«Վարդավառը գալիս ա,
Ծաղիկը ցնծալիս ա…»։
Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոն: Վարդավառ, Անձրևաբեր ծեսկրթահամալիրի Քոլեջում։
Մասնակիցներ՝
դաստիարակներ, երաժիշտներ, ուսանողներ և ծնողներ։
Առավոտյան 10։00 սկսեցինք ազգային ծիսական խոհանոցում, որին հաջորդեց Վարդավառի ծիսական պարագաների պատրաստումը՝ Խնդում, Կենաց ծառ, Բուկլե Բարան, Խաչբուռ, Պուպլա տիկին… Բարեմաղթանքներով, պարերգերով զարդարեցինք Կենաց ծառը, իսկ բակում՝ կանաչ լանջերին, արդեն ծիսական խաղիկներ՝ խնձորով խաղեր, ազգային խաղիկներ, թռնոցիներ ներկայացնելու շքերթն էր։ Իրար հերթ չտալով՝ Անձրևաբեր ծեսի տիկնիկներով խաղում ու հրճվում էին բոլորը՝ ազգային խաղին ավելացնելով ծիսական պարերգերը.
«Նուրին, Նուրին էկել է,
Շալե շապիկ հագել է,
Կարմիր գոտիկ կապել է,
Երկնքեն թոն գուզե,
Գետնեն էլ բերք գուզե»։
«Անձրև, անձրև, գոլ էրա,
Ցորեն հացը բոլ էրա»։
Իսկ վերջում մի լավ օծվեցինք լողավազանի ջրով՝ խաղալով ջրային՝ անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու, ջրից «վախն առնելու» մանկական խաղեր։
1.Ցորենահավաք, Խաչբուռ
Այս շաբաթ կրթահամալիրի դաստիարակների լաբորատորիան մասնակցեց վերապատրաստման դասընթացի «Առաջին բուժօգնության» հմտություններով։ Վերապատրաստումը վարում էր կրթահամալիրի առողջագիտության դասավանդող Քրիստինե Սահակյանցը։
Ծրագրում ՝
•Ինչպե՞ս արագ և ճիշտ կողմնորոշվել արտակարգ իրավիճակում։
• Ինչպե՞ս վարվել ուշագնացության, խայթոցի, ցնցումների, արյունահոսության,
սննդային թունավորումների, շնչահեղձության, բարձր ջերմության ժամանակ։
• Սաների առողջ սնունդ և առողջ ապրելակերպ …
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դաստիարակները անընդհատ բարելավում են իրենց մասնագիտական որակները վերապատրաստմների, ինքնակրթության, պրպտումների, հետազոտությունների, բացահայտումների միջոցով։
Սեբաստացի դաստիարակները հա՛մ երաժիշտ են, հա՛մ տեխնոլոգ, հա՛մ մարմնակրթության, հա՛մ առողջագիտության, լողի և ձիավարության մասնագետներ են։ Կրթահամալիրի վերապատրաստումների շնորհիվ տիրապետում են բոլոր հմտություններին և օր օրի ավելի բարելավում մասնագիտական զարգացման ցանկը։ 2-5տարեկան սանին պետք չէ կրթել, դաստիարակի խաղացող ստեղծական, ազատ և խենթ օրինակը յուրաքանչյուր սանին կպարգևի իմացումի հրճվանք։ Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, թռչկոտի, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություններով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…
Այսպիսի չթելադրող ու չպարտադրող, միևնույն ժամանակ ստեղծական ու երևակայական միջավայրում են ծաղկում սեբաստացիները:
Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է` ուսումնական «արարողակարգ»: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած:
Դաստիարակը, ծնողը այն մարդիկ չեն, ովքեր ինչ-որ բան են սովորեցնում կամ թելադրում, այլ մարդիկ են, ովքեր ոգեշնչում են, որ սանը, սովորողը ինքնուրույն բացահայտի, հայտնագործի ու ապրի իմացումի՝ իրեն հատուկ, յուրովի հրճվանքը:
Ծեսի իրականացումն անարդյունավետ ու ինքնանպատակ կլինի, եթե այն չլինի կյանքով ուսուցում, որտեղ սանն ինքն է խաղում, բացահայտում, և այս ամենն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:
Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`
ծեսի նախապատրաստում,
ծիսակատարություն, որը ներառում է՝
ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր,
ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,
ծիսական տիկնիկներ, կերպարներ,
ծիսական ուտեստներ և այլն։