Եվ այսպես՝ խումբ բացեցի Viber-ով, մասնակիցները ծանոթացան միմյանց հետ։
Category: Համագործակցություն.«Բլեյան ցանց»
Կլոր սեղան Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատանքային խումբը մայիսի 29-ին, ժամը՝ 16։00-ին, եղավ Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում: Աշխատանքային կազմում էին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, կրտսեր դպրոցների ղեկավարները և երաժիշտ Մարիամ Մնացականյանը:
Այնտեղ մեզ դիմավորեցին Աշտարակի 5 մանկապարտեզների վարիչները, դաստիարակները, ծնողները։
Նախորդ այցի ժամանակ փոխքաղաքապետի առաջարկն էր սկսել Աշտարակի 5 մանկապարտեզների նախապատրաստումը՝ ցանցում ընդգրկելու համար: Մեր աշխատանքային խումբն
ուղիղ 16։00 «Մանուշակ» մանկապարտեզում էր։
Մայիսի 29-ի կլոր սեղանին քննարկեցինք, զրուցեցինք, ներկայացրինք «Ամառային պարտեզ» բաց լաբորատորիան իր լողափնյա խաղերով և ,իհարկե, հնգօրյա վերապատրաստման ծրագիրը. կսպասենք Աշտարակի մանկապարտեզների արձագանքներին:
Բլեյան կրթական ցանց
«Բլեյան կրթական ցանց» Արևելյան հանգույց
- Տեղեկանք . 2018-2019թթ. վերապատրաստված մասնակիցներ
- Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստում. Աշտարակում «Ամառային պարտեզ-լողափ-լողափնյա խաղեր» ուսումնական նախագիծ.վարիչների վերապատրաստում
- Ազգային խաղեր, ճվիկներ, հաշվերգեր, բակային խաղեր:
Դեկտեմբերի 21. ամփոփում
Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ. դեկտեմբերյան վերապատրաստմանը մասնակցեց նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժիշտների և տնօրենների՝ 9 հոգիանոց խումբը ( 5 մանկավարժական աշխատող Լոռվա մարզից և 4 ՄՍԿՀ-ի հեռավար ուսանողներ):
Դեկտեմբերի 21:Վերապատրաստման 7-րդ փուլ. հանրապետության մարզերից եկած դաստիարակների վերապատրաստման վերջին օր ։ Օրը շատ հագեցած էր. սկսեցինք Արևելյան դպրոցից տոնական առավոտյան պարապմունքով, որին հաջորդեց 2-5տարեկանների Ամանորի ծեսը ։ Անմիջական մասնակցություն ունեցան թե՛ վերապատրաստվողները , թե՛ մեր գործընկերները Սասունիկից՝ Սասունիկի տնօրեն տիկին Ռուզաննան և դաստիարակները։ Մեզ հետ էր նաև կրթության և գիտության նախարարության տեսուչ Թեհմինե Կարախանյանը։ Տիկին Կարախանյանը զրուցեց վերապատրաստվողների հետ և ողջունեց Սասունիկից եկած մեր գործընկերներին՝ երկկողմանի կապը պահպանելու համար: Հորդորեց լինել ազատ, անմիջական, ստեղծական և ժպտերես։ Այնուհետև քայլքով շարժվեցինք դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի և ուղիղ ժամը 11-ին մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը: Ապա քայլեցինք դեպի Մեդիա կենտրոն, շրջայց կատարեցինք, ու տիար Բլեյանը հանձնեց հավաստագրերը։
Նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման օրագիր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով 2006թ.-ից մշակվում, իրականացվում է նախադպրոցական կրթության հեղինակային ծրագիր:
Բովանդակություն
- Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
- Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր, այդ թվում՝
— հիգիենա-ինքնուրույնություն,
— սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ),
— քուն, օրորոցային երգեր,
— մարզական պարապմունքներ,
— տեխնոլոգիական գործունեություն,
— երաժշտական խաղեր,
— պար, թատրոն, - դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
- դաստիարակի ընթերցարան:
Աշխատակարգ Շարունակել կարդալ “Նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստման օրագիր”
Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Բլեյան ցանց» կրթական ծրագրով «Թթուդրիկ-լավաշթխիկ» նախագծով Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզում էինք՝ մեզ շատ ջերմ և սեբաստացիական շունչը կրող ու տարածող միջավայրում։ Իսկ որտեղ մենք, այնտեղ հուր ու կրակ, իսկ երբ կրակին միանում է նաև Սասունիկի համայնքը, տեղի է ունենում բնության զարթոնք։ Շարունակել կարդալ “Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում. ամփոփում”
Գյումրի՜, ինչըղ սիրուն ես…
«Գյումրի՜, ինչըխ սիրուն ես», պատմում է Նելի Արղությանը
«Քելե էրթանք», պատմում է Աննա Հայրոյանը
«Պատրաստում ենք զատկածառ», պատմում է Սոնա Կարապետյանը
«Գյումրիի «Արձագանքի» արձագանքը», պատմում է Տաթև Սահակյանը
Ֆոտոպատում, Արմինե Թոփչյանի
«Ինչըղ լավ օր էր», պատմում է Սաթեն Քարաջյանը
Երբ իմացումն ու հրճվանքն ուղեկցում է ողջ օրը, Նառա նիկողոսյան
Ամեն ինչ շատ պարզ էր և հստակ, Բուաստան Օսիպովա
«Ուր փողոցները, տները խոսում են», Արմինե Թոփչյան
«Ուսւոմնական Գյումրի» Մարինե Մկրտչյան
2017-2018թթ. հաշվետվություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2-4 տարեկանների խնամքի և զարգացման լաբորատորիայի ղեկավար աշխատում եմ դեռ 2016թվականից:
2016թ. նոյեմբերին ստեղծվեց 2-4 տարեկանների խնամքի և զարգացման բլոգը, որտեղ հրապարակվում են 2-4 տարեկանների ուսուցման կարգերը, ծրագրերը, օրացույցը, դաստիարակների բլոգները, սեմինարների , վերապատրաստումների, հաշվետվությունների բաժինները: Շարունակել կարդալ ” 2017-2018թթ. հաշվետվություն”
Ուսումնական Բյուրական
Կրթական փոխանակումներ. Նելի Արղությանի բլոգում
Մեկօրյա վերապատրաստում Սասունիկի«Արմինե Կարապետիի»անվան մանկապարտեզում
Պատումները դաստիարակներ բլոգներում
- Տաթև Սահակյան
- Աննա Հայրոյան
- Լիլիթ Առաքելյան
- Անուշ Ավետիսյան
- Ինգա Անտոնյան
- Մարգարիտա Հեքիմյան