Բուժօգնության վերապատրաստում

Այս շաբաթ կրթահամալիրի դաստիարակների լաբորատորիան մասնակցեց վերապատրաստման դասընթացի «Առաջին բուժօգնության» հմտություններով։ Վերապատրաստումը վարում էր կրթահամալիրի առողջագիտության դասավանդող Քրիստինե Սահակյանցը։
Ծրագրում ՝
•Ինչպե՞ս արագ և ճիշտ կողմնորոշվել արտակարգ իրավիճակում։
• Ինչպե՞ս վարվել ուշագնացության, խայթոցի, ցնցումների, արյունահոսության,
սննդային թունավորումների, շնչահեղձության, բարձր ջերմության ժամանակ։
• Սաների առողջ սնունդ և առողջ ապրելակերպ …
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակները անընդհատ բարելավում են իրենց մասնագիտական որակները վերապատրաստմների, ինքնակրթության, պրպտումների, հետազոտությունների, բացահայտումների միջոցով։
Սեբաստացի դաստիարակները հա՛մ երաժիշտ են, հա՛մ տեխնոլոգ, հա՛մ մարմնակրթության, հա՛մ առողջագիտության, լողի և ձիավարության մասնագետներ են։ Կրթահամալիրի վերապատրաստումների շնորհիվ տիրապետում են բոլոր հմտություններին և օր օրի ավելի բարելավում մասնագիտական զարգացման ցանկը։ 2-5տարեկան սանին պետք չէ կրթել, դաստիարակի խաղացող ստեղծական, ազատ և խենթ օրինակը յուրաքանչյուր սանին կպարգևի իմացումի հրճվանք։ Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, թռչկոտի, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություններով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…

Այսպիսի չթելադրող ու չպարտադրող, միևնույն ժամանակ ստեղծական ու երևակայական միջավայրում են ծաղկում սեբաստացիները: