Աշնանային պարտեզ . նախագծեր

« Մխիթար Սեբաստացի »  կրթահամալիր
Նախակրթարանների 2019-2020թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ
 

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4 տարեկանների`խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը :

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։

  • Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ:
  • Ամսվա վերջին շաբաթ`ծնողական ակումբ : Ծնողական ակումբ-սեմինարներն այսուհետ կվարեն ծնողները՝նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
  • Ամեն երկուշաբթի և հինգշաբթի`ժամը 13:30-14:30, դաստիարակների սեմինար-պարապմունք:

Աշնանային պարտեզ  

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • 8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն. աշնանային լողավազան-լողափի խնամք
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարըԴաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լաողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝  «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» :
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը»,Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»,Դ. Բիսեթ՝« Շնորհակալությունը, Ներեցեքը, Խնդրեմը »
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»: 
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Լողափնյա մարզական խաղեր`…

Ըստ դպրոցների. Սեպտեմբերի 2-6

  1. Արևելյան դպրոց
    Հասմիկ Հարությունյան
  2. Արևմտյան դպրոց
    Արևիկ Ուզունյան
    Մարգարիտա Հեքիմյան 
  3. Հարավային դպրոց
    Լիլիթ Առաքելյան և Անի Գրիգորյան
    Սոնա Նակաշյան և Լիլիթ Հովհաննիսյան
  4. Հյուսիսային դպրոց
    Գոհար Հարությունյան 
    Սոնա Կարապետյան
  5. Քոլեջ
    Աննա Հայրոյան և Հասմիկ Նազարյան
    Էմմա Տերտերյան և Նելլի Պողոսյան
    Վարդ Օսիպովա և Մարիամ Պետրոսյան
    Էլյա Գրիգորյան:

Նախագծեր`

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ Մարզական .պարապմունքը և բլոգավարություն վարում են՝ Անդրանիկ Դարբինյանը, Նվարդ Սարգսյան :
  • Դաստիարակի գրականություն (ինքնակրթություն).
  • Ծնողական ակումբ. Առաջարկում եմ, որ ծնողական ակումբ -սեմինարներն այսուհետ վարեն ծնողները՝ նախապես հայտագրվելով, ծրագիրը ներկայացնելով։ Ամեն ամիս պատասխանատու թող լինի մի նախակրթարան՝ նախապես ծրագիրը հրապարակելով։ Ցանկալի է՝ բոլոր նախակրթարաններից դաստիարակներ և ծնողներ ներկա լինեն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s