Հաշվետվություն

Դաստիարակների լաբորատորիա. Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն:
Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -պարապմունք, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, ինչպես նաև 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը։ Սեպտեմբերի երկշաբաթյա պարապմունքները տեղի ունեցան առցանց, քանի որ որոշ խմբերում երկրորդ դաստիարակները դեռ հիմանական աշխատողներ չէին, այսինքն՝ փոխարինողներ կամ կամավորներ էին։ Նաև շրջել եմ նախակրթարաններով՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, ինչպես նաև Քոլեջ։

Առցանց քննարկել և իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝ «Նոր սեբաստացիներ», «Աշնանային լողափ», «Դաստիարակի օրագիր»։
Երրորդ շաբաթվանից սեպտեմբերի՝ 16-20-ը, կրթահամալիրում նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստումների 5-րդ փուլն էր «Աշնանային պարտեզ» նախագծով։ Ամփոփումը՝ տե՛ս այստեղ: Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝ տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։

Ահա և սեպտեմբերի2-ից 20-ի նախագիծ-գործունեությունները։

Իսկ այստեղ ներկայացնում եմ դաստիարակների՝ սեպտեմբեր 2-ից 20-ի հաշվետվությունները։

Պայմանավորվել ենք, որ հանդերձարանում ավելորդ իրեր չեն պահվելու, լինում են միայն դաստիարակների հագուստները. հանդերձարանը չենք վերածում խորդանոցի: Որպես դաստիարակների մասնախմբի ղեկավար՝ հետևել եմ ճաշացանկին և նախաճաշի ժամերին բոլոր նախակրթարաններում։

Առցանց պարապմունքները։

Նախակրթարանների 2019-2020թ ուստարվա գործունեության
ՕՐԱՑՈՒՅՑ 

Առաջարկ.
Քանի որ խմբերում սաների թիվը շատ է, դաստիարակները դժվարությամբ են խմբից դուրս գալիս, որպեսզի մասնակցեն սեմինար-պարապմունքներին, ուստի առաջարկում եմ խմբերում ունենալ երրորդ աշխատակից, ով կապահովի խմբասենյակի, լողավազանի մաքրությունը և կթեթևացնի դաստիարակների գործը : Դաստիարակների մի մասը ցանկություն ունի մասնակցելու նաև Գրական ակումբին, խմբասենյակում երրորդ մարդու առկայության դեպքում կմասնակցի նաև այլ սեմինարների։
Սեպտեմբերին մասնակցել եմ Գրական ակումբին, ժամերգություններին, մանկավարժական հավաքին, ժողովներին, ուրբաթ-համերգներին, ներկա եմ եղել քառօրյա վերապատրաստման սեմինարներին սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում և մուտքի ճամբարին:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s