Առցանց հարցեր

Հայարփի Քերոբյան՝վերապատրաստվող
  • Սիրելի՛ Նելի, ինձ հետաքրքիր է՝ ո՞ր դեպքում է ճիշտ աշխատանքը երեխաների հետ՝ ամենօրյա դասացուցակո՞վ, թե՞ ազատ գրաֆիկով։
  • Ինձ համար նորություն էր Ձեր ազատ աշխատանքային գրաֆիկը։
  • Դժվար է համաձայնել, որ 2-4 տարեկան երեխաները հաճախեն մի խումբ։
  • Հետաքրքիր էին Ձեր ծեսերը։
  • Ես կուզեի փորձել աշխատել ազատ գրաֆիկով։
  • Ինձ շատ դուր եկավ Ձեր և ծնողների հեռավար-առցանց համագործակցությունը։

Մերրի Պետրոսյան՝ վերապատրաստվող։

  • Մեր մանկապարտեզում հանդեսներ ենք կազմակերպում («Նոր տարի», «Աշուն», «Հրաժեշտ մանկապարտեզին») ու բաց դասեր։ Ինձ համար նորություն էին ծեսերը, դրանց համար նախատեսված թեմաները։ Երևի շատ հետաքրքիր ու հագեցած է անցնում ձեր երեխաների առօրյան։
  • Ոչ թե դժվար է համաձայնել, այլ դժվար է պատկերացնել երեխաների ազատ խաղերը։ Ես միշտ կազմակերպում եմ խմբակային խաղեր, աշխատում եմ ներգրավել հնարավորինս մեծ քանակությամբ երեխաների (եթե ոչ բոլորին)։ Երեխաները, որոնք դուրս են մնում հսկողությունից, սկսում են քաշքշուկ, հրմշտոց ու անկարգություն անել։ Ի՞նչ խորհուրդ կտաք։ Իմ խմբում կա 30 երեխա, ունեմ 1 օգնական։(Ամեն տարի ունենում եմ 30-35 երեխա)։
  • Հետաքրքիր է ու հաճելիորեն զարմանալի այն, որ երեխաներն ամբողջ օրվա ընթացքում օգնում են իրենց դաստիարակներին, հերթապահում են, պահպանում են կարգուկանոնը, օգնում են խոհանոցի գործում, ինքնուրույն ինչ-որ բաներ են անում։ Ապրե՛ն իրենք։
  • Իմ աշխատանքում կուզենամ փորձել ցուցահանդեսի կազմակերպումը։ Այսինքն՝ ինչ-որ թեմայի շրջանակներում երեխաներին կհանձնարարեմ ու կօգնեմ պատրաստել ապլիկացիոն աշխատանքներ, կկազմակերպեմ ցուցահանդես, կհրավիրեմ երեխաների ծնողներին։
  • Ինձ հետաքրքրեց այն, որ ծնող-դաստիարակ կապը կարող է լինել ավելի սերտ ու անմիջական։ Այսինքն՝ էլեկտրոնային տարբերակով ծնողին երբեմն-երբեմն ուղարկել տեսաֆիլմեր կամ նյութեր երեխայի առօրյայից, նույն կերպ փոքրիկ հանձնարարություններ տալ ծնողին։ Նելի՛ ջան, եթե դժվար չէ, կարո՞ղ եք ինձ մասնագիտական խորհուրդներ տալ։ Շնորհակալություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s