կրթահամալիրի մասնաշենքերով, Ագարակով, Մայր դպրոցի մարզասրահով , «Աիդա Պետրոսյան» սրահով, կարի արհեստանոցով, տեխնոլոգիայի սենյակներով, Ջերմոց-լաբորատորիայով…իսկ հինգերորդ օրն սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ ժամերգություն, շրջայց Մեդիա կենտրոն, քայլք դեպի Քոլեջ, հավաստագրերի հանձնում:

Մարտյան վերապատրաստումներ. Մարտի 18-22 եղել են վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցել են հինգ աշխատող մանկավարժ և դաստիարակ Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզից և մեկ պարուսույց Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզից։ Բացվել է բլոգ և յութուբյան էջ Աշտարակի մանկապարտեզի համար։ Սովորել են մոնտաժային ծրագիր՝ PowerDirector, և ինքնուրույն տեղադրել բլոգում։

Գրում է վերապատրաստվող Թամարա Ջանոյանը . «Ողջու՜յն բոլոր նրանց, ովքեր իրենց ստեղծագործ մտքի տեր մարդ են համարում և նրանց, ում խորթ չէ հոգու թռիչքը։ Արևիկցիները անչափ ուրախ են, որ ունեն նոր բարեկամներ, ի դեմս՝ Մարինե Մկրտչյանի՝ ում խոսքի յուրաքանչյուր բառ և ելևէջ կպահենք մեր Հայ սրտի խորքում, Նելի Արղությանին, ով ջանք չխնայեց, որ մեր ճանապարհորդությունը դեպի Սեբաստիայի էպիկենտրոն դառնա դյուրին և հետաքրքիր, Տաթև Բլեյանին, ով, առաջին վայրկյաններից սկսած, շրջապատեց մեզ ջերմությամբ և հոգատարությամբ, Մարի Խանջյանին և Թերեզա Թումանյանին, ում հետ մենք ստեղծագործելու մի նոր ասպարեզ բացեցինք մեզ համար, բոլոր դաստիարակներին, ում ժպիտները մեզ հետ բերեցինք Արևիկ։ Շնորհակալություն, որ մեզ սիրով ընդունեցիք Ձեր ընտանիք»։

Ապրիլյան վերապատրաստումներ. Ապրիլ ամսին մեզ էր միացել Տիկին Երանուհին Շիրակի մարզի Բասեն մանկապարտեզից, տիկին Երանուհին գիշերակացով էր եկել և շատ հավանել էր հյուրատունը: Այդ 5 օրերի ընթացքում մեզ մոտ ավագ շաբաթն էր նշվում, և տիկին Երանուհին ակտիվ մասնակցում և գրառումներ էր անում, որպեսզի իրագործի իրենց մանկապարտեզում:

 2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. ապրիլ ամիսը նախադպրոցական հաստատություններից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վերապատրաստվել են մոտ 72 նախադպրոցական հաստատություններում աշխատողներ`դաստիարակներ, օգնականներ, տնօրեններ, մեթոդիստներ, երաժշտության դասավանդողներ, տեխնոլոգներ: 2018-2019թթ․ նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստումների ընթացքում հեռավար աշխատել և գործում է 2 բլոգ՝ Աշտարակի «Արևիկ»  և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան նախակրթարանների բլոգները։

Նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման օրագիր 2017-2018թթ.

Այսպիսով՝ հեղինակային կրթական ծրագրի ցանցը հյուսվում է. հայտնվում ենք իրար հետ ստեղծած գործընկերության «ցանցում», որն ընդարձակվում է հընթացս։

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s