«Խաղողածես» ուսումնական նախագիծ
Օրը՝ հոկտեմբերի 17
Ժամը՝ 13:30 — 14:30
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. Քոլեջ՝ Հնձանի մոտ
Հասցեն՝ Երևան, Անդրանիկի 92/1, ղեկավար՝ Տաթև Բլեյան
Հեռ.` 010 74 00 22
Նախագիծ՝ «Բաղը քաղինք, խաղողը տարանք»
- 13:00 — 13:30 — Ծիսական խաղողահավաք խանութներից(ճանապարհի նկարահանում, ուղիղ եթեր)։ Բանգլադեշյան քայլարշավ դեպի Քոլեջ։
- 13:30-Ազգային-ծիսական խաղիկներ՝ «Մամի, մամի, խաղողը հասել է»։ Խաղում է դաստիարակների խումբը, որից հետո՝
- ծիսական արարողություն` խաղողագովք, խաղողօրհնեք,
- ծիսական շուրջպար՝ «Բուլուլ», «Թամզարա»,
- խաղողքաղի և խաղող ճզմելու ծիսական երգեր` «Բաղը քաղինք», «Էկեք ճզմենք քաղցր խաղող», «Քաղենք խաղողը» շարք: Այդ ընթացքում դաստիարակների մի խումբը խաղողը առանձնացնում է ողկույզից և ոտքերով, ձեռքերով հնձանի վրա ճզմում։ Լսվում են քաղցր երգեցիկ ձայներ, ծիծաղ, խաղողի ճպճպոց-ճռճռոց, և ճզմած խաղողի հյութը ուղարկում ենք խմորման՝ «Սեբաստացու օրերին» ունենալու մեր իսկ ձեռքով պատրաստած գինի:
- Խաղողածեսի ծիսական ուտեստներ՝ լոշիկ, պանիր, խաղող…
Մասնակիցներ`երաժշտության ուսուցիչներ, դաստիարակներ, կրտսեր դպրոցի ղեկավարներ։
Նախապատրաստական փուլ.
- գնումներ` խաղողահավաք ծնողներից, խանութներից,
- քայլարշավ դեպի Քոլեջ,
- ուղիղ եթերներ:
Նպատակը և խնդիրները՝
- Ուսումնական — ճանաչողական` ծանոթանալ խաղողի տեսակներին, ո՞ր տեսակի խաղողից կպատրաստվի բարձրակարգ գինի,
- խաղողաքաղի և խաղող ճզմելու ծիսական երգերի կատարում — ուսուցում, տարածում:
Մեդիագործիքներ՝
- հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ:
Ակնկալվող արդյունքներ՝
- Խաղողածեսի իրականացում 2-4 տարեկանների, ծնողների, համայնքի և գործընկերների հետ: Զգացողություններ, պատում-տպավորություններ սաների, դաստիարակների կողմից։ Հավաքած տեղեկությունները թվայնացնում ենք, ստեղծում մեր խաղողածեսի փաթեթը, տեղադրում բլոգում, ենթակայքում, լուսաբանում-տարածում սոցցանցերում:
Համակարգող՝2-4տարեկանների՝ խնամքի և զարգացման խումբ, Մարինե Մկրտչյան, Տաթև Բլեյան:
Լուսանկարը`Էլյա Գրիգորյանի