Սննդի կազմակերպում

Սաների առողջ զարգացման համար կարևոր նշանակություն ունի սննդի ճիշտ կազմակերպումը։ Նրանք սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝ երկու անգամ:
Կրթահամալիրում ճաշացանկը միասնական է, որը նախօրոք մեզ է ուղարկվում: Ճաշացանկը գրվում է առողջագետի կողմից՝ համաձայնեցնելով խոհարարի, ծրագրի ղեկավարների, դաստիարակների և ծնողի ներկայացուցչի հետ: Մթերքը ստանում ենք մրցույթով շահած կազմակերպություններից շաբաթական երկու անգամ թարմ վիճակում: Նախ՝ ստուգվում են քաշը և որակը, որից հետո տեղավորում ենք համապատասխան տարաների մեջ: Ստացվող սննդամթերքի որակի, ժամկետի պատասխանատուներն են ծրագրի ղեկավարը և խոհարարը: Սննդի կազմակերպման, կերակրացանկի, որակի, անվտանգության հսկիչ-պատասխանատուն դպրոցի առողջագետն է:
Շաբաթվա ճաշացանկը նախօրոք տեղադրվում է դպրոցի ենթակայքում և դաստիարակների բլոգներում: Ծնողը դաստիարակի բլոգից կամ ենթակայքից հետևում և տեղեկացված է լինում օրվա ճաշացանկին:  Continue reading “Սննդի կազմակերպում”

Advertisements