Կլոր սեղան Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատանքային խումբը մայիսի 29-ին, ժամը՝ 16։00-ին, եղավ Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում: Աշխատանքային կազմում էին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, կրտսեր դպրոցների ղեկավարները և երաժիշտ Մարիամ Մնացականյանը:
Այնտեղ մեզ դիմավորեցին Աշտարակի 5 մանկապարտեզների վարիչները, դաստիարակները, ծնողները։
Նախորդ այցի ժամանակ փոխքաղաքապետի առաջարկն էր սկսել Աշտարակի 5 մանկապարտեզների նախապատրաստումը՝ ցանցում ընդգրկելու համար: Մեր աշխատանքային խումբն
ուղիղ 16։00 «Մանուշակ» մանկապարտեզում էր։
Մայիսի 29-ի կլոր սեղանին քննարկեցինք, զրուցեցինք, ներկայացրինք «Ամառային պարտեզ» բաց լաբորատորիան իր լողափնյա խաղերով և ,իհարկե, հնգօրյա վերապատրաստման ծրագիրը. կսպասենք Աշտարակի մանկապարտեզների արձագանքներին:

Կլոր սեղան Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում

Մայիսի 29, ժամը 16:00, Աշտարակի 5 մանկապարտեզների վարիչների, դաստիարակների, ծնողների կլոր սեղան «Մանուշակ» մանկապարտեզում:

Մայիսի 29-ի Կլոր սեղանի բովանդակությունը՝

  1. Շրջայց մանկապարտեզում
  2. Տեղեկանք . 2018-2019թթ. վերապատրաստված մասնակիցներ
  3. Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
  4. Նախակրթարանի օրացույց. Ամառային պարտեզ-լողափնյա խաղեր
  5. Հունիսի 17-21՝ 5-օրյա վերապատրաստում. «Լողափնյա պարտեզ»
  6. Ամառային պարտեզ

Ամառային պարտեզ

Նախակրթարանի 2018-2019-ի օրացույցի հավելված

  • Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա պարտեզների գործունեություն
  • Հունիսի 1- 10`«Բա՜րև, ջուր».  լողուսուցման ստուգատես
  • Հունիսի 5՝ Շրջակա միջավայրի օր
  • Հունիսի 4`«Հակաբացիլ Կոմիտաս» լողափին
  • Հունիսի 7՝ Տիկնի պսակ
  • Հունիսի 17-21՝ հնգօրյա վերապատրաստում Բլեյան բաց ցանցի Աշտարակի հանգույցներում
  • Հունիսի 24-28՝ «Լողափնյա պարտեզ» ստուգատես Բլեյան բաց ցանցում
  • Հուլիսի 22-26՝ Վարդավառի ծես

Ամառային պարտեզ. ջրային լաբորատորիա

  • Ջրի գույնը
  • Ջրի համը
  • Տաք ու սառը ջուր
  • Ջրի ձայնը. երաժշտություն
  • Ծափխաղեր. ջրի վրա-ջրի տակ
  • Սպունգանկարչություն
  • Փրփրադեզ-պղպջակ
  • Շատախոս գլաքարերը
  • Ջրային թատրոն
  • Գունավոր գլաքարերի քաղաք
  • Ցեխաթերապիա

Ամառային լողափնյա-ջրային խաղեր

Ազգային խաղիկներ, հաշվերգեր