Ապրիլի ամսվա հեռավար- առցանց ընտանեկան ուսուցում
Ընտանեկան առցանց ուսուցում, որտեղ ծնողը դաստիարակն է, իսկ բնակարանը դառնում է լաբորատորիա, որտեղ աթոռ-սեղանը վերածվում է մարզական գույքի, իսկ ավելորդ իրերը կամաց- կամաց լքում են բնակարանը՝ այն վերածվելով ընդարձակ, լուսավոր խաղահրապարակի. մրցողները տան անդամներն են։ Խոհանոց- լաբորատորիայում կարող ես կտրատել, համեմատել, համտեսել և մի համեղ աղցան պատրաստել, բնակարանը կարող է վերածվել պատկերասրահի, կամ եթե ունեք ընտանի կենդանիներ՝ վերածվել ագարակի, որտեղ դու կխնամես, կկերակրես և կտաս քո խորհուրդները՝ դառնալով ագարակ-լաբորատորիայի ղեկավարը։ Սենյակի գորգը կարող է ծառայել որպես լողավազան. սաները հագնում են լողի պարագաները՝ ակնոցներ, լողաթափեր, լողի գլխարկ, փրկարար օղակ իսկ հայրիկը հանդես է գալիս մարզիչի դերում։ Գորգի վրա լողանալուց հետո վազում են լոգարան՝ ցողվելու։ Հատակը կարող է դառնալ սահադաշտ, իսկ շորի կտորները՝ սահնակ, որով անվերջ կարող են սահել՝ իհարկե, չմոռանալով հագնել ձեռնոցները, ձնագնդիով խաղալը։ Իմ բնակարան-լաբորատորիան է, ես եմ որոշում եղանակը իմ լաբորատորիայում կամ կարող եմ բակից հող տանել և խառնել ջրին, իմ լոգախցիկում ստեղծել ցեխի լոգավազան… ասեք, որ հավես է։ Մնացածը դուք երևակայեք։
Այս շաբաթվա նախագծերը։ Շարունակել կարդալ “Ընտանեկան նախագծեր” →