Դաստիարակի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում, սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք (ամենաուշը՝ մի օր առաջ) իր բլոգում տեղադրում է օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում է խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:
- Բլոգը պիտի լինի հեշտ ընթեռնելի։
- Պարունակի տեղեկություններ՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Մանկավարժական աշխատողի անուն-ազգանունը - «Իմ մասին» էջ՝ լուսանկարով, կայքի, ենթակայքի, «Դպիրի», սոցիալական ցանցերի էջերի, ինքնակենսագրության հղումներով
- Բլոգը պիտի ունենա պահոցներ (արխիվ)՝ ըստ տարիների և ամիսների
- Բլոգի բաժիններ
- Ճաշացանկ
- Աշխատողի անհատական պլան
- Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր
- Շաբաթվա աշխատանքային նախագծեր
- Դաստիարակի օրագիր (ուսումնական պարապմունքի վերլուծություն)
- Հոդված (սեփական, այդ թվում՝ այլ պարբերականներում հրապարակված)
- Թարգմանություն
- Ճամփորդություն
- Դաստիարակների սեմինարներ
- Ստուգատես
- Հաշվետվություն
- Դաստիարակի գրադարան. մասնագիտական զարգացում կամ ինքնակրթություն (մասնագիտական գրքեր, հոդվածներ, խնդիրներ, …)