Հուլիս

Հուլիս 1- 31-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները շարունակում են գործեն հետևյալ աշխատակարգով։ 

  • Խմբերի քանակը՝ մինչև 5 սանի դեպքում խմբում աշխատում է մեկ դաստիարակ, իսկ ավելիի դեպքում՝ 2: Սաների թիվը խմբում՝ առավելագույնը 10-12։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…

9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

  •  Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր:
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  •  Ամռանը հիմնականում սնվում են բակում: Օրվա հերթապահները լվացվելուց հետո արդեն բակում նախաճաշի, ճաշի և հետճաշիկի նախապատրաստական աշխատանքներ են անում։
  • Բացօթյա քնի կազմակերպում:
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  •  Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։

Գործելու են հետևյալ խմբերը։

Արևելյան դպրոց՝

Քոլեջ՝

Հյուսիս դպրոց՝

Հարավ դպրոց՝

Արևմտյան դպրոց

Ամառային պարտեզ

  • Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա պարտեզների, ընտանեկան առցանց պարտեզների գործունեություն:
  • Հունիսի, հուլիս, օգոստոս`«Բա՜րև, ջուր», ջրային խաղեր, չլմփոցներ
  • Հուլիսի 19՝ Վարդավառի ծես
  • Հուլիս-օգոստոս՝ Ծիրանածես, Ձմերուկածես

Հուլիս-օգոստոս ամիսների սեմինարներ՝

  • «Նռանե» պարային համույթ,
  • մարզական (վազք, ցատկապարան, օղակ, գնդակ),
  • լող,
  • հեծանվավարություն,
  • երաժշտաթատերական սեմինար(Վարդավառի ծեսի մշակում),
  •  առցանց բլոգավարություն։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s