Դդմածես

Դդմածես, դդմագովք, դդմագլոր։
Էլ ի՞նչ հունվար առանց դդմածեսի։ Սկսում ենք 2-4 տարեկանների «Դդմածես, դդմագլոր, դդմագովք» նախագիծը։
Խմբասենյակները լի են տարբեր տեսակների, գույների և չափերի դդումներով։ Կատարվում են դդումների գնումներ, լուսանկարում ծնողի կողմից, սանը պատմում է, թե որտեղից է գնում դդումը, հարցուփորձ անցորդներին, ընտանեկան դդմաուտեստներ՝ է՛լ դդմապուր, է՛լ դդմաթխիկ, դդմի մուրաբա, դդմաբլիթներ…նկարահանում և հրապարակում են սոցցանցերում։ Էլ ի՞նչ դդմածես առանց դդմագրոհի, դդմագլորի, դդմագլուխկոնծիի։ Դդումը դառնում է ձի, որին հեծնում ենք, դառնում է դհոլ, գնդակ, մարզական գույք։ Հաղթահարում ենք դդմարգելքները, գլորում մեծ ու փոքր դդումները, գլուխկոնծի տալիս,մի լավ ուրախանում, հրճվում։ Տոնը զարդարում են դդմալուսանկարներն ու խենթ պատկերները, ապա՝դդմանկարչություն, դդմաքչփոր. բա չտեսնե՞նք՝մեջը ով է բնակվում, ինչպիսին է դդումի տնակը, ինչքան սպիտակ ու օգտակար կուտիկներ կան, առանձնացնենք սերմը, հետազոտեք, համտեսենք։ Հետո պիտի կուտիկները ցանենք և սպասենք, մինչև հայտնվի դդմի ծիլը։  Շարունակել կարդալ “Դդմածես”