Ձիավարություն

Այսօր էլ այսպես։
Արևմտյան դպրոցի կանաչ, դրախտային լանջերում բացօթյա մարզական պարապմունքից հետո շտապեցինք դեպի Ագարակ՝ ձիավարության։ Հուլիս-օգոստոս ամիսներին դաստիարակների լաբորատորիան կշրջի կրթահամալիրի բոլոր մասնաշենքերով՝ օգտվելով կրթահամալիրի ընձեռած բոլոր հնարավորություններից, որոնք նպաստում են առողջ ապրելակերպին՝ ընդդեմ կորոնայի։ Է՛լ լող, է՛լ մարզական, է՛լ ձիավարություն, է՛լ հեծանվավարություն, երգ ու պար, քանդակի դպրոց …վայելքն ու ինքնակրթությունը համատեղելով առողջ կենսակերպում։
Ֆիլմը՝ Հասմիկ Հարությունյանի