Հրավե՜ր

2-5տարեկանների դաստիարակնե՛ր, նախադպրոցական բաժնի ուսանողնե՛ր, երաժիշտնե՛ր, անսպառ էներգիայով և ոգևորվածությամբ նախապատրաստվում ենք դեկտեմբերի 10-ի ժամը 16։30-ի միջոցառմանը՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում մանուկների օրհնությանը, որին կհաջորդի աիդապետրոսյանական ատամհատիկի ծեսըՔոլեջում, ժամը՝ 17։00։ Ծեսը կուղեկցվի ծիսական երգ ու պարով, բառ ու բանով, օրհնանքներով, գովքով, ծիսական խաղիկներով, հյուրասիրությամբ։
Սիրով սպասում ենք բոլոր ֆիզարձակուրդում գտնվող մայրիկներին։ Մուտքը՝ ժպիտներով և մանկան ճիչերով։

Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի.

Սեմինար

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Դեկտեմբերի 9-ի և 12-ի պարապմունք.
Ժամը`14։00-15:00

Պատասխանատուներ՝Լիլիթ Սահակյան, Մարինե Մխիթարյան,
խորհրդատու՝Մարիետ Սիմոնյան,
լուսաբանող՝Նելի Արղության
Ծրագրում՝ 

14:00-15:00. Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ.Վերապատրաստման դասընթաց

  • Դաստիարակի օրագիր

Որպես մանկավարժ՝ որո՞նք են ձեր մոտեցումները, լացող, չներառվող, կամակոր, ագրեսիվ, չքնող սաներին, ի՞նչ մեթոդներով եք հասնում որոշակի լուծումների, ինչպիսի՞ հմտություններ ու կարողություններ եք կիրառում՝ ուսումնական գործունեության մեջ տարատեսակ «խոչընդոտները» հաղթահարելու և լավագույն արդյունքին հասնելու համար։ Գրե՛ք ձեր դիտարկումները, պատմեք հաջողված և չհաջողված փորձերի մասին։

Մասնակիցներ`   Շարունակել կարդալ “Սեմինար”

«Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

«Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ

Ըստ դպրոցների. դեկտեմբերի 9-ից-20-ը

  1. Արևելյան դպրոց
    Հասմիկ Հարությունյան և Անահիտ Հովհաննիսյան
  2. Արևմտյան դպրոց
    Արևիկ Ուզունյան և Լուսինե Զաքարյան
    Մարգարիտա Հեքիմյան և Մարիանա Դարբինյան
  3. Հարավային դպրոց
    Լիլիթ Առաքելյան և Անի Գրիգորյան
    Սոնա Նակաշյան և Լիլիթ Հովհաննիսյան
  4. Հյուսիսային դպրոց
    Գոհար Հարությունյան և Արմինե Եղիազարյան
    Սոնա Կարապետյան և Լուսինե Հովհաննիսյան
  5. Քոլեջ
    Աննա Հայրոյան և Հասմիկ Նազարյան
    Էմմա Տերտերյան և Իրինա Սարգսյան
    Նելլի Պողոսյան և Ծովինար Սարգսյան
    Վարդ Օսիպովա և Մարիամ Պետրոսյան
    Էլյա Գրիգորյան և Անի Մարտիրոսյան

Նախագծեր`

Հնում Ամանորին թխում էին Տարեհաց` ալյուրից, ընկույզից, չամիչից։ Տարեհացի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո կտրում էին տան անդամների քանակին համապատասխան։ Մարզերի մեծ մասում այլ թխվածք էին պատրաստում, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուռում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին՝գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Դեկտեմբերի 9-ին և 12-ին. Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ
  • Դեկտեմբերի 16-ին և 19-ին .Երաժշտաթատերական
  • Դեկտեմբերի 23-ին և 26-ին. Մարզական
  • Դեկտեմբերի 16-20`Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի տոնակատարությունների ժամանակացույցը.

Ձմեռային պարտեզ.

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
  12. Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
  13. Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
  14. Բնագիտատեխնիկական ստուգատես
  15. Դիջիթեք 2020

 

Դեկտեմբեր

Դեկտեմբերի 2_ից_ 6_ը աշխատանքային գործունեություն, նախագծեր.
Ըստ դպրոցների 

  1. Արևելյան դպրոց
    Հասմիկ Հարությունյան և Անահիտ Հովհաննիսյան
  2. Արևմտյան դպրոց
    Արևիկ Ուզունյան և Լուսինե Զաքարյան
    Մարգարիտա Հեքիմյան և Մարիանա Դարբինյան
  3. Հարավային դպրոց
    Լիլիթ Առաքելյան և Անի Գրիգորյան 
    Սոնա Նակաշյան և Լիլիթ Հովհաննիսյան
  4. Հյուսիսային դպրոց
    Սաթեն Գևորգյան, Գոհար Հարությունյան և Արմինե Եղիազարյան
    Սոնա Կարապետյան և Լուսինե Հովհաննիսյան
  5. Քոլեջ
    Աննա Հայրոյան և Հասմիկ Նազարյան
    Էմմա Տերտերյան և Իրինա Սարգսյան
    Նելլի Պողոսյան և Ծովինար Սարգսյան
    Վարդ Օսիպովա և Մարիամ Պետրոսյան
    Էլյա Գրիգորյան և Անի Մարտիրոսյա

 

Սեմինարներ

Դաստիարակների լաբորատորիա

Դեկտեմբերի 2-ից_6_ը պարապմունք
Ժամը՝13։30-14։30, վայրը՝Քոլեջ։

Պատասխանատուներ՝ երաժշտության դասավանդողներ,
Լուսաբանող՝Նելի Արղության
Ծրագրում՝    
13:30-14:30.Ատամհատիկի ծեսի երաժշտաթատերական պարապմունք 
Մասնակիցները՝
2-5տարեկանների դաստիարակներ։
                                                                               
  • Հայրոյան Աննա
  • Հեքիմյան Մարգարիտա
  • Եղիազարյան Արմինե
  • Առաքելյան Լիլիթ
  • Հարությունյան Հասմիկ
  • Տերտերյան Էմմա
  • Օսիպովա Վարդուհի
  • Կարապետյան Սոնա
  • Նակաշյան Սոնա
  • Գրիգորյան Էլյա
  • Ուզունյան Արև
  • Մարիա Մկրտչյան
  • Գևորգյան Սաթեն
  • Պողոսյան Նելլի
  • Անահիտ Գրիգորյան
  • Լիլիա Զախարյան
  • Լուսինե Հակոբյան

Նախադպրոցական խմբի ուսանողներ

Սեմինար

Դաստիարակների լաբորատորիա

Նոյեմբերի 28-ի պարապմունք.
Ժամը`14։00-15:00

Պատասխանատուներ՝Լիլիթ Սահակյան, Մարինե Մխիթարյան,
խորհրդատու՝Մարիետ Սիմոնյան,
լուսաբանող՝Նելի Արղության
Ծրագրում՝ 

14:00-15:00. Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ.Վերապատրաստման դասընթաց

  1. Առոգանության նշաններ. ամփոփում .
  2. Ձայնագրության վերլուծություն

Մասնակիցներ`

Նոյեմբերի 28_ին`(ԼիլիթՍահակյանի II_րդ. խումբ. Քոլեջում)

Հասմիկ Նազարյան
Անահիտ Հովհաննիսյան
Մարիամ Պետրոսյան
Իրինա Սարգսյան
Ծովինար Սարգսյան
Անի Մարտիրոսյանը

Նոյեմբերի 28-ին`(Մարինե Մխիթարյանի II_րդ.խումբ. ԱրտաՍահմանում)

Լուսինե Հովհաննիսյան
Լիլիթ Հովհաննիսյան
Անի Գրիգորյան
Գոհար Հարությունյան
Մարիանա Դարբինյան
Արևիկ Ուզունյան

Սեմինար

Դաստիարակների լաբորատորիա

Նոյեմբերի 25-ի պարապմունք.
Ժամը`14։00-15:00

Պատասխանատուներ՝Լիլիթ Սահակյան, Մարինե Մխիթարյան,
խորհրդատու՝Մարիետ Սիմոնյան,
լուսաբանող՝Նելի Արղության
Ծրագրում՝ 

14:00-15:00. Գրավոր և բանավոր խոսքի մշակույթ.Վերապատրաստման դասընթաց

  1. Առոգանության նշաններ. ամփոփում .
  2. Ձայնագրության վերլուծություն

Մասնակիցներ`

Նոյեմբերի 25-ին`(ԼիլիթՍահակյանի խումբ. Քոլեջ)

  1. Աննա Հայրոյան
  2. Հասմիկ Հարությունյան
  3. Վարդուհի Օսիպով
  4. Էմմա Տերտերյան
  5. Նելլի Պողոսյան
  6. Էլյա Գրիգորյան

 

Նոյեմբերի 25-ին`(Մարինե Մխիթարյանի խումբ. ԱրտաՍահման)

  1. Սոնա Կարապետյան
  2. Սոնա Նակաշյան
  3. Լիլիթ Առաքելյան
  4. Արմինե Եղիազարյան
  5. Մարգարիտ Հեքիմյան  
  6. Արևիկ Ուզունյան

Հաշվետվություն

Դաստիարակների լաբորատորիա Նոյեմբեր ամսվա հաշվետվություն .

Դաստիարակների՝ նոյեմբեր ամսվա սեմինարներ՝

Նոյեմբերին իրականացված նախագծեր՝

Դաստիարակների հոդվածներ՝

Նոյեմբերի 3-ին դաստիարակների լաբորատորիան ներկայացավ «Աշխարհի շուրջ» միջազգային ներկայացմանը (հաշվետվությունը՝ տե՛ս այստեղ):
Նոյեմբերի 4-15՝ «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» Դաստիարակներն սկսեցին մի նախագիծ, որն անվանեցին «Իմ սեբաստացի ընտանիքը», (պատմում են սեբաստացի ծնողները)։ Երկու շաբաթվա ընթացքում հավաքվեց 30 պատում՝ մեկը մեկից յուրահատուկ, մեկը մյուսից պարտավորեցնող, ինչն ավելի էր ոգևորում դաստիարակին: Իսկ կրթահամալիրի տոնին նախապատրաստվում էինք մեծ ոգևորությամբ «Լավաշթխիկ-թթուդրիկ-վարդատունկ-ծառատունկ,» ուսումնական- ծիսական նախագծերով, դե գինին էլ ունենք խաղողածեսից: Թթու, լոշիկ, գինի և, իհարկե, նոյեմբերի 16-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում օրհնվելուց հետո մեծ ու փոքր սեբաստացիներով, հյուրերով, երգ ու պարով, ցուցահանդես վաճառքով, համտեսեցինք հարիսան: Մայրիկները շռայլորեն գնեցին սաների ձեռքերով պատրաստած թթուն, դե իսկ հավաքված գումարով էլ սաների հետ գնեցինք մարզական գույք:
Նոյեմբերի 18-22-ը նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներն էին (ծրագիրը՝ այստեղ), մասնակիցները՝ երեքը՝ Քաղսիի մանկապարտեզից 2մասնակից և Երևանից ԵՊՀ-ի ուսանող և Հյուսիսում կամավոր դաստիարակ Մարինա Մկրտչյանը։ Վերապատրաստվողները դաստիարակների հետ մասնակցեցին ծննդյան ծեսի պարապմունքներին և նոյեմբեր 21-ին դաստիարակները Մարմարյա սրահում ելույթ ունեցան «Աստղազարդ» ծննդյան տոնին: Լավ հարթակ էր՝ թռնոցիներով, գովքով, օրհնանքներով, երգ ու պարով ծննդյան ծեսը յուրացնելու և նախակրթարաններում իրագործելու, ինչպես նաև նախագծի վերածելու համար։
Որպես մենթոր ուսուցիչ՝ նոյեմբերին աշխատել եմ 2-4 տարեկանների դաստիարակների հետ (աշխատել եմ առցանց)։ Աշխատանքները տեղադրված են դաստիարակների համագործակցության բլոգում, որտեղ կտեսնեք դաստիարակների պատումները, իրականացրած նախագծերը, դաստիարակի ինքնակրթությունը, դաստիարակի ընթերցում-վերլուծումը։ Մնացածը՝ տե՛ս բլոգում։ Որպես մենթոր ուսուցիչ՝ նոյեմբերին համագործակցել եմ նաև 5տարեկանների հետ՝ Քոլեջի, Հյուսիսի և Արևելքի 5 տարեկանների խմբում «Խոհանոցը՝ բաց լաբորատորիա» նախագծով։
Դաստիարկները ներկա են եղել Սուրբ Սարգիս եկեղեցում «Հոգևոր Հայաստան» խորագրով սեբաստացի երգչախմբի ելույթին, ինչպես նաև նոյեմբերի 20-ին Հարություն Թոփիկյանի և կամերային երգչախմբի՝ «Կոմիտասը մենք ենք» խորագրով համերգին, որը շատ կարևորում եմ: Լսում են Կոմիտաս և այն տանում խումբ:
Մարիետ Սիմոնյանի առաջարկով և աջակցությամբ նոյեմբերի 11-ից սկսեցինք դաստիարակների վերապատրաստման սեմինարներ, որոնք վարում են Մարինե Մխիթարյանը և Լիլիթ Սահակյանը։«Բանավոր եվ գրավոր խոսքի մշակույթ» վերպատրաստման դասընթացի ծրագրերն ու ամփոփումները։
Դեկտեմբեր. Ձմեռային պարտեզ. նախապատրաստվում ենք ատամհատիկի ծեսին և Ամանորին՝ գույներ, զանգեր, ղողանջներ…

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց

«Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ 

Դեկտեմբերի 10

Անցկացման վայրը՝

  • Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • Քոլեջ

Սկիզբը`16:30 Շարունակել կարդալ “Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց”

Լավաշթխիկի ծես

«Բարի լույս, Ագարակ»…նշեմ, որ այս նախագիծը ծնվեց և քննարկվեց տիար Բլեյանի՝ առպատուհան այցից «Առցանց պատուհան» հուշող տեսանյութից հետո: Դաստիարակները ծնողների, վերապատրաստվողների, երաժիշտների հետ նախագծի շրջանակներում սկսեցին պարբերաբար այցելել Ագարակ, այնտեղ իրականացնել իրական լավաշթխիկ, խնամել և կերակրել կենդանիներին՝ հնչեցնելով կոմիտասյան երգեր, պարերգեր: