Հեռավար- առցանց ընտանեկան նախագծեր. 13.04-1.05.2020

Կրթահամալիրի տնօրենի Սուրհանդակը 

Հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման փաթեթ. մարտի 2-ից ապրիլի 17

Ապրիլի 13-17-սկսում ենք հեռավար- առցանց ընտանեկան ուսուցման վեցերորդ շաբաթը։
Ընտանեկան առցանց ուսուցում, որտեղ ծնողը դաստիարակն է, իսկ բնակարանը դառնում է լաբորատորիա, որտեղ աթոռ-սեղանը վերածվում է մարզական գույքի, իսկ ավելորդ իրերը կամաց- կամաց լքում են բնակարանը՝ այն վերածվելով ընդարձակ, լուսավոր խաղահրապարակի. մրցողները տան անդամներն են։ Խոհանոց- լաբորատորիայում կարող ես կտրատել, համեմատել, համտեսել և մի համեղ աղցան պատրաստել, բնակարանը կարող է վերածվել պատկերասրահի, կամ եթե ունեք ընտանի կենդանիներ՝ վերածվել ագարակի, որտեղ դու կխնամես, կկերակրես և կտաս քո խորհուրդները՝ դառնալով ագարակ-լաբորատորիայի ղեկավարը։ Սենյակի գորգը կարող է ծառայել որպես լողավազան. սաները հագնում են լողի պարագաները՝ ակնոցներ, լողաթափեր, լողի գլխարկ, փրկարար օղակ իսկ հայրիկը հանդես է գալիս մարզիչի դերում։ Գորգի վրա լողանալուց հետո վազում են լոգարան՝ ցողվելու։ Հատակը կարող է դառնալ սահադաշտ, իսկ շորի կտորները՝ սահնակ, որով անվերջ կարող են սահել՝ իհարկե, չմոռանալով հագնել ձեռնոցները, ձնագնդիով խաղալը։ Իմ բնակարան-լաբորատորիան է, ես եմ որոշում եղանակը իմ լաբորատորիայում կամ կարող եմ բակից հող տանել և խառնել ջրին, իմ լոգախցիկում ստեղծել ցեխի լոգավազան… ասեք, որ հավես է։ Մնացածը դուք երևակայեք։
Այս շաբաթվա նախագծերը։   

  1. Բակային-ազգային խաղիկներ՝ Ռեզին, պարանթռնոցի, Մուկն ու կատուն, Թաշկինակ, Գետնից բարձր, Թաքնվոցի, Կլաս, Հոլպտտոցի (կխաղան հայրիկ-մայրիկները)։
  2. Մեր ծնողների մոռացված հին խաղերը (առաջարկել են ծնողները):
  3.  «Իմ թաղը» նախագիծ։
  4. «Իմ պատշգամբը՝ ջերմոց-լաբորատերիա» նախագիծ։
  5. Ռոդարի-Թումանյան. խաղիկներ
  6. Ճվիկներ, թռնոցիներ։
  7. Բնագիտական փորձեր։
  8. Ջրախաղեր, ջրային չլմփոցիներ
  9. «Ես կարողանում եմ»։

Դաստիարակների սեմինար. բլոգների ուսուցում։ Ամեն օր մեկ ժամ տևողությամբ կհանդիպենք Microsoft Teams հարթակում։

Իսկ հիմա ներկայացնում եմ դաստիարակների՝ապրիլի 13-17-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերը։

Ապրիլի 20-24 -ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերը։

Ապրիլի 27- ի մայիսի 1-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s