Մասնաժողով

Մարտի 2-ից ապրիլի 3-ը դաստիարակների հետ Microsoft Teams ծրագրով շաբաթական երկու անգամ հանդիպել և քննարկել ենք ծրագրերը, հրապարակվել են բլոգներում։ Հրապարակելուց հետո նայել եմ բոլորի բլոգները, կատարել շտկումներ, և նոր ուղարկել են ծնողներին։
Շաբաթական երկու անգամ մայրենի լեզվի սեմինար-պարապմունքների ժամանակ քննարկել ենք մանկավարժական հոդվածներ, որոնք տպագրված են «Դպիրում»։
Մարտի 2-6-ը հավաքել եմ նախակրթարանի ծեսերի փաթեթը, որը հրապարակված է «Դպիրում»։
Մարտի 16-23 -ի առցանց վերապատրաստում՝ տե՛ս այստեղ։
Ամեն շաբաթվա վերջում հավաքել եմ 2-5 տարեկանների օրվա լուսաբանումները և հաշվետվությունները։ Լավագույն փաթեթներն ուղարկել եմ Մարգարիտ Սարգսյանին և Լուսինե Ալեքսանյանին։«Դպիր»-ում հրապարակվել են նաև լաբորատորիայի առցանց աշխատանքները հոդվածի տեսքով։ Կազմակերպվել է մաթեմատիկական, ձոն մայրիկներին, ռոդարիական խաղերի, քնի ծեսի, առցանց դաստիարակի մասին ֆլեշմոբներ, որոնք հավաքել և լուսաբանել եմ սոցցանցերում, կայքում։ Աշխատում եմ նաև ուսանողների հետ հեռավար-առցանց. ունեմ 3 ուսանող:  Իսկ հիմա տիար Բլեյանի առաջարկով հավաքում եմ փաթեթ՝ խաղիկների, ճվիկների, խաղերգերի, թռնոցիների արխիվը։

Դաստիարակների լաբորատորիա 

  1. Մարտի 2-6 հեռավար-առցանց ուսուցման ծրագրերը և հնգօրյա հաշվետվություն. 2-5տարեկանների խումբ
  2. Մարտի 16-20 հեռավար-առցանց ուսուցման ծրագրերը. 2-5տարեկանների խումբ
  3. Մարտի 16-20.Հնգօրյա առցանց հեռավար ուսուցման լուսաբանումները ըստ դպրոցների:
  4. Մարտի 16-20.Հնգօրյա առցանց հեռավար ուսուցման հաշվետվություն ըստ դպրոցների:
  5. Մարտի 23-27 հեռավար-առցանց ուսուցման ծրագրերը. 2-5տարեկանների խումբ
  6. Մարտի 23-27.Հնգօրյա առցանց հեռավար ուսուցման լուսաբանումները -հաշվետվություն ըստ դպրոցների:
  7. Մարտի 16-20-ի հեռավար- առցանց վերապատրաստման ծրագիր
  8. Մարտի 16-20.Նախադպրոցական հաստատությունների հեռավար-առցանց  վերապատրաստման լուսաբանում:
  9. Հեռավար- առցանց ընտանեկան ուսուցմանը միացան նաև Արագածոտնի մարզից Նորաշենի «Վելիխան Մուքոյանի» անվան մանկապարտեզի ծնողները:
  10. 2-5 տարեկանների դաստիարակների հեռավար-առցանց լաբորատորիա. հոդված
  11. Նախակրթարանի ծեսերի փաթեթ
  12. Ինչպիսի՞ն է «առցանց» դաստիարակը. ֆլեշմոբ
  13. Մաթեմատիկական ֆլեշմոբ
  14. Ձոն մայրիկի ֆլեշմոբ։
  15. Ռոդրիական խաղերի ֆլեշմոբ
  16. Քնի ծես ֆլեշմոբ
  17. Գրում են սեբաստացի ծնողները