Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց

«Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ 

Դեկտեմբերի 10

Անցկացման վայրը՝

  • Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • Քոլեջ

Սկիզբը`16:30

  • 16:30-16:50. Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 16:50-:17։10. Քայլք դեպի Քոլեջ
  • 17:10. Քոլեջ`«Ատամհատիկ» տոնախմբություն

Մասնակիցներ

2018-2019 թթ. ֆիզարձակուրդում գտնվող դասավանդող մայրիկներ, ծնողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ, հյուրեր:

 Մուտքը`

  • Երաժշտության հնչյունների ներքո ատամհատիկի մասնակիցները`Սեբաստացիկները,  ծնողների հետ ցուցահարթակ (պոդիում)  են բարձրանում:
  • Էկրանին օրվա 2019թ. ծնվածների մասին պատմող ֆիլմն է:

«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր

  • Ժամը՝17:30 հավաքվում ենք տոնական սրահում:
  • Կանգնում ենք երկու շրջանով`մեծ և փոքր, իրար մեջ:
  • Միասնական երգ`«Ավետիս» :

Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

  • Միասնական պար`«Թաշկինակներով պար»
  • Միասնական երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ Արսեն,
Էս՝ Դավիթ,
Էս՝ Սիրուշո,
Էս՝ Լեոն,

Էս՝ Հայկո,
Էս՝ Վաչե,
Էս՝ Մինելի,
Էս՝  Նարեկ

Էս՝ Ադրիանա,
Էս՝ Ռուստամ
Էս՝ Անահիտ,
Էս՝ Դավիթ

Էս՝ Աստղիկ,
Էս՝ Մարտին,
Էս՝ Ալեն,
Էս՝ էլ  Մարկ

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

  • Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

  • Միասնական խաղ ատամհատիկ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

  • Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Միասնական պար՝ «Թամզարա»։

  • Միասնական երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Սիրուշոյի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Սիրուշոյի ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.Լեոն կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Հայկոյին հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2. Արսենը կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Դավթին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3.Աստղոյի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Մարտինի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4.Ալենի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Մարկի խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։

  • Կենտրոնում հղիներն են. շուրջպար՝ կրթահամալիրի աշխատողներով`«Բուլուլ»

«Ատամհատիկ» տոնախմբության  մարզական ստուգատես

  • Էկրանին պտտվում են ատամհատիկի լուսանկարները:
  • Տոնական սրահից գնացքը ուղևորվում է մարմնամարզական սրահ:«Արև, արև, դուրս արի»
    երգի ուղեկցությամբ  սեբաստացի մայրիկները և նրանց բալիկ-ատամհատիկները դառնում են գնացք, դասավանդողները և մյուս մասնակիցները` կամրջակներ: Սեբաստացի ատամհատիկներն անցնում են կամրջակի տակով, որից հետո բաժանվում ենք խմբերի:
  • Գլուխկոնծիների շքերթ
  • 1-ին խումբ`ռոդարիական- խաղ`«Չոչ անող սեբաստացիները»: Ատամհատիկներն իրենց մայրիկների հետ սկսում են չոչ անել մարզական գորգին:
  • 2_խումբ`​«Դպրոցը բաց արվեստանոց». միասնական տեխնոլոգիական պլեներ` նվեր մեր ձեռքերով:

Մարզագույք`  մարզական գորգ, օղակներ

Հյուրասիրություն՝

  • Փոխինդ, հալվա, գաթաներ, աղանձ, որոնք հետաքրքիր ձևավորված են.
  • Ընկույզներից վզնոցներ՝ յուրաքանչյուրից կախված  բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք:
  • Տարոսիկների հանձնում:

Տոնախմբության պատասխանատուներ՝ Տաթև Բլեյանը, Մարինե Մկրտչյան, Ջուլի Ղազարյան, Նելի Արղության ։

  • 2_5տարեկանների խմբերի դաստիարակներ
  • Նախադպրոցական խմբի ուսանողներ

Ջոզանյան Նարեկ

                     «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր
                              2019թ. ծնունդներ
N Մայր Երեխան Ծնված
1 Արաքս Հովհաննիսյան Դավիթ Հազարումյան
2 Բուրաստան Օսիպովա Ջահանգիրյան Դավիթ 04.10.2019.
3 Արմինե Աբրահամյան Աստղիկ Բլեյան 21.11.2018
4 Սաթենիկ Քարաջյան Հովհաննիսյան Հայկ 12.06.2019
5 Սեդա Խաչատրյան Ջոզանյան Նարեկ
6 Շամիրամ Պողոսյան Աղաջանյան Լեոն
7 Անահիտ Երանոսյան Երանոսյան Ալեն
8 Սիրարփի Սաֆարյան Մուրադյան Անահիտ
9 Ինգա Անտոնյան Համբարձումյան Վաչե 06.03.2019
10 Տաթև Սահակյան Մարգարյան Մարկ 24.07.2019
11 Անուշ Աթայան Հարությունյան Ադրիանա
12 Արմինե Մնացականյան Գյոզալյան Դավիթ
13 Տաթև Համբարյան Ղազարյան Մարտին Մարտին
14 Ֆենյա Արսենյան Ռուստամ 02.04.2019
15 Անահիտ Ամիրխանյան Տագեսյան Դավիթ 05.05.2019
16 Սոնա Քեհեյան Մկրտչյան Սիրուշո 22.04.2019
17 Անուշ Ղազարյան Ավետիսյան Արսեն 07.05.2019
18 Գայանե Թորոսյան Սայադյան Մինելի 10.04.2019

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s