Հեռավար-առցանց ընտանեկան պարտեզ.Մարտի 30-ից ապրիլի 12

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ.

Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ 

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԵՐՔԻՆ ՄՂՈՒՄ. ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏԵՂԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ 5-12 ԱՊՐԻԼԻ

Մարտի 2-6, 16-20,23-27 հեռավար-առցամց ընտանեկան ուսուցման փաթեթ

Մարտի 30-ից ապրիլի 3-ի առցանց ընտանեկան ուսուցման փաթեթ

 

Դաստիարակների հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման մարտի 30-ից ապրիլի 12-ի նախագծերը, լուսաբանումները:

Նախապես Microsoft Teams ծրագրով քննարկեցինք նախագծերը և տեղադրեցինք բլոգներում։
Քանի որ շուտով Ծաղկազարդ -Զատիկ ծեսն է լինելու, կսովորենք զատկական երգեր, ասիկներ և զատկական խաղիկներ, տեխնոլոգիա, ռոդարիական ձվախաղեր, ձուդատարկոցի…
Իսկ «Ձոն մայրիկի» նախագծի շրջանակներում դաստիարակները կստեղծեն տեսադասեր և սաների հետ կսկսեն աշխատել։ Կկազմակերպվի առցանց ցուցահանդես՝ նվիրված մայրիկներին, «Ձոն մայրիկի» առցանց ցուցահանդես, որը կկազմակերպվի ապրիլի 7-ին։
Գուգլի Disk-ով կհավաքվեն ֆլեշմոբի փաթեթներ և կուղարկվեն ծնողներին իրենց նկարագրությամբ։ Ծնողներն ընթացքում կխաղան, կլուսանկարեն, կտեսագրեն և հղումները կուղարկեն այդ հայտով։ Կլինեն հետևյալ ֆլեշմոբերը՝

  1. Գեղարվեստը ընտանիքում. անհատական ցուցահանդես,
  2. Ընտանեկան նախագծեր ,
  3. ընտանեկան մաթեմատիկական ֆլեշմոբ,
  4. ընտանեկան զատկախաղիկների ֆլեշմոբ,
  5. զատկական երգերի ասիկների, շուտասելուկների ֆլեշմոբ,
  6. Ինչպիսի՞ն է «առցանց» դաստիարակը ֆլեշմոբ:

Քանի որ մարտի 30-ից ապրիլի 3-ի զատկական ֆլեշմոբին մեզ միացան Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզը, մանկապարտեզի ծնողական համայնքը, համագործակցությունը կշարունակենք նաև ապրիլի 6-10-ի ընտանեկան առցանց նախագծերում։
Միասին քննարկել և հրապարակել ենք աշխատանքները։
Ավագ շաբաթ-Զատկածես։
«Գեղարվեստը ընտանիքում» -անհատական ցուցահանդես։ Նախագծերով հանդես կգան նաև Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզի ծնողները։
Թամարա Ջանոյանի հետ միասին կհավաքենք նախագծերի փաթեթը և կհրապարակենք։

Շաբաթվա ընթացքում կհասցնեն կատարել ցանկացած հանձնարարություն և կուղարկեն։ Վերջում կներկայացնենք հաշվետվություն և կապրենք իմացումի հրճվանք։

Հեռավար-առցանց սեմինար Microsoft Teams ծրագրով. Երկուշաբթի, հինգշաբթի, Ժամ ՝12։00. Պատասխանատուներ՝Լիլիթ Սահակյան, Մարինե Մխիթարյան:

Ծառզարդար  30.03-3.04

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:   Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել:
Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:
Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել  էր Մեծ պասին:
Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո  բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:

Այս տարի Ծառզարդարը   ապրիլ 5-ին է: Դրան հաջորդում է Զատիկը:

Ծառզարդարի և Զատկական կերակուրների բաղադրատոմսեր    

  1. Առավոտյան խումբ են բերում ուռենու ճյուղերը, մոմեր, ձվեր, սիսեռ, չամիչ, շաքարի մանրուք, հալվա, փոխինդով պատրաստած հետաքրքիր ուտեստներ:
  2. Խոհանոցում պատրաստում են հատիկը: Լցնում են մեծ թասի մեջ և դնում սեղանին:  Սովորաբար 7 տեսակի հատիկ են եփել, որի ուտելը պարտադիր է. դա հաջողության, բերքի, պտղաբերության հատիկ է:
  3. Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:(Բանջարեղենի կրպակից  գնումներ անելուց հետո կհամտեսենք)
  4. Զատկական կերակրատեսակների մասին տեղեկություն կարելի է ստանալ  Ռ. Հարոյան, «Զատիկ»  գրքից, Նունե Մովսիսյանի «Հայկական կակաչ» կայքից:

Տոնին նախորդող շաբաթ 6.04_10.04

  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր:    «Խնոցի-հարոցի» խաղը
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
  • Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք…Կարելի է խաղալ հարցուպատասխանովՄի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, հիվանդությունը չիք:Մի խումբ. _Չիք-չիք, ի՞նչը չիք:Մյուս խումբ. _Չիք-չիք, կռիվը չիք:
  • Հինգշաբթի: Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ: Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում, Զատկի ձվերն են ներկում:

 

Նյութեր՝ նախագծի իրականացման համար

Իսկ հիմա ներկայացնում եմ դաստիարակների՝ մարտի 30-ից ապրիլի 3-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերը։

Իսկ հիմա ներկայացնում եմ դաստիարակների՝ապրիլի 6-10-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s