Հուլիսի-Օգոստոս

Դաստիարակների աշխատանքային նախագծեր, գործունեություններ… 

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
  • 9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն. 
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Նախագծեր 

  1. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր
  2. Վառդավարի ծես
  3. Ամառային պարտեզ. ջրային լաբորատորիա
    • Ջրի գույնը
    • Ջրի համը
    • Տաք ու սառը ջուր
    • Ջրի ձայնը. երաժշտություն
    • Ծափխաղեր. ջրի վրա-ջրի տակ
    • Սպունգանկարչություն
    • Փրփրադեզ-պղպջակ
    • Շատախոս գլաքարերը
    • Ջրային թատրոն
    • Գունավոր գլաքարերի քաղաք
    • Ցեխաթերապիա

 

Տեխնոլոգիա

  • Ծիսական գործունեություն«Նուրի տիկինիկ»պատրաստում.Նուրին անձրևի հովանավոր աստվածուհին էր, ուստի երաշտի ժամանակ գյուղացիները Նուրի տիկնիկի հետ շրջում էին տնետուն, որպեսզի նա անձրև պարգևի մարդկանց: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ:
    Հայոց բոլոր գավառներում աղջիկների ու տղաների խմբերը ցախավելից կամ փայտից էին պատրաստում Նուրիին: Այն կնոջ կերպարանքով էր, գունավոր գոտիով, լաչակով, դեմքը` սպիտակ լաթով, աչք-ունքով, քիթ-բերանով: Նուրիի գլխին ծաղկեպսակ էին դնում  և ամբողջությամբ զարդարում ծաղիկներով: Աղջիկ երեխաները` հին շորեր հագած, երգելով ու պարելով, պտտեցնում էին Նուրին տուն առ տուն և տիկնիկի համար ալյուր, ձու և այլ մթերքներ հավաքում: Պատուհաններից ու դռներից անընդհատ ջուր էին լցնում Նուրիի վրա:
  • Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում:
  • Ծիսական գործողություն «կենաց ծառի»պատրաստում:
  • Ծիսական գործողություն «Ցորենահավաք».ցորենի հասկեր ենք հավաքում, սովորում են խաչբուռ հյուսելու տարբերակներ:
  • Ծիսական գործողություն «Խաչբուռ հյուսել». սովորում են պատրաստել  Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից,  ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ),  այնպես էլ՝ ծաղիկներից:
  • Ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ:

 

Ծիսական երգեր,խաղեր, պարերգեր, հաշվերգեր

Վարդավառի ծիսական ուտեստներ  

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s