Հունիս

Հունիսի 1- 30-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները շարունակում են գործեն հետևյալ աշխատակարգով։ 

  • Խմբերի քանակը՝ մինչև 5 սանի դեպքում խմբում աշխատում է մեկ դաստիարակ, իսկ ավելիի դեպքում՝ 2: Սաների թիվը խմբում՝ առավելագույնը 10-12։
  • Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
  • Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
  • Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…

9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

  •  Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
  •  Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
  •  Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։

Գործելու են հետևյալ խմբերը։

Արևելյան դպրոց՝

  • Հասմիկ Հարությունյան և Անի Մարտիրոսյան՝

Քոլեջ՝

  • Էլյա Գրիգորյան և իրինա Սարգսյան՝
  • Վարդ Օսիպովա և Մարիամ Պետրոսյան՝

Հյուսիս դպրոց՝

  • Գոհար Հարությունյան և Լուսինե Հովհաննիսյան՝

Հարավ դպրոց՝

  • Լիլիթ Առաքելյան և Անի Գրիգորյան՝
  • Սոնա Նակաշյան և Լիլիթ Հովհաննիսյան՝

Արևմտյան դպրոց՝

  • Արև Ուզունյան և Մարիա Դարբինյան՝

Ամառային պարտեզ

  • Հունիսի 1- օգոստոսի 31`ամառային լողափնյա պարտեզների, ընտանեկան առցանց պարտեզների գործունեություն:
  • Հունիսի 1-5` Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների ամենամսյա առցանց հնգօրյա վերապատրաստումներ:
  • Հունիսի 1` Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ-հակավարակի ընտանեկան ֆլեշմոբ «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր:
  • Շրջակա միջավայրի միջազգային օր. հակաբացիլ-հակավարակ շրջակա միջավայր։
  • Հունիսի 1- 12`«Բա՜րև, ջուր».ընտանեկան առցանց լողուսուցման ստուգատես:

 

Մայիսի 18-23

Մայիսի 18-23

Մայիսի 18-ից երկրի պարետի որոշմամբ բացվեցին նախակրթարանները։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները գործում են հետևյալ աշխատակարգով։

2-5տարեկանների խնամքի և զարգացման խմբեր։  Շարունակել կարդալ “Մայիսի 18-23”

Մայիսի 11-15. Լուսաբանում-հաշվետվություն։

Մայիսի 11-15-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերի լուսաբանումներ-հաշվետվություն

Մայիսի 11

Հարավային դպրոց`

Շարունակել կարդալ “Մայիսի 11-15. Լուսաբանում-հաշվետվություն։”

Հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման փաթեթ. մարտ-ապրիլ-մայիս

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է նախադպրոցական կրթության հեղինակային ծրագիր:
Հեռավար-առցանց կապը և նախագծերը կան ու մեր մշտական գործունեության մասն են կազմում։ Հեղինակային կրթական ծրագրի առավելություններից մեկն է նաև հեռավար ուսուցումը: Դա մի ուսուցում է, որն իրականացվում է ՏՀՏ միջոցներով հեռավորության մեջ: Համակարգիչը՝ զինված համապատասխան ծրագրերով, միացվում է ցանցին և հաստատում է կամուրջ՝ ընտանիք-դաստիարկ համագործակցության ամուր օղակ: Կարևոր չէ, թե որտեղ է սանը, պարզապես պետք է «զինված» լինել անհրաժեշտ տեխնիկայով և միացված համացանցին: Այսպիսով, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այն եզակի ուսումնական հաստատություններից է, որը տալիս է այդ հնարավորությունը, և սա վերաբերում է ոչ միայն դպրոցին, այլ նաև նախակրթարանին: Շարունակել կարդալ “Հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման փաթեթ. մարտ-ապրիլ-մայիս”

Ընտանեկան առցանց նախագծերի օրվա լուսաբանում. Մայիսի 4-15

  • Մայիսի  4-8-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերի լուսաբանումներ։

Մայիսի 4

Հարավային դպրոց

Հյուսիսային դպրոց

Շարունակել կարդալ “Ընտանեկան առցանց նախագծերի օրվա լուսաբանում. Մայիսի 4-15”

Ընտանեկան առցանց նախագծերի օրվա լուսաբանում. ապրիլ 27-30

Ապրիլի 27.04-30.05-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերի լուսաբանումներ

Ապրիլի 27

Հարավային դպրոց

Անի Գրիգորյան և ընկերներ

Լիլիթ Հովհաննիսյան և ընկերներ

Հյուսիսային դպրոց  Շարունակել կարդալ “Ընտանեկան առցանց նախագծերի օրվա լուսաբանում. ապրիլ 27-30”

Ընտանեկան առցանց նախագծերի լուսաբանու-հաշվետվություն. ապրիլ 20-24

Ապրիլի 20-24-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերի լուսաբանումներ

Ապրիլի 20

Հարավային դպրոց

Հյուսիսային դպրո

Արևելյան դպրոց  Շարունակել կարդալ “Ընտանեկան առցանց նախագծերի լուսաբանու-հաշվետվություն. ապրիլ 20-24”

Հեռավար- առցանց ընտանեկան նախագծեր. 13.04-1.05.2020

Կրթահամալիրի տնօրենի Սուրհանդակը 

Հեռավար-առցանց ընտանեկան ուսուցման փաթեթ. մարտի 2-ից ապրիլի 17

Ապրիլի 13-17-սկսում ենք հեռավար- առցանց ընտանեկան ուսուցման վեցերորդ շաբաթը։
Ընտանեկան առցանց ուսուցում, որտեղ ծնողը դաստիարակն է, իսկ բնակարանը դառնում է լաբորատորիա, որտեղ աթոռ-սեղանը վերածվում է մարզական գույքի, իսկ ավելորդ իրերը կամաց- կամաց լքում են բնակարանը՝ այն վերածվելով ընդարձակ, լուսավոր խաղահրապարակի. մրցողները տան անդամներն են։ Խոհանոց- լաբորատորիայում կարող ես կտրատել, համեմատել, համտեսել և մի համեղ աղցան պատրաստել, բնակարանը կարող է վերածվել պատկերասրահի, կամ եթե ունեք ընտանի կենդանիներ՝ վերածվել ագարակի, որտեղ դու կխնամես, կկերակրես և կտաս քո խորհուրդները՝ դառնալով ագարակ-լաբորատորիայի ղեկավարը։ Սենյակի գորգը կարող է ծառայել որպես լողավազան. սաները հագնում են լողի պարագաները՝ ակնոցներ, լողաթափեր, լողի գլխարկ, փրկարար օղակ իսկ հայրիկը հանդես է գալիս մարզիչի դերում։ Գորգի վրա լողանալուց հետո վազում են լոգարան՝ ցողվելու։ Հատակը կարող է դառնալ սահադաշտ, իսկ շորի կտորները՝ սահնակ, որով անվերջ կարող են սահել՝ իհարկե, չմոռանալով հագնել ձեռնոցները, ձնագնդիով խաղալը։ Իմ բնակարան-լաբորատորիան է, ես եմ որոշում եղանակը իմ լաբորատորիայում կամ կարող եմ բակից հող տանել և խառնել ջրին, իմ լոգախցիկում ստեղծել ցեխի լոգավազան… ասեք, որ հավես է։ Մնացածը դուք երևակայեք։
Այս շաբաթվա նախագծերը։    Շարունակել կարդալ “Հեռավար- առցանց ընտանեկան նախագծեր. 13.04-1.05.2020”

Ընտանեկան առցանց նախագծերի լուսաբանու-հաշվետվություն.13.04-17.04

Ապրիլի 13-17-ի առցանց- հեռավար ընտանեկան նախագծերի լուսաբանումներ

Շարունակել կարդալ “Ընտանեկան առցանց նախագծերի լուսաբանու-հաշվետվություն.13.04-17.04”

Արևիկ մանկապարտեզ

Մարտի 30-ից ապրիլի 10-ը հեռավար- առցանց ընտանեկան նախագծերով համագործակցել ենք «Արևիկ» մանակապարտեզի դաստիարակների և ծնողների հետ հետևյալ նախագծերով՝ «Զատկական երգեր» և «Գեղարվեստը ընտանիքում» նախագծերով։
Ստորև ներկայացնում եմ մասնակիցների հղումները։  Շարունակել կարդալ “Արևիկ մանկապարտեզ”