Օր երրորդ.Առցանաց ուսուցում

4.03.2020

2-5 տարեկանների լուսաբանումները ըստ դպրոցների    Շարունակել կարդալ “Օր երրորդ.Առցանաց ուսուցում”

Նախակրթարանի ծեսերի փաթեթ

Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է`ուսումնական «արարողակարգ»: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած:  Շարունակել կարդալ “Նախակրթարանի ծեսերի փաթեթ”

Ծիսակն ասիկների- ճվիկների, խաղիկների-թռնոցիների փաթեթ

Ծննդյան ծես.

  • Օրհնանքներ ՝
    Հացիկ, ջրիկ – կյանք երջանիկ:
    Աստծո աջը գլխիցդ անպակաս լինի:
    Ոտքդ քարին չդիպչի, երկար արև քեզ:
  • Միասնական խաղ-թռնոցիներ.  
    Թռի, թռի, թիթեռնիկ,
    Եկեղեցու ծիծեռնիկ,
    Խաչ պատուհան կուտ քաղե,
    Ավազանի ջուր խմե:
    Վարդի դաստա խորոտիկ,
    Ռեհանի փունջ մորոտիկ,
    Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
    Իմ սիրունիկ աղունիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի.
    Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
    Տոտիկներդ փոխ արա,
    Կանաչ խոտիկ փոխ արա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր–պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
    Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
    Պստի պապը տուն կուգա,
    Չամիչ ուտելեն կուգա,
    Ճանճը տզզալեն կուգա,
    Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:
  • Միասնական խաղ-թռնոցի
    Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
    Փլավ կեփենք պուտուկներով,
    Գդալ չկա, շերեփ չկա,
    Մենք էլ կուտենք մատիկներով:
    Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
    Ծկլակտուց, ծկլամերիկ,
    Կուտ ուտի, կուտման ուտի,
    Ծակ շերեփով ծիկրակ անի:
  •  Խնոցի- ասերգ
    -Խնոցի,
    -Հարոցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:
    Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
    Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի:
  • -Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

Շարունակել կարդալ “Ծիսակն ասիկների- ճվիկների, խաղիկների-թռնոցիների փաթեթ”