«Նռանե» պարային համույթի.

2020թ. հունվարի կեսերից ստեղծվեց դաստիարակների պարային համույթը։
Ընթացքում որոշեցինք նաև մեր՝ 2֊4 տարեկանների դաստիարակների պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Կարծում եմ, շատ գեղեցիկ անուն է, նազանք ու սեթևեթանք կա արտասանության մեջ, այն հայուհու հին հայկական անուն է։

2-4տարեկանների լաբորատորիայի բլոգում բացեցինք «Նռանե» պարային համույթի բաժին, որտեղ զետեղված են բոլոր սեմինար-պարապմունքները և տեսաֆիլմերը։ Յուրաքանչյուր պար սովորելուց առաջ պարուսույց Լաերտ Գրիգորյանը տալիս է որոշակի տեղեկատվություն տվյալ պարի մասին՝ երբ են պարել այդ պարերը, պարի միջոցով ինչ են ցանկացել փոխանցել միմյանց։ Կան պարեր, որոնք երկխոսություն են, որոնք ազդարարում են ինչ-որ բանի սկիզբ, խրոխտ են։ Ազգային պարերի մեջ միշտ առաջին տեղում են հայի
հպարտությունը, հզորությունը և միևնույն ժամանակ մարդու հեզությունը։ Պարի միջոցով փոխանցվում են էներգիա, տրամադրություն։
Մարմնի խաղին միանում է նաև հոգու ցնծությունը։ Պարը, երաժշտությունը, խաղը ունեն լեզու, երանգ և տրամադրություն, ինչն արտահայտվում է ազգային պարերի ժամանակ։

Այս կարճ ժամանակահատվածում «Նռանե» պարի խումբը սովորել է «Մայրոքեո, «Աղքտի քոչարի», «Գյովնդ», «Չաչանե», «Դապկի», «Քոչարի», «Յարխուշտա» և «Իշխանաց պար» պարերը։ Հասցրել ենք հանդես գալ մեդիաուրբաթին և դեռ
կշարունակենք պարել և
համագործակցել պարային նախագծերով այլ խմբերի հետ։
Շնորհակալություն Լաերտ Գրիգորյանին՝ մեզ ազգային պարերի և մշակույթի հետ ծանոթացնելու և ուսուցանելու համար։

Տեսանյութերի փաթեթ

Ազգային պարերի ուսուցում

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Մարտի 2, 6, 9, 13, 16, 20, 23, 27, 30 պարապմունքներ.
Ժամը`13։30-14։30, վայրը՝Քոլեջ

Պատասխանատու՝Լաերտ Գրիգորյան
լուսաբանող՝Նելի Արղության
Ծրագրում՝ 

13:30-14։30.Ազգային պարերի ուսուցում.

Նռանե պարի խումբը սովորել է՝ Մայրոքե, Աղքտի քոչարի, Գյովնդ, Չաչանե, Դապկի, Քոչարի, Յարխուշտա և Իշխանաց պարերը։ Կամրապնդեք և կավելացնենք պարերի ցանկը։

Մասնակիցներ` (Խումբ առաջին)

  1. Էլյա Գրիգորյան
  2. Վարդ Օսիպովա
  3. Հասմիկ Նազարյան
  4. Էմմա Տերտերյան
  5. Նելլի Պողոսյան
  6. Հասմիկ Հարութունյան
  7. Գոհար Հարությունյան
  8. Լուսինե Հովհաննիսյան
  9. Սոնա Նակաշյան
  10. Անի Գրիգորյան
  11. Մարգարիտա Հեքիմյան
  12. Աննա Հայրոյան
  13. Անահիտ Գրիգորյան
  14. Նելի Արղության

Մասնակիցներ՝(Երկրորդ խումբ)

  1. Անի Մարտիրոսյանը
  2. Մարիամ Պետրոսյան
  3. Ծովինար Սարգսյան
  4. Իրինա Սարգսյան
  5. Արմինե Եղիազարյան
  6. Մարիա Մկրտչյան
  7. Արև Ուզունյանը
  8. Մարիանա Դարբինյան
  9. Լիլիթ Հովհաննիսյան
  10. Լիլիթ Առաքելյան
  11. Ալինա Մարզումանյան
  12. Անահիտ Գրիգորյան
  13. Նելի Արղության

Ազգային պարերի ուսուցում

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Փետրվարի 28 _իպարապմունք.
Ժամը`13։30-14։30, վայրը՝Քոլեջ

Պատասխանատու՝Լաերտ Գրիգորյան
լուսաբանող՝Նելի Արղության
Ծրագրում՝ 

13:30-14։30.Ազգային պարերի ուսուցում

Մասնակիցներ` 

  1. Ծովինար Սարգսյան
  2. Ալինա Մարզումանյան
  3. Իրինա Սարգսյան
  4. Անի Մարտիրոսյան
  5. Լիլիթ Հովհաննիսյան
  6. Անի Գրիգորյան
  7. Գոհար Հարությունյան
  8. Մարիանա Դարբինյան
  9. Արևիկ Ուզունյան
  10. Հասմիկ Նազարյան
  11. Մարիա Մկրտչյան
  12. Անահիտ Գրիգորյան
  13. Մարիամ Պետրոսյան

Դաստիարակների բլոգներ

2020 ուս. տարվա դաստիարակների բլոգները

  1. Աննա Հայրոյան
  2. Հասմիկ Նազարյան
  3. Հասմիկ Հարությունյան
  4. Ալինա Մարզումանյան
  5. Մարգարիտ Հեքիմյան  
  6. Արևիկ Ուզունյան
  7. Սոնա Նակաշյան
  8. Անի Գրիգորյան
  9. Լիլիթ Առաքելյան
  10. Մարիամ Պետրոսյան
  11. Վարդուհի Օսիպովա
  12. Էմմա Տերտերյան
  13. Նելլի Պողոսյան
  14. Էլյա Գրիգորյան
  15. Արղության Նելի
  16. Գոհար Հարությունյան
  17. Անի Մարտիրոսյան
  18. Մարիանա Դարբինյան
  19. Արմինե Եղիազարյան
  20. Լուսինե Հովհաննիսյան
  21. Իրինա Սարգսյան
  22. Լիլիթ Հովհաննիսյան
  23. Ծովինար Սարգսյան
  24. Մարիա Մկրտչյան
  25. Մարգարիտ Թամազյան 

Փետրվարի 27

Դաստիարակների լաբորատորիա.

Փետրվարի 13-ի պարապմունք.
Ժամը`14։00-15։00, վայրը՝ Քոլեջ

Պատասխանատուներ՝Լիլիթ Սահակյան, Մարինե Մխիթարյան,
խորհրդատու՝Մարիետ Սիմոնյան,
լուսաբանող՝Նելի Արղության
Ծրագրում՝

Կազմե՛լ նախագիծ՝ նվիրված մայրենի լեզվի օրերին։
2. Նպատակն ու խնդիրները ձևակերպել ըստ հետևյալ հարցադրումների՝
• հարցեր տալ սաներին՝ ի՞նչ է սա(բառերը որոշեք ինքներդ),
• ձայնագրե՛լ բլբլոցները(չսովորեցնե՛լ կրկնել ձեր ասածը),
•սղագրե՛լ նյութը։

Հարցերի օրինակներ.

1.Ի՞նչ է …
2.Ո՞վ է հրամայում
3.Ի՞նչ է …
4.Ի՞նչ է տխրությունը
Օրինակները գտեք ինքներդ։

Մասնակիցներ՝

  • Անի Գրիգորյան
  • Անի Մարտիրոսյան
  • Մարիամ Պետրոսյան
  • Հասմիկ Նազարյան
  • Իրինա Սարգսյան
  • Ալինա Մարզումանյան
  • Լիլիթ Հովհաննիսյան
  • Արմինե Եղիազարյան
  • Մարի Մկրտչյան
  • Մարիանա Դարբինյան
  • Արև Ուզունյան
  • Ծովինար Սարգսյան

Գարնանային պարտեզ

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

 

  • Մարտի 6-ապրիլի 10`«Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • Մարտի 28` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Մարտ-ապրիլ`«Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Մարտի 16-20՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում առցանց
  • Ապրիլի 23-28`ազգագրական գարնանային փառատոն
  • Ապրիլի 12՝ Սուրբ Հարության տոն:
  • Ապրիլի վերջին շաբաթ`մարզատոն:
  • Մայիսի11-15՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք:
  • Մայիսի 25-հունիսի 15`«Հակաբացիլ Կոմիտաս»

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Մարտի-ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Մարտի -ին և -ին .Ազգային պարերի ուսուցում
  • Մարտի-ին և -ին . Մարզական

Գարնանային պարտեզ

Գարնանային պարտեզ։ Ձմեռային պարտեզի վերջին շաբաթը կրթահամալիրում Բուն Բարեկենդան է, բարեկենդանայան բակային, ազգային խաղեր։
Ահա՛ եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցե՛ք հիները, հագե՛ք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է:
Տոնի հիմքում ընկած են բնության զարթոնքը և տարվա սկիզբն ազդարարելը։ Բարեկենդանից անմիջապես հետո սկսվում է Մեծ Պահքը, որը տևում է 48 օր։
Մարտի մեկից սկսվում է գարնանային պարտեզը։ Նոր շունչ, նոր նախագծեր՝ մեկը մեկից հետաքրքիր։ Դե, սկսեցի՜նք, դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս…

Նախակրթարանի բակպարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ռադիո թողարկում 
  • Ընտանեկան նախագծեր
    Մեր մանկության խաղերը
    Հեքիաթասաց տատ ու պապ
    Ընտանեկան ուրախ ներկայացումներ
    Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ (Ձոն մայրիկի)
    Ընտանեկան շրջայց քաղաքով

Աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների

 

Ոտանավորներ. Ղազարոս Աղայան

Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԾԻՏՆ ՈՒ ԲԱԶԵՆ
Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե՛ – հե՛ – հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

Գարուն. Աթաբեկ Խնկոյան
Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:

Արև ծագեց
Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:

Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:

Մարտ. Հովհաննես Թումանյան

Ա˜խ, է˜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է˜սպես էլ գիժ ամիս։

Երգեր

Խաղեր

  • Մուկն ու կատուն
  • Ծուղրուղու, սանամեր
  • Խաշիլ փափա

 

Դաստիարակի բլոգին ներկայացվող պահանջներ

Դաստիարակի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում,   սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք (ամենաուշը՝ մի օր առաջ) իր բլոգում տեղադրում է օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում է խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:

  1. Բլոգը պիտի լինի հեշտ ընթեռնելի։
  2. Պարունակի տեղեկություններ՝
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    Մանկավարժական աշխատողի անուն-ազգանունը
  3. «Իմ մասին» էջ՝ լուսանկարով, կայքի, ենթակայքի, «Դպիրի», սոցիալական ցանցերի էջերի, ինքնակենսագրության հղումներով
  4. Բլոգը պիտի ունենա պահոցներ (արխիվ)՝ ըստ տարիների և ամիսների
  5. Բլոգի բաժիններ
  6. Ճաշացանկ
  7. Աշխատողի անհատական պլան
  8. Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր
  9. Շաբաթվա աշխատանքային նախագծեր
  10. Դաստիարակի օրագիր (ուսումնական պարապմունքի վերլուծություն)
  11. Հոդված (սեփական, այդ թվում՝ այլ պարբերականներում հրապարակված)
  12. Թարգմանություն
  13. Ճամփորդություն
  14. Դաստիարակների սեմինարներ
  15. Ստուգատես
  16. Հաշվետվություն
  17. Դաստիարակի գրադարան. մասնագիտական զարգացում կամ ինքնակրթություն (մասնագիտական գրքեր, հոդվածներ, խնդիրներ, …)

Հաշվետվություն

Դաստիարակների՝փետրվար ամսվա սեմինարներ՝

Փետրվարի իրականացված նախագծեր՝

«Ձմեռային պարտեզ»
«Թումանյանական օրեր»
«Դաստիարակի օրագիր»։
«Բարեկենդանի ծես»
«Տերնդեզ»

Փետրվարը սկսեցինք ըստ փետրվարյան օրացույցի։ Փետրվարը սկսեցինք թումանյանալան շնչով երգ ու պարով, խաղիկներով, հեքիաթներով, ընտանեկան նախագծերով, իսկ փետրվարի 12-ին Տյառնընդառաջի ծեսն էր նախակրթարանների բոլոր խմբերում որին հաջորդեց Բարեկենդանի ծեսը ։

Փետրվարի 17, 2020թ., նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 1-ին փուլն է։ Փետրվարյան վերապատրաստմանը մասնակցել է 8 դաստիարակ Հրազդանի թիվ 16 մանկապարտեզից։ Ընդունելություն Քոլեջում, շրջայց և աշխատանքային գործունեություն խմբերում։ Հանդիպում, հավաք-քննարկում «Բլեյան ցանց»-ի համակարգող Արմինե Թոփչյանի հետ։Մասնակցություն փետրվարի 18-ի ֆեյսբուքյան ուղիղ եթեր-ասուլիսին «Բլեյան կրթական բաց ցանց» թեմայով կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ։Փետրվարի 21-ը վերապատրաստման վերջին օրն էր։ Տեխնոլոգիական աշխատանք կատարեցինք Թերեզա Թումանյանի հետ, որից հետո մասնակցեցինք «Բարեկենդանի» ծեսին Քոլեջի նախակրթարանի հետ միասին, իսկ ժամը 11։30-ին՝ վկայագրերի հանձնում և զրույց- քննարկում Աշոտ Բլեյանի հետ Վերնատանը։

Փետրվարի 20-ի և 24-ի 2-4տարեկանների խմբի դաստիարակների
սեմինար-պարապմունքը վարեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
Ծրագրում՝
2-5 տարեկանների խնամքի պայմանագրով որոշված վճարներ, ծախսեր։
Հեղինակային կրթական ծրագրի դաստիարակը։

Ներկայացվեցին դաստիարակի աշխատավարձը, լրավճարները, լրացուցիչ աշխատանքները, դաստիարակին ներկայացվող պահանջները, բլոգները և, իհարկե, Բլեյան ցանցը։
Փետրվար ամսվա հաշվետվությունները ըստ դպրոցների

Հյուսիսային դպրոց.
Մարիա Մկրտչյան և ըկերներ
Գոհար Հարությունյան և ընկերներ
Հարավային դպրոց.
Սոնա Նակաշյան և ընկերներ
Լիլիթ Առաքելյան և ընկերներ
Արևելյան դպրոց.
Հասմիկ Հարությունյան և ընկերներ
Արևմտյան դպրոց
Մարիանա Դարբինյան և ընկերներ
Աննա Հայրոյան և ընկերներ
Քոլեջ

Մարիամ Պետրոսյան և ընկերներ 
Էլյա Գրիգորյան և ընկերներ
Էմմա Տերտերյանի և ընկերներ 

Հասմիկ Նազարյան և ընկերներ 

 

Մասնաժողով 25.02.20

Մասնաժողով 20.02.2020թ.

Նախակրթարանի ծեսերի փաթեթ

 

Փետրվարի 20,24

Դաստիարակների լաբորատորիա. 

Փետրվարի 20-ի և 24-իպարապմունք.
Ժամը`13։30-14։30, վայրը՝Քոլեջ

Սեմինար-պարապմունք կրթահամալիրի տնօրենի հետ.
Ծրագրում՝ 
  • 2-5 տարեկանների խնամքի պայմանագրով որոշված վճարներ, ծախսեր։
  • Հեղինակային կրթական ծրագրի դաստիարակը։

Մասնակիցներ` (I_ին խումբ)

  1. Նելլի Պողոսյան
  2. Հասմիկ Հարությունյան
  3. Էմմա Տերտերյանի
  4. Էլյա Գրիգորյան
  5. Սոնա Նակաշյան
  6. Լիլիթ Առաքելյան
  7. Արմինե Եղիազարյան
  8. Մարգարիտա Հեքիմյան
  9. Աննա Հայրոյան
  10. Հասմիկ Նազարյան
  11. Լուսինե Հովհաննիսյան
  12. Վարդ Օսիպովա

Մասնակիցներ ՝(II_րդ խումբ)

  1. Ծովինար Սարգսյան
  2. Իրինա Սարգսյան
  3. Անի Մարտիրոսյանը
  4. Լիլիթ Հովհաննիսյան
  5. Անի Գրիգորյան
  6. Գոհար Հարությունյան
  7. Մարիանա Դարբինյան
  8. Արևիկ Ուզունյան
  9. Մարիամ Մկրտչյան
  10. Հասմիկ Հարությունյան
  11. Մարիամ Պետրոսյան