Դաստիարակների լաբորատորիան կրթահամալիրում գործող 2-5տարեկանների խնամքի և զարգացման խմբի հեղինակային ծրագրի իրականացման պատասխանատուն է: Լաբորատորիայի կազմում են նախակրթարանի դաստիարակները, երաժշտության (այդ թվում՝ պարի), տեխնոլոգիայի, մարմնակրթության դասավանդողները:
Կրթահամալիրի օրացույցով նախատեսված 2-5 տարեկանների նախագծեր, ծեսեր, սեմինրաներ՝
- 2020-2021ուստարվա նախակրթարանի ծրագրերի լրամշակում,
- նախակրթարանի ծեսերի մշակում, փաթեթների ստեղծում,
- 2-5տարեկանների պայմանագրի լրամշակում,
- ընտանեկան առցանց ամառային պարտեզի փաթեթների մշակում,
- արտակարգ ամառային լողափերի լրամշակում (լողափնյա, ջրային, բակային խաղեր, լողափնյա խոհանոցի ստեղծում, լողավազանի չափումներ, հիգիենա, լողավազանի ջրի օգտագործումը որպես ոռոգման ջուր կանաչ տարածքը ջրելու, ածելու, լողավազանի ջրային ծես մշակում),
- դաստիարակների հոդվածների, մանկավարժական պատումների մշակում-հրապարակում,
- նոր ընդունված դաստիարակների համար մենթորական աշխատանքների կազմակերպում:
Հուլիս-օգոստոս ամիսների ծեսեր ըստ օրացույցի ՝
- Անձրևաբեր ծես
- Վարդավառի ծես
- Ծիրանածես
- Ձմերուկածես
- Լողավազանի ծես
- Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ։
Հուլիս-օգոստոս ամիսների սեմինարներ՝
- «Նռանե» պարային համույթ,
- մարզական (վազք, ցատկապարան, օղակ, գնդակ),
- լող,
- ձիավարություն,
- տեխնոլոգիա,
- երաժշտաթատերական սեմինար(Վարդավառի ծեսի մշակում),
- բուժօգնություն,
- առցանց բլոգավարություն։
Սեմինարների տեսաֆիլմերի փաթեթ։