Փետրվար

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

  • Փետրվարի 1՝ Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. բնակավայրն առանց ճաղերի:
  • Փետրվարի 7`Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։
  • Փետրվարի 24՝ «Մարզական դաստիարակ ստուգատես»:
  • Փետրվարի 17 -21՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում։
  • Փետրվարի 2-20`« Թումանյանի օրեր»:
  • Փետրվարի 23՝ Բուն բարեկենդան

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Փետրվար-ին և -ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Փետրվար -ին և -ին .Ազգային պարերի ուսուցում
  • Փետրվար -ին և -ին . Մարզական

Ձմեռային պարտեզ.

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  8. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  9. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  10. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  11. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  12. Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:

 

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Նպատակը՝

«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում

Խնդիրները`

  •  Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
  • Թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում

Ստեղծագործությունների ցանկ

  • Հ. Թումանայանի ոտանավորները  խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով  ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Ընտանեկան նախագիծ՝

  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)

Ուսումնական ճամփորդությունից առաջ, դաստիարակները, ծնողները  հետազոտում են տարածքը, մի փոքրիկ տեղեկություն հավաքում սպասվելիք տիկնիկային հեքիաթ-ներկայացման մասին, զրուցում, խոսում դերասանների հետ (ինչպես են ստեղծվել տիկնիկները, ինչ երաժշտություն են նեռառել հեքիաթ-ներկայացման մեջ, որ փողոցի վրա է գտնվում տիկնիկայինը, և քանի ներկայացում ունեն Հովաննես Թումանյանից, որն է ներկայացումներից ամենաառաջինը, ամենա սիրելին, ինչ լուսային և ձայնային էֆեկտներ են կիրառում, քանի օր կամ ամիս է պետք հեքիաթը բեմականացնելու համար, չե՞ն լինում շփոթմունքներ, օրինակ՝ խառնեն հեքիաթը մոռանան տեքստը, և ինչպես են դուրս գալիս նման իրավիճակներից):

Շարունակել կարդալ “Փետրվար”

Ազգային պարերի ուսուցում

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Փետրվարի 3_ի և 7_իպարապմունք.
Ժամը`13։30-14։30, վայրը՝Քոլեջ

Պատասխանատու՝Լաերտ Գրիգորյան
լուսաբանող՝Նելի Արղության
Ծրագրում՝ 

13:30-14։30.Ազգային պարերի ուսուցում

Մասնակիցներ` (I_ին խումբ)

  1. Նելլի Պողոսյան
  2. Հասմիկ Հարությունյան
  3. Էմմա Տերտերյանի
  4. Էլյա Գրիգորյան
  5. Սոնա Նակաշյան
  6. Լիլիթ Առաքելյան
  7. Արմինե Եղիազարյան
  8. Մարգարիտա Հեքիմյան
  9. Աննա Հայրոյան
  10. Հասմիկ Նազարյան
  11. Լուսինե Հովհաննիսյան
  12. Անահիտ Գրիգորյան
  13. Վարդ Օսիպովա

Մասնակիցներ ՝(II_րդ խումբ)

  1. Ծովինար Սարգսյան
  2. Իրինա Սարգսյան
  3. Անի Մարտիրոսյանը
  4. Լիլիթ Հովհաննիսյան
  5. Անի Գրիգորյան
  6. Գոհար Հարությունյան
  7. Մարիանա Դարբինյան
  8. Արևիկ Ուզունյան
  9. Մարիամ Մկրտչյան
  10. Հասմիկ Հարությունյան
  11. Անահիտ Գրիգորյան
  12. Մարիամ Պետրոսյան