Դաստիարակի բլոգին ներկայացվող պահանջներ

Դաստիարակի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում,   սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք (ամենաուշը՝ մի օր առաջ) իր բլոգում տեղադրում է օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում է խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:

  1. Բլոգը պիտի լինի հեշտ ընթեռնելի։
  2. Պարունակի տեղեկություններ՝
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
    Մանկավարժական աշխատողի անուն-ազգանունը
  3. «Իմ մասին» էջ՝ լուսանկարով, կայքի, ենթակայքի, «Դպիրի», սոցիալական ցանցերի էջերի, ինքնակենսագրության հղումներով
  4. Բլոգը պիտի ունենա պահոցներ (արխիվ)՝ ըստ տարիների և ամիսների
  5. Բլոգի բաժիններ
  6. Ճաշացանկ
  7. Աշխատողի անհատական պլան
  8. Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր
  9. Շաբաթվա աշխատանքային նախագծեր
  10. Դաստիարակի օրագիր (ուսումնական պարապմունքի վերլուծություն)
  11. Հոդված (սեփական, այդ թվում՝ այլ պարբերականներում հրապարակված)
  12. Թարգմանություն
  13. Ճամփորդություն
  14. Դաստիարակների սեմինարներ
  15. Ստուգատես
  16. Հաշվետվություն
  17. Դաստիարակի գրադարան. մասնագիտական զարգացում կամ ինքնակրթություն (մասնագիտական գրքեր, հոդվածներ, խնդիրներ, …)

Դաստիարակին ներկայացվող պահանջներ

Խմբասենյակի ղեկավարները (զույգով աշխատող դաստիարակներ):

Խմբասենյակի ղեկավարը դաստիարակն է, ով ընդունվում է համապատասխան վերապատրաստում և մուտքի ճամբար անցնելուց հետո:
Դաստիարակը խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու ծրագրի իրականացման , ինչպես նաև խմբասենյակի և սանի հիգիենայի ու անվտանգ միջավայրի պատասխանատուն է:

Դաստիարակի աշխատանքը կանոնակարգվում է կրթահամալիրում գործող ներքին կարգապահական կանոններով:

Դաստիարակին ներկայացվող պահանջներ՝

Կրթահամալիրի նախակրթարանի՝ 2-5 տարեկանների խմբի դաստիարակը (դաստիարակի օգնականը).

  • ունի մասնագիտական կրթություն.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • մասնակցում է դաստիարակների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, հանրապետության նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստումների կազմակերպմանը.
  • կարողանում է.
    կազմել խմբի գործունեության ծրագիրը, ստեղծել ուսումնական նյութեր,
    կազմակերպել սաների ամենօրյա՝ ինքնասպասարկման հմտությունների զարգացմանն ուղղված գործունեությունը,
    կազմակերպել ընտանեկան ուսումնական նախագծեր,
    զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել.
    կազմակերպել սաների մարզական ամենօրյա գործունեությունը.
    զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, սաների հետ մասնակցել երաժշտական նախագծերի.
    կազմել և սաների հետ իրականացնել ուսումնական նախագծեր.
    կազմակերպել «Լողափնյա պարտեզ», «Ձմեռային պարտեզ», «Ծիսական պարտեզ» նախագծերը:
  • Հետազոտական աշխատանքներ է կատարում (հոդված, թարգմանություն, դիտարկում, ուսումնական նյութերի ստեղծում, տեսադասեր):
  • Դաստիարակի ոճ-ճաշակ-ստեղծականություն:
  • Խոսքի զարգացում ( այն իրականացվում է հաշվերգերի,խաղիկների, շուտասելուկների, հեքիաթների, խաղ-ներկայացումների, սաների զրույցների, պատմությունների, մեդիանյութերի միջոցով):
  • Բնագիտական գործունեություն( ներառում է բույսերի և կենդանիների, շրջակա միջավայրի խնամքը, դիտարկումները և զննումները:
  • Նկարչություն-տեխնոլոգիական( գործունեությունը ներառում է ջրանկար, ծեփ, խոհանոցային գործունեություն, տիկնիկագործություն, այլընտրանքային նկարչություն:
  •  Երաժշտություն( ներառում է երգ, երաժշտական խաղեր,պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկ խաղեր, շրխկանների, երաժշտական այլ պարզ գործիքների գործածում:
  • Կազմակերպում է ծնողական կրթություն, տեղեկատվություն, ծնողների, սաների հետ միասնական աշխատանքներ է ստեղծում:
  • Երեխայի ազատ, ինքնաբուխ գործունեության ակտիվ մասնակիցն ու դիտարկողը:

Նախադպրոցական կրթություն.կարգեր

Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
Նախակրթարանը գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, Կանոնադրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով, դպրոց-պարտեզի կանոնադրությամբ, զարգացման ծրագրով:
Նախակրթարանն իրականացնում է նախադպրոցականի (այսուհետև՝ սան) խնամք, զարգացում, ուսուցում նրա տարիքային առանձնահատկություններին համապատասխան պայմաններում:

Կրթահամալիրի նախակրթարանները գործում են դպրոց-պարտեզների (այսուհետ՝ դպրոց) կազմում

Արևելյան դպրոց-պարտեզ
Արևմտյան դպրոց-պարտեզ
Հյուսիսային դպրոց-պարտեզ
Հարավային դպրոց-պարտեզ
Քոլեջ
 Նախակրթարան ընդունվում են 2-5 տարեկան երեխաները, որոնց ծնողները ծանոթ են իրականացվող հեղինակային ծրագրին, կնքում են  սահմանված պայմանագիրը դպրոց-պարտեզի ղեկավարի հետ:
Ներկայացվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի պատճեն, համապատասխան տեղեկանք  առողջական վիճակի մասին  և 2 լուսանկար:

2-5 տարեկանների խնամքի և զարգացման խումբ (խումբ) ընդունում են ազատ տեղերի առկայության դեպքում: Ընդունվող երեխան պետք է ունենա ինքնասպասարկման նվազագույն կարողություններ՝ քայլելու, ուտելու, խմելու: Ընդունելության ժամանակ սանի ծնողի հետ կնքվում է պայմանագիր, որտեղ նշվում է վճարի չափը, մատուցվող ծառայությունը, կողմերի իրավունքները և պարտականությունները: Խմբերը գործում են կրթահամալիրի Արևելյան, Հարավային, Արևմտյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներում, Քոլեջում: Խմբում սաների քանակը 20-25 է: Ծնողը կարող է ընտրել խումբը, եթե ազատ տեղեր կան մեկից ավելի խմբերում:

Նախակրթարանի գործունեության կազմակերպում. աշխատանքի ռեժիմ
Նախակրթարանի և ծնողի հարաբերությունները կարգավորվում են տնօրենի և ծնողի միջև կնքված պայմանագրով:
Պայմանագրով նախատեսված ծնողական վճարները ծախսվում են կրթահամալիրի խորհրդի հաստատած նախահաշվի համաձայն։
Նախակրթարանն աշխատում է ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից`
ժամը 9.00-17.00`լրիվ օրով,
9.00-13.00՝ոչ լրիվ օրով:
Օրվա ռեժիմում  գրանցված են առավոտյան ծեսի՝ 9.00-10.00,  սնվելու`10.30, 12.30, 15.30, քնի՝13.00-ից 15:00 ժամերը:Օրվա մնացած ժամերին սաների գործունեությունը կազմակերպվում է ըստ դաստիարակի աշխատանքային նախագծի՝ ազատ գրաֆիկով:
Սաների բացօթյա գործունեությունը նրանց զարգացման և ուսուցման կազմակերպման ձևերից մեկն է և դիտվում է որպես նրա կրթության իրավունքի իրագործում:
Նախակրթարանն աշխատում է շուրջտարի:Նախակրթարանում գտնվելու ընթաքում երեխայի ապահովության պատասխանատուն դաստիարակն ու տնօրենն են:

Սաների գործունեությունը, զարգացումը կազմակերպվում է     
Ուսումնական օրացույցով
Աշխատանքային նախագծերով: 

Հաճախումների հաշվառում
Կրթահամալիրում ուսումնական տեղեկատվության էլեկտրոնային գրանցման կարգով սաների հաճախումների հաշվառումը  կատարում է դաստիարակը մինչև 9.30՝ նշելով նաև բացակայողների բացակայության պատճառը:Երեխայի բացակայության կամ ուշացման մասին Ծնողը դաստիարակինտեղյակ է պահում մինչև 9.30:

 Սննդի կազմակերպում
Սաները սնվում են լրիվ օրվա դեպքում երեք անգամ, ոչ լրիվ օրվա դեպքում՝  երկու անգամ:
Սնունդը կազմակերպվում է շաբաթվա սննդացանկով, որ կազմում է Ծրագրի առողջագետը՝ տնօրենի, դաստիարակների, ծնողների ներկայացուցչի և խոհարարի հետ խորհրդակցելով։
 Եկող շաբաթվա կերակրացանկը տեղադրվում է դպրոցի կայքի առաջին էջում մինչև ընթացիկ շաբաթվա կիրակի օրվա ավարտը: 
Ստացվող սննդամթերքի որակի, ժամկետի, անվտանգության պատասխանատուն ծրագրի ղեկավարն է և խոհարարը:
Սննդի կազմակերպման, կերակրացանկի, որակի, անվտանգության հսկիչ-պատասխանատուն դպրոցի առողջագետն է:
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ:

Ծրագրի, Ծրագրի իրականացման, արդյունքների լուսաբանում
Ծրագիրը, Ծրագրի իրականացումը, արդյունքները լուսաբանվում  են ամենամսյա ամփոփման ծեսով,  դաստիարակների ուսումնական բլոգներում, Դպրոցի ենթակայքում, Ծրագրի «2-4տարեկանների խնամքի և զարգացման» խմբում:

Սաների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներ

  • գործունեության ընտրության ազատության ապահովում ազատ ինքնաբուխ ինքնակազմակերպվող խաղ-աշխատանքի միջոցով.
  • սաների ինքնուրույնության, ինքնակազմակերպման, ինքնասպասարկման, ինքնաբավության ապահովում.
  • սաների զարգացման ապահովում առօրյա, իրական-կենսական գործունեության միջոցով՝ ելնելով նրանց դիտարկման արդյունքներից
  • ստեղծագործական, համագործակցային աշխատանքի կազմակերպում.
  • սանի անհատական գործունեության հնարավորության ապահովում.
  • բացօթյա գործունեության, ուսումնական ճամփորդությունների  կազմակերպում
  • ՏՀՏ միջոցների նպատակային կիրառում:

Ծրագրի մասնակիցները
Դաստիարակն ու օգնականը  աշխատում են համատեղ. սաների գործունեության կազմակերպումն ու խնամքն իրականացնում են միասին:
Դաստիարակը և օգնականը (այսուհետ՝ դաստիարակ) մանկավարժական կրթությամբ (բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական) մասնագետներ են, որ բավարարում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողներին նեկայացվող պահանջները:
Դաստիարակը խմբի սաների գործունեության կազմակերպիչն ու Ծրագրի իրականացման պատասխանատուն  է:

Դաստիարակը`
սաների ապահովության, անվտանգ գործունեության երաշխավորն է.
ապահովում է ֆիզիկական և սոցիալական զարգացնող միջավայր…
անընդհատ հարստացնում, ավելի բազմազան է դարձնում այդ միջավայրը` դիտարկելով սաների գործունեությունը, ճշտելով նրանց հետաքրքրությունները` նպաստումց է դրանց բավարարմանը:
Դաստիարակի աշխատանքային գործունեությունն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում,   սոցիալական ցանցերում:
Դաստիարակը նախօրոք (ամենաուշը՝ մի օր առաջ) իր բլոգում տեղադրում է օրվա կամ շաբաթվա աշխատանքային նախագիծը:
Գործունեության արդյունքում ստեղծված նյութերը՝ օրվա գործունեություն, հետաքրքիր միջադեպ-պատմություն ներկայացնող մեդիանյութ, ծրագրային նյութ, խմբին և դաստիարակի աշխատանքին առնչվող այլ նյութ, տեղադրում է խմբի բլոգում և դպրոցի ենթակայքում:
Խմբին վերաբերող կամ խմբի ստեղծած նյութերը «Պարտեզ» հանդեսում,  կրթահամալիրի կայքում տեղադրում է  ըստ mskh.am-ի աշխատակարգի: