Վերապատրաստման սեպտեմբերյան դասընթացի հրավեր

Սեպտեմբերի 16-20-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում  կազմակերպվում է հեղինակային կրթական ծրագրովվերապատրաստման 5-օրյա  դասընթաց նախադպրոցական հաստատություններում աշխատող դաստիարակների,
դաստիարակների օգնականներիտնօրենների, պետական այլընտրանքային  նախադպրոցական կրթական ծրագրով հետաքրքրվող այլ մասնագետների, ծնողների համար։

Մասնակցության համար կարող են դիմել անհատներ և կազմակերպություններ:
Վերապատրաստումն իրականացվում է ուսումնական արդիական միջավայրումմասնագիտական հմտությունների փոխանցմամբգործնական նախագծերովՎերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր:

Մասնակցության գրանցումը կատարվում է անհատական հայտով և/կամ ուսումնականհաստատության ղեկավարի, համայնքի ղեկավարի, մարզի կրթության վարչության հայտովinfo@mskh.am հասցեին ուղարկված ցուցակով։
Վերապատրաստման վճարը՝ մասնակցի համար 10.000(տասը հազար) ՀՀ դրամ փոխանցվում է 900018003203 (բանկ՝ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն) հաշվեհամարին:
Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կացարանի, սննդի մատչելի ծառայություններից։

Մասնակիցներին խնդրում ենք գալ`

  • անհատական թվային միջոցով (պլանշետ, նոթբուք),
  • մարզական՝ մարզահագուստով, գուլպաներով և հավաքվածմազերով, լողազգեստով, լողաթափերով, սրբիչով, ռեզինե գլխարկով։

Հասցե՝ Րաֆֆի 57

Հեռախոս՝ 010 74 72 46, 077729941
Advertisements