Թումանյանական օրեր նախակրթարաններում

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Նպատակը՝

«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում

Խնդիրները`

  •  Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
  • Թումանյան -150. թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում

Ստեղծագործությունների ցանկ

  • Հ. Թումանայանի ոտանավորները  խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով  ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Ընտանեկան նախագիծ՝

  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի

Ուսումնական ճամփորդությունից առաջ, դաստիարակները  հետազոտում են տարածքը, մի փոքրիկ տեղեկություն հավաքում սպասվելիք տիկնիկային հեքիաթ-ներկայացման մասին, զրուցում, խոսում դերասանների հետ (ինչպես են ստեղծվել տիկնիկները, ինչ երաժշտություն են նեռառել հեքիաթ-ներկայացման մեջ, որ փողոցի վրա է գտնվում տիկնիկայինը, և քանի ներկայացում ունեն Հովաննես Թումանյանից, որն է ներկայացումներից ամենաառաջինը, ամենա սիրելին, ինչ լուսային և ձայնային էֆեկտներ են կիրառում, քանի օր կամ ամիս է պետք հեքիաթը բեմականացնելու համար, չե՞ն լինում շփոթմունքներ, օրինակ՝ խառնեն հեքիաթը մոռանան տեքստը, և ինչպես են դուրս գալիս նման իրավիճակներից):

Թափառումներ դաստիարակների սեմինար-պարապմունքին Թումոյի այգում և Թումանյանի տիկնիկային թատրոնում: 

  • Թումանյանական ընթերցումներ,
  • Թումանյանական խաղերգեր,
  • Շվիահար դաստիարակների ելույթ
  • Հարցազրույց-քննարկում Թումանյանի տիկնիկային թատրոնում
Advertisements