Վարդավառի ծես

«Վարդավառը գալիս ա,
Ծաղիկը ցնծալիս ա…»։
Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոն:
Վարդավառ, Անձրևաբեր ծեսկրթահամալիրի Քոլեջում։
Մասնակիցներ՝
դաստիարակներ, երաժիշտներ, ուսանողներ և ծնողներ։
Առավոտյան 10։00 սկսեցինք ազգային ծիսական խոհանոցում, որին հաջորդեց Վարդավառի ծիսական պարագաների պատրաստումը՝ Խնդում, Կենաց ծառ, Բուկլե Բարան, Խաչբուռ, Պուպլա տիկին… Բարեմաղթանքներով, պարերգերով զարդարեցինք Կենաց ծառը, իսկ բակում՝ կանաչ լանջերին, արդեն ծիսական խաղիկներ՝ խնձորով խաղեր, ազգային խաղիկներ, թռնոցիներ ներկայացնելու շքերթն էր։ Իրար հերթ չտալով՝ Անձրևաբեր ծեսի տիկնիկներով խաղում ու հրճվում էին բոլորը՝ ազգային խաղին ավելացնելով ծիսական պարերգերը.
«Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բերք գուզե»։

«Անձրև, անձրև, գոլ էրա,
Ցորեն հացը բոլ էրա»։

Իսկ վերջում մի լավ օծվեցինք լողավազանի ջրով՝ խաղալով ջրային՝ անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու, ջրից «վախն առնելու» մանկական խաղեր։
1.Ցորենահավաք, Խաչբուռ

2. Ծիսական խոհանոց։

Ֆիլմը՝ Հասմիկ Հարությունյանի

3.Տաղ Վարդավառի

Ֆիլմը՝ Արմինե Եղիազարյանի

4.Կենաց ծառ

Ֆիլմը՝ Հասմիկ Հարությունյանի

5.Վարդավառի ծես.

Ֆիլմը՝ Անահիտ Գրիգորյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s