Մարտի 16-20-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախադպրոցական հաստատությունների վերապատրաստման 2-րդ փուլը պիտի լիներ «Գարնանային պարտեզ» նախագծով, և ունեինք 2 հայտագրված մասնակից։ Ուսումնական հաստատությունները փակվեցին, բայց Կորոնավիրուսը մեզ չի խանգարի կազմակերպել վերապատրաստումը հեռավար-առցանց։ Դե ինչ, անցանք գործի։ Տեղեկացրեցի մասնակիցներին նամակագրության, զանգի, տեսազանգի միջոցով։
«Հարգելի՛ մասնակից, վերապատրաստումները կհետաձգվեն վիրուսի պատճառով։ Կարող ենք նաև աշխատել առցանց՝ուղարկելով ձեզ նախակրթարանի կարգերը, ծրագրերը, օրացույցը, նախագծերը, տեսաֆիլմեր, կպատասխանեմ նաև …Ձեզ հուզող հարցերին, իսկ վերջում կստանաք Ձեր վկայագիրը։ Համաձա՞յն եք աշխատել այս մեթոդով»։
Ստացա դրական պատասխան. շատ ոգևորող և միևնույն ժամանակ պարտավորեցնող է, որովհետև առաջին անգամ ենք կիրառելու վերապատրաստման այս՝ հեռավար-առցանց ուսուցման ձևը։ Քանի որ հեռավար աշխատելու փորձ ունեի, մեր գործընկերների հետ ավելի վստահ գործեցի։
Եվ այսպես՝ խումբ բացեցի Viber-ով, մասնակիցները ծանոթացան միմյանց հետ։
Քանի որ մասնակիցներից երկուսն էլ գործող դաստիարակներ են, առաջարկեցի, որ իրենց համայնքի ծնողների հետ նույնպես աշխատեն առցանց։ Խնդրեցին օգնել, և սկսեցինք գործել։
Երկուշաբթի օրը կկատարեն վճարումները, և կանցնեք հեռավար-առցանց վերապատրաստման։