Ամառային պարտեզ. օգոստոսի 19_23

 

Ժամանակահատվածը՝ Օգոստոսի 19-30

Վայր-Հասցե՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր.

  • Արևմտյան դպրոց-պարտեզ, Ա.Բաբաջանյան 38/1
  • Արևելյան դպրոց -պարտեզ, Ա.Բաբաջանյան 47/1
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ, Ռաֆֆու 69/1
  • Հարավային դպրոց-պարտեզ, Իսակովի 52/6
  • Քոլեջ, Անդրանիկի 92/1

Ժամը՝ 09:00-17:00:
«Ամառային պարտեզ» Ստուգատես  

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00«Ամառային պարտեզ» ստուգատես
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Երգեր`«Ձիուկ», «Եղնիկ», «Արևների» շարք, «Տիտոխիկ», «Խնոցիներ»:
  • Ոտանավորներ`«Շունը», «Աքաղաղն ու կտուրը», «Էս էն տունն է», «Սագիկ»:
  • Լողափնյա խաղեր` ….
  • Բակային խաղեր`….
  • Ջրային մարզական խաղեր`….
  • Այլընրանքային նկարչություն`….
  • Ձմերուկատոն
  • Պատասխանատուներ` երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։

Ըստ դպրոցների

  1. Արևելյան դպրոց
    Հասմիկ Հարությունյան
  2. Արևմտյան դպրոց
    Արևիկ Ուզունյան և Արմինե Եզիազարյան
  3. Հարավային դպրոց
    Լիլիթ Առաքելյան և Անի Գրիգորյան
    Սոնա Նակաշյան և Լիլիթ Հովհաննիսյան
  4. Հյուսիսային դպրոց
    Գոհար Հարությունյան և Սաթեն Գևորգյան
    Իվետա Գփոյան և Սոնա Կարապետյան
  5. Քոլեջ
    Աննա Հայրոյան և Հասմիկ Նազարյան
    Էմմա Տերտերյան և Նելլի Պողոսյան
  6. Վարդ Օսիպովա և Մարիամ Պետրոսյան
    Էլյա Գրիգորյան

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի փչովի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • լողափնյա մարզական գույք,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • ամառային գլխարկ,
  • լրացուցիչ  հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Դաստիարակը, օգնականը՝ 

Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:

Մեդիագործիքներ՝

  • հեռախոս,
  • պլանշետ,
  • ֆոտոխցիկ,
  • ձայնագրիչ:

Ակնկալվող արդյունքները

Օրվա ավարտից հետո սաները պատմում են իրենց տեսածի, լսածի մասին: Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, տեղադրում բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Մասնակիցներ`

  • 2-5 տարեկաններ,
  • դաստիարակներ,
  • ծնողներ,
  • երաժշտության դասավանդողներ
  • ծրագրի ղեկավարներ:

Համակարգող՝2-5տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ:

Լուսանկարը`Սմբատ Պետրոսյանի

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s