Ընտանեկան նախագծեր

Ապրիլի ամսվա հեռավար- առցանց ընտանեկան ուսուցում
Ընտանեկան առցանց ուսուցում, որտեղ ծնողը դաստիարակն է, իսկ բնակարանը դառնում է լաբորատորիա, որտեղ աթոռ-սեղանը վերածվում է մարզական գույքի, իսկ ավելորդ իրերը կամաց- կամաց լքում են բնակարանը՝ այն վերածվելով ընդարձակ, լուսավոր խաղահրապարակի. մրցողները տան անդամներն են։ Խոհանոց- լաբորատորիայում կարող ես կտրատել, համեմատել, համտեսել և մի համեղ աղցան պատրաստել, բնակարանը կարող է վերածվել պատկերասրահի, կամ եթե ունեք ընտանի կենդանիներ՝ վերածվել ագարակի, որտեղ դու կխնամես, կկերակրես և կտաս քո խորհուրդները՝ դառնալով ագարակ-լաբորատորիայի ղեկավարը։ Սենյակի գորգը կարող է ծառայել որպես լողավազան. սաները հագնում են լողի պարագաները՝ ակնոցներ, լողաթափեր, լողի գլխարկ, փրկարար օղակ իսկ հայրիկը հանդես է գալիս մարզիչի դերում։ Գորգի վրա լողանալուց հետո վազում են լոգարան՝ ցողվելու։ Հատակը կարող է դառնալ սահադաշտ, իսկ շորի կտորները՝ սահնակ, որով անվերջ կարող են սահել՝ իհարկե, չմոռանալով հագնել ձեռնոցները, ձնագնդիով խաղալը։ Իմ բնակարան-լաբորատորիան է, ես եմ որոշում եղանակը իմ լաբորատորիայում կամ կարող եմ բակից հող տանել և խառնել ջրին, իմ լոգախցիկում ստեղծել ցեխի լոգավազան… ասեք, որ հավես է։ Մնացածը դուք երևակայեք։
Այս շաբաթվա նախագծերը։  

  1. Բակային-ազգային խաղիկներ՝ Ռեզին, պարանթռնոցի, Մուկն ու կատուն, Թաշկինակ, Գետնից բարձր, Թաքնվոցի, Կլաս, Հոլպտտոցի (կխաղան հայրիկ-մայրիկները)։
  2. Մեր ծնողների մոռացված հին խաղերը (առաջարկել են ծնողները):
  3.  «Իմ թաղը» նախագիծ։
  4. «Իմ պատշգամբը՝ ջերմոց-լաբորատերիա» նախագիծ։
  5. Ռոդարի-Թումանյան. խաղիկներ
  6. Ճվիկներ, թռնոցիներ։
  7. Բնագիտական փորձեր։
  8. Ջրախաղեր, ջրային չլմփոցիներ
  9. «Ես կարողանում եմ»։

Ապրիլ ամսվա առցանց ընտանեկան նախագծերին մասնակցել են՝

  • Հյուսիսային դպրոց 11+9 ընտանիք
  • Հարավային դպրոց 13+19 ընտանիք
  • Արևելյան դպրոց 18 ընտանիք
  • Արևմտյան դպրոց 17+6 ընտանիք
  • Քոլոջ 13+13+12+12+14 ընտանիք
  1. Կանաչի օր
  1. Հեծանվավարություն
  1. Ջրային խաղեր-լոգանք
  1. Իմ ընտանիքը- Մարզական խաղեր

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s