Անհատական պլան

Սեպտեմբեր 2019

Advertisements

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

2019թ. 5-րդ փուլ. Սեպտեմբերի  16_20

«Աշնանային պարտեզ.» ուսումնական նախագիծ

 

Բովանդակություն

Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝ այդ թվում՝
հիգիենա-ինքնուրույնություն
սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ)  
քուն, օրորոցային երգեր
մարզական պարապմունքներ
տեխնոլոգիական գործունեություն.
երաժշտական խաղեր.
պար, թատրոն
դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
դաստիարակի ընթերցարան:

Աշխատակարգ       Continue reading “Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում”

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Կրթահամալիր աշխատանքի դիմած մասնակիցների սեմինար-պարապմունք.

Բլեյան կրթական ցանց.

Հեղինակային կրթական ծրագրի ցանցը կրթական ազատ ընկերակցություն է հանրապետությունով մեկ: Ցանցում ընդգրկվող հաստատությունում բոլորը, այդ թվում՝ աշխատողները, սաները, սովորողների ծնողները ծանոթ են հեղինակային կրթական ծրագրին, ընդունում են ծրագիրը և պատրաստ են ներդնել հաստատությունում: Ցանցում ընդգրկվելը չի պահանջում հաստատության պատկանելության փոփոխություն:

Առաջարկ.

2019-2020թթ. «Բլեյանց ցանց» համագործակցություն գործընկեր  նախակրթարաններիի հետ հետևյալ ուղղություններով .

  • «Բլեյան ցանցի» գործընկեր -նախակրթարանների օրացույց,
  •  ցանցում ընդգրկված գործընկերների վերապատրաստումներ,
  • մանկավարժական աշխատողների հավաք-ստուգատեսներ,
  • մենթորական աշխատանքներ գործընկեր նախակրթարաններում ,
  • դաստիարակների հեղինակային հոդված-պատումների հրապարակումը «Դպիր» ամսագրում,
  • բլոգային համագործակցություն

Նախագծեր

2018_2019թթ գործընկեր նախակրթարաններ՝

  1.  Աշտարակի «Արևիկ» մանակապարտեզ։
  2. Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզ։
  3. Բյուրականի մանկապարտեզ։
  4. Երևանի «Հեքիաթ» մանկապարտեզ։
  5. Գյումրու «Արձագանք» մանկապարտեզ ։
  6. Գյումրու «Կարմիր գլխարկ» մանկապարտեզ։
  7. Արագածոտնի մարզի Փարպի գյուղի    «Գագիկ Յոլչյանի»անվան մանկապարտեզ։

 

 

Աշնանային պարտեզ

Ըստ ուսումնական օրացույցի՝ սեպտեմբերի 1-ից սկսվում է «Աշնանային պարտեզ» նախագիծը :
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան, լավաշթխիկ, թթուդրիկ, պատրաստություն ձմռանը: Երեխաները սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել, համտեսել: Բազում հարցերի պատասխաններ սաները նախակրթարանում ստանում են իրենց գործունեության արդյունքում:
Թթու դնելուց առաջ խանութից գնում են մթերքը, կշռում,տարբերակում գույները, հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը:
Շատ հետաքրքիր աշխատանք է սերմ հավաքելը: Սաների համար հայտնագործություն է, թե՝ սերմը պտղի՝ մրգի, բանջարեղենի մեջ է. սկսում են փորփրել, առանձնացնել սերմը պտղամսից, տեղափոխել թղթի վրա, չորացնել և հենց խմբասենյակում ստեղծել իրենց բանջարանոց -լաբորատորիան: Ամեն օր ջրում, փխրեցնում են հողը, սպասում՝ երբ կծլի, օրերը նշում ,որից հետո ամեն օր մետրով, թզով, թելով չափում են, թե ինչքան է բարձրանում ծիլը , հետո հաշվում են, թե քանի տերև աճեց, որից հետո սպասում բերքին. սրանից էլ լավ ուսուցում-հոտազոտում-բացահայտո՞ւմ…
Իսկ թթվից ավելացած բանջարեղենը տանում են Ագարակի կենդանիներին:

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
Սաների համար հարմար գյուղատնտեսական գործիքներ՝փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թավաներ, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորացույցներ, գրտնակներ, շերեփներ, խոհանոցային այլ պարագաներ։
Սաները աշխատում են, միմյանց օգնում, զիջում մեկը մյուսին, փոխանցում ջուրը, բահը, սերմը, փորում հողը, թաթիկներով լցնում սերմը և զգուշությամբ ծածկում հողով:

Աշնանը հիմանականում ցորենացան ենք անում: Ցորենը ցանելուց հետո հետևում ենք աճի ընթացքին, ուսումնասիրում, չափում-համեմատում, հետևում նյութի վիճակի փոփոխությանը՝ ցորեն-ալյուր-խմոր-լավաշ: Ցորենը հավաքելուց հետո եթե հնարավորություն կա երկանքը խմբասենյակ տեղափոխելու, ապա հավաքած ցորենը վերածվում է ալյուրի, որն էլ իր հեթին՝ խմորի և լավաշի:

Շատ սիրելի ծես`«Լավաշթխիկ», որի ժամանակ ամեն ինչ կապված է ցորենի, ալյուրի, լավաշի հետ՝ջրաղաց, երկանք, թոնրատուն, որոնց լրացնում և համ ու հոտ են տալիս հացթխիկի ծիսակն երգերը, պարերգերը և ազգային խաղիկները։
Բոլորն անմիջական մասնակիցն են դառնում այս ամենի, տեսնում`իսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով, ինչպես են խմոր հունցում, գրտնակում և թոնրից հանում կարմրաթուշ ու խրթխրթան լոշիկը: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է, բա համտեսումը պանրով ու մեր աճեցրած կանաչիով…

«Աշնանային պարտեզ» -ի նախագծերից են նաև «Իմ թաղարը», «Կոմիտասյան օրեր»,«Խնկոյանական օրեր»,«Նոր սեբաստացիներ »… և, իհարկե, չենք մոռանում աշնանային լողափը, լողափնյա խաղերի իրական հրճվանքը:

Աշնանային պարտեզ . նախագծեր

« Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Նախակրթարանների 2019-2020թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ
 

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4 տարեկանների`խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը :

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։

  • Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ:
  • Ամսվա վերջին շաբաթ`ծնողական ակումբ : Ծնողական ակումբ-սեմինարներն այսուհետ կվարեն ծնողները՝նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
  • Ամեն երկուշաբթի և հինգշաբթի`ժամը 13:30-14:30, դաստիարակների սեմինար-պարապմունք:

Աշնանային պարտեզ   Continue reading “Աշնանային պարտեզ . նախագծեր”

Ամառային պարտեզ. օգոստոսի 19_23

 

Ժամանակահատվածը՝ Օգոստոսի 19-30

Վայր-Հասցե՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր.

  • Արևմտյան դպրոց-պարտեզ, Ա.Բաբաջանյան 38/1
  • Արևելյան դպրոց -պարտեզ, Ա.Բաբաջանյան 47/1
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ, Ռաֆֆու 69/1
  • Հարավային դպրոց-պարտեզ, Իսակովի 52/6
  • Քոլեջ, Անդրանիկի 92/1

Ժամը՝ 09:00-17:00:
«Ամառային պարտեզ» Ստուգատես   Continue reading “Ամառային պարտեզ. օգոստոսի 19_23”