2020թ. հունվարի կեսերից ստեղծվեց դաստիարակների պարային համույթը։
Ընթացքում որոշեցինք նաև մեր՝ 2֊4 տարեկանների դաստիարակների պարային խմբի անունը՝ «Նռանե»։ Կարծում եմ, շատ գեղեցիկ անուն է, նազանք ու սեթևեթանք կա արտասանության մեջ, այն հայուհու հին հայկական անուն է։
2-4տարեկանների լաբորատորիայի բլոգում բացեցինք «Նռանե» պարային համույթի բաժին, որտեղ զետեղված են բոլոր սեմինար-պարապմունքները և տեսաֆիլմերը։ Յուրաքանչյուր պար սովորելուց առաջ պարուսույց Լաերտ Գրիգորյանը տալիս է որոշակի տեղեկատվություն տվյալ պարի մասին՝ երբ են պարել այդ պարերը, պարի միջոցով ինչ են ցանկացել փոխանցել միմյանց։ Կան պարեր, որոնք երկխոսություն են, որոնք ազդարարում են ինչ-որ բանի սկիզբ, խրոխտ են։ Ազգային պարերի մեջ միշտ առաջին տեղում են հայի
հպարտությունը, հզորությունը և միևնույն ժամանակ մարդու հեզությունը։ Պարի միջոցով փոխանցվում են էներգիա, տրամադրություն։
Մարմնի խաղին միանում է նաև հոգու ցնծությունը։ Պարը, երաժշտությունը, խաղը ունեն լեզու, երանգ և տրամադրություն, ինչն արտահայտվում է ազգային պարերի ժամանակ։
Այս կարճ ժամանակահատվածում «Նռանե» պարի խումբը սովորել է «Մայրոքեո, «Աղքտի քոչարի», «Գյովնդ», «Չաչանե», «Դապկի», «Քոչարի», «Յարխուշտա» և «Իշխանաց պար» պարերը։ Հասցրել ենք հանդես գալ մեդիաուրբաթին և դեռ
կշարունակենք պարել և
համագործակցել պարային նախագծերով այլ խմբերի հետ։
Շնորհակալություն Լաերտ Գրիգորյանին՝ մեզ ազգային պարերի և մշակույթի հետ ծանոթացնելու և ուսուցանելու համար։