Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ.Մի բաց նամակ ամենքին
Դաստիարակների հեռավար-առցանց ուսուցման մարտի 23-27-ի նախագծերը։
Անցնում ենք հեռավար- առցանց ուսուցման երրորդ շաբաթին։ Այս շաբաթ կաշխատեն դաստիարակների օգնականները։ Նախապես Microsoft Teams ծրագրով քննարկեցինք նախագծերը և տեղադրեցինք բլոգներում։
Քանի որ շուտով Ծաղկազարդ -Զատիկ ծեսն է լինելու, կսովորենք զատկական երգեր, ասիկներ և զատկական խաղիկներ։ Կկազմակերպենք ածիկացան։
Իսկ «Ձոն մայրիկի» նախագծի շրջանակներում դաստիարակները կստեղծեն տեսադասեր և սաների հետ կսկսեն աշխատել։ Կկազմակերպվի առցանց ցուցահանդես՝ նվիրված մայրիկներին, «Ձոն մայրիկի» առցանց ցուցահանդես, որը կկազմակերպվի ապրիլի 7-ին։
Գուգլի Disk-ով կհավաքվեն ֆլեշմոբի փաթեթներ և կուղարկվեն ծնողներին իրենց նկարագրությամբ։ Ծնողներն ընթացքում կխաղան, կլուսանկարեն, կտեսագրեն և հղումները կուղարկեն այդ հայտով։ Կլինեն հետևյալ ֆլեշմոբերը՝
- մաթեմատիկական ֆլեշմոբ.
- ազգային խաղերի ֆլեշմոբ,
- զատկական երգերի ասիկների, շուտասելուկների ֆլեշմոբ,
- ռոդարիական խաղերի ֆլեշմոբ։
- Ինչպիսի՞ն է «առցանց» դաստիարակը ֆլեշմոբ:
Շաբաթվա ընթացքում կհասցնեն կատարել ցանկացած հանձնարարություն և կուղարկեն։ Վերջում կներկայացնենք հաշվետվություն և կապրենք իմացումի հրճվանք։
Հեռավար-առցանց սեմինար Microsoft Teams ծրագրով. Երկուշաբթի, հինգշաբթի, Ժամ ՝12։00.
Պատասխանատուներ՝Լիլիթ Սահակյան, Մարինե Մխիթարյան ։
- ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ
- Երեխայի տուն ընթերցանություն, վերլուծություն-զրույց։
Իսկ հիմա ներկայացնում եմ դաստիարակների օգնականներ՝ այս շաբաթվա առցանց- հեռավար ուսուցման նախագծերը։
Մարտի 23
Հ. Գ. Անպայման կլինեն նաև հոդվածներ։
Հարավային դպրոց
Հյուսիսային դպրոց
Արևելյան դպրոց
Արևմտյան դպրոց
Քոլեջ
- Մարամ Պետրոսյան և ընկերներ
- Անի Մարտիրոսյան և ընկերներ
- Իրինա Սարգսյան և ընկերներ
- Հասմիկ Նազարյան և ընկերներ
- Ծովինա Սարգսյան և ընկերներ
Ածիկացան.
Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին:Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին:
Տեխնոլոգիա
- Շրխկաններ, աղմկող` զնգզնգացող, շրխկացող խաղալիք-գործիքներ են պատրաստում` շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և «աղմկող» այլ մանրուք լցնելով :
- Նուրի, Ակլատիզ, Ուտիս տատի տիկնիկներ ենք պատրաստում:
Ճոր պար
Օր պար, ճոր պար,
Ոսկե գնդին բարեբար,
Մեծ պապ, արի գողտուկ տար,
Շատ պզտիկ է, չէ, չենք տա:
Ճոր անենք, ճոր պար անենեք,
Ոսկե թախտին պար անենք,
Զատկին մենք նոր շոր կարենք,
Սա էլ մաշվի` նորն անենք:
Զնկլիկ
Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծակեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:
Տարան, թող տանին,
Զատկին կբերեն:
Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլիրով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:
Տարան, թող տանին,
Զատկին կբերեն;
Զատկի ասույթներ, առածներ, ոտանավորներ
Զատիկն ասել ա` հենց գամ, արմանաս, հենց գնամ, զարմանաս:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է:
Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
Զատիկ ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
Զատիկը թռի, մեր կովը ծնի:
Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկը առանց ձվի չի լինի:
Զատկից հետո կարմիր հավկիթ:
- Հուռին գնաց բանջարի
Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:
- Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
- Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Մարիամ խաթուն
- Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն: - — Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ
Ակլատիզ
- Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է - _Ակլատիզը փետելով
Զատիկը շուտ չես բերի:
Զատկական հանելուկներ
- Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք: - Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի: - Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար: